Category: Armen Press

  • Մունդիալ-2026 | 1/16 եզրափակիչ Պարագվայը մրցաշարի գլխավոր անակնկալներից մեկը մա…

    ⚽️🌍 Մունդիալ-2026 | 1/16 եզրափակիչ
    🇵🇾 Պարագվայը մրցաշարի գլխավոր անակնկալներից մեկը մատուցեց՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4:3 հաշվով հաղթելով 🇩🇪 Գերմանիային։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով։ Խուլիո Էնսիսոն բացեց հաշիվը, իսկ Կայ Հավերցը վերականգնեց հավասարակշռությունը։ Լրացուցիչ ժամանակում Յոնաթան Տահի գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո։ Չնայած գնդակին տիրելու (75%), հարվածների (21՝ 7-ի դիմաց) և անկյունայինների (16՝ 6-ի դիմաց) զգալի առավելությանը՝ Գերմանիան դուրս մնաց պայքարից, իսկ Պարագվայը նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։
    🇲🇦 Մարոկկոն ևս հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց 🇳🇱 Նիդեռլանդներին՝ 3:2 հաշվով։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1։ Կոդի Գակպոն 72-րդ րոպեին առաջ մղեց Նիդեռլանդներին, սակայն ավելացված ժամանակում Իսա Դիոպը հավասարեցրեց հաշիվը։ Չնայած հոլանդացիների տարածքային առավելությանը և գնդակի վերահսկողությանը՝ Մարոկկոն կարգապահ պաշտպանությամբ դիմացավ ճնշմանը և նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ա…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները։
    Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է, որ Ալեն Սիմոնյանի հետ բացարձակ որևէ անձնական խնդիր չկա։
    Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պատկերացումներ կան ԱԺ ներկայիս նախագահի հետագա գործունեության վերաբերյալ, Փաշինյանը նշել է, որ այդ հարցը կքննարկվի և որոշում կկայացվի ինչպես քաղաքական թիմի կողմից, այնպես Սիմոնյանի։
    «Մենք մեր կարծիքները կհամադրենք կամ, եթե չհամադրվի, կքննարկենք կտեսնենք»,-նշել է Փաշինյանը` կարևորելով քաղաքական թիմում նախկին բարձր պաշտոնյաներ ունենալը։
    «Շատ կարևոր է, որ, որպես քաղաքական թիմ, ունենանք ոչ միայն այդ կարգավիճակում գտնվող, այլ նաև նախկինում այդ կարգավիճակում գտնված անձինք, որովհետև դա ի վերջո փորձ է։ Այս պահին մեր թիմում ԱԺ երկու նախկին նախագահներ կան, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա և այդպես շարունակ։ Դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում»,-ասել է վարչապետը։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությա…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում։
    Թեմային Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

    «Արձագանքի կարիք չենք տեսնում քանի որ կարծում ենք Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»,-նշել է Փաշինյանը։

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության քննարկման և փակ գաղտնի քվեարկ…

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության քննարկման և փակ գաղտնի քվեարկության արդյունքում ՀՀ ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:
    Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
  • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 29-…

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։
    Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ հանդիպմանը Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը՝ ընդգծելով 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում ստորագրված «Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի» ռազմավարական նշանակությունը։
    Նախարարը նշել է, որ հուշագրի ստորագրումը երկկողմ համագործակցության խթանման աննախադեպ կարևորություն ունի և պետք է առավելագույն ջանքեր գործադրել՝ փաստաթուղթն արդյունավետ կապիտալիզացնելու և կոնկրետ արդյունքների վերածելու համար։
    Որպես համագործակցության առաջնային ուղղություններ առանձնացվել են բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ապահովումը, ինչպես նաև ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ փոխգործակցության ընդլայնումը:
  • Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Ս…

    Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հունիսի 27-ին մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկմանը:
    Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու մոտեցումները՝ անդրադառնալով Հայաստանի դիրքավորմանը փոխակերպվող, բազմաբևեռ միջազգային հարաբերությունների պայմաններում։
  • Մոսկվան Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ…

    Մոսկվան Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չի ստացել։
    Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ռուսական RTVI-ն տված հարցազրույցում՝ անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի դուրսբերման կամ բազայի վերաբերյալ մինչև 2044 թվականը գործող պայմանագրի հնարավոր վերանայման վերաբերյալ հարցին։

    «Հայկական կողմից նման ազդանշաններ դեռևս չեն ստացվել: Ավելին, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը չի քննարկում Շիրակում գտնվող ռուսական ռազմաբազայի ապամոնտաժման հարցը։ Մենք համոզված ենք, որ այս բազան կարևորագույն տարր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում»,-ասել է Գալուզինը:

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցութ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղի կունենան՝ չնայած Իրանի արտգործնախարարությունն ավելի վաղ հերքել էր ԶԼՄ-ներում տարածված լուրերը, որ հունիսի 30-ին բանակցություններ են նախատեսվում։
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի երևանում Վահրամ Փափազյան փողոցու…

    Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի երևանում Վահրամ Փափազյան փողոցում։
    Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

    «Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես Կոմիտասի պողոտա — Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան — Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ, բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը»,– ասված է հայտարարության մեջ։

  • Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում։ Մասնավոր…

    Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում։ Մասնավորապես, պետությունը ներդնում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, որի համաձայն կենսաթոշակառուն կարող է իր տունը հանձնել բանկին և մինչև կյանքի վերջ ամսական գումար ստանալ։
    Ի՞նչ պայմաններ են գործելու, ինչպե՞ս է հաշվարկվելու այդ ամսական գումարը, կենսաթոշակառուները ինչպե՞ս են պաշտպանված լինելու, ի՞նչ երաշխիքներ են գործելու․ այս և այլ հարցերին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անդրադարձավ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։