Category: Armen Press

  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի երևանում Վահրամ Փափազյան փողոցու…

    Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի երևանում Վահրամ Փափազյան փողոցում։
    Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

    «Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես Կոմիտասի պողոտա — Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան — Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ, բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը»,– ասված է հայտարարության մեջ։

  • Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում։ Մասնավոր…

    Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում։ Մասնավորապես, պետությունը ներդնում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, որի համաձայն կենսաթոշակառուն կարող է իր տունը հանձնել բանկին և մինչև կյանքի վերջ ամսական գումար ստանալ։
    Ի՞նչ պայմաններ են գործելու, ինչպե՞ս է հաշվարկվելու այդ ամսական գումարը, կենսաթոշակառուները ինչպե՞ս են պաշտպանված լինելու, ի՞նչ երաշխիքներ են գործելու․ այս և այլ հարցերին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անդրադարձավ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։
  • 1985 թվականին Անտարկտիդայում հայտնաբերված նմուշը 40 տարի մոռացված մնացել է դարակ…

    1985 թվականին Անտարկտիդայում հայտնաբերված նմուշը 40 տարի մոռացված մնացել է դարակում, սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դա Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորն է։
    Այս մասին հաղորդում է BBC-ն։
    Նմուշը հայտնաբերող թիմը տեղյակ չի եղել, թե ինչ է իրենից ներկայացնում գտածոն, ուստի այն պահվել է Քեմբրիջում գտնվող Բրիտանական Անտարկտիդայի Ծառայության (BAS) երկրաբանական հավաքածուում։
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագ…

    Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց նպատակն է լավարկել եղած պայմանները և նպաստել, որ ավելի շատ ընտանիքներ օգտվեն։

    «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ փոփոխությունները վերաբերում են ինչպես շահառուներին, այնպես էլ միջգերատեսչական աշխատանքներին։
  • Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեայի Հանրապետության …

    Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում մասնակցում է «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (SOI Global Dialogue) միջազգային բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը։
    SOI Global Dialogue-ը ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) շրջանակում անցկացվող կարևոր միջազգային հարթակ է, որը համախմբում է կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և ոլորտային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ ծովային և առափնյա կենսաբազմազանության պահպանության, բնական ռեսուրսների կայուն օգտագործման և միջազգային համագործակցության խթանման նպատակով։
  • Հայաստանի անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են տեղեկատվական ցո…

    Հայաստանի անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ, որոնք զգուշացնում են արջերի հնարավոր ներկայության մասին։
    Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։
    Նշվում է, որ ցուցանակների նպատակն է բարձրացնել այցելուների իրազեկվածությունը և նպաստել մարդու և վայրի կենդանիների անվտանգ համակեցությանը։
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը արտահանման խթանման ծրագրերի ամփոփաթերթ է հ…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը արտահանման խթանման ծրագրերի ամփոփաթերթ է հրապարակել, որտեղ տնտեսվարողները կարող են ծանոթանալ արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերին։
    Էկոնոմիկայի նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
    Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման արգելքների ու սահմանափակումների ֆոնին Հայաստանի կառավարությունն արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։
    Կառավարությունն արդեն իսկ տնտեսվարողներին արտահանման հարցում աջակցելու մի շարք ծրագրեր է ընդունել, որոնց կարող եք ծանոթանալ ամփոփաթերթում։
  • Ավելորդ քաշը ոչ միայն գեղագիտական խնդիր է, այլև բազմաթիվ քրոնիկական հիվանդությու…

    Ավելորդ քաշը ոչ միայն գեղագիտական խնդիր է, այլև բազմաթիվ քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն։
    Ո՞ր դեպքերում է բարիատրիկ վիրահատությունն իսկապես ցուցված, ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել դրանից, ինչպե՞ս է այն ազդում ուղեկցող հիվանդությունների վրա, ինչո՞ւ է վիրահատությունից հետո կենսակերպի փոփոխությունը վճռորոշ. այս և մի շարք կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի որովայնային վիրաբուժության ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Սուրեն Ստեփանյանի հետ:

    Podcast-Հարց բժշկին. երբ է իսկապես անհրաժեշտ բարիատրիկ վիրահատություն և ինչ պետք է իմանալ մինչև վիրահատության որոշում կայացնելը…

    Ավելորդ քաշը ոչ միայն գեղագիտական խնդիր է, այլև բազմաթիվ քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն։ Ո՞ր դեպքերում է բարիատրիկ վիրահատությունն իսկապես ցուցված, ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել դրանից, ինչպե՞ս է այն ազդում ուղեկցող հիվանդությունների…

  • Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդանի կիրճին տալ հատուկ պահպանվող համայնքա…

    Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդանի կիրճին տալ հատուկ պահպանվող համայնքային տարածքի կարգավիճակ։
    Համապատասխան որոշման նախագիծն արդեն մշակվել է և առաջիկայում կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը։
    Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց  աշխատակազմի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։

    «Բնապահպանության վարչության կողմից արդեն մշակվել է ավագանու որոշման նախագիծը, որը կներկայացվի առաջիկա նիստում։ Այս գործողության իրականացմամբ՝ օրենքի փոփոխությունների փաթեթի ընդունումից հետո Երևանը կդառնա առաջին համայնքը, որը կսահմանի բնության հատուկ պահպանվող համայնքային տարածք։ Սա նաև կարևոր հանձնառություն է Հայաստանում անցկացվելիք COP17-ի շրջանակում»,-նշեց Հայկազյանը։

    Նրա խոսքով՝ ինչպես բոլոր հատուկ պահպանվող տարածքները, այնպես էլ Հրազդանի կիրճը պետք է ունենա կառավարման պլան։

    «Այդ նպատակով Ասիական զարգացման բանկի կողմից արդեն հայտարարվել է համապատասխան մրցույթ»,- ասաց  նա։

  • Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի համեմատ արդեն բարձրացել է 5 սանտիմ…

    Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի համեմատ արդեն բարձրացել է 5 սանտիմետրով։
    2026 թվականի հունիսի 29-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 70 սանտիմետր նիշի դիմաց։ Իսկ 2026 թվականի հունվարից մինչ հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 53 սանտիմետրով։
    Տվյալ ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 134 միլիոն 306 հազար խմ ջուր։
    Սևանա լճից Հրազդանի հունով ոռոգման նպատակներով ջրբացթողումներ առայժմ չեն իրականացվում։