Category: Armen Press

  • Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Ս…

    Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հունիսի 27-ին մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով պանելային քննարկմանը:
    Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու մոտեցումները՝ անդրադառնալով Հայաստանի դիրքավորմանը փոխակերպվող, բազմաբևեռ միջազգային հարաբերությունների պայմաններում։
  • Մոսկվան Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ…

    Մոսկվան Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չի ստացել։
    Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ռուսական RTVI-ն տված հարցազրույցում՝ անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի դուրսբերման կամ բազայի վերաբերյալ մինչև 2044 թվականը գործող պայմանագրի հնարավոր վերանայման վերաբերյալ հարցին։

    «Հայկական կողմից նման ազդանշաններ դեռևս չեն ստացվել: Ավելին, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը չի քննարկում Շիրակում գտնվող ռուսական ռազմաբազայի ապամոնտաժման հարցը։ Մենք համոզված ենք, որ այս բազան կարևորագույն տարր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում»,-ասել է Գալուզինը:

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցութ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղի կունենան՝ չնայած Իրանի արտգործնախարարությունն ավելի վաղ հերքել էր ԶԼՄ-ներում տարածված լուրերը, որ հունիսի 30-ին բանակցություններ են նախատեսվում։
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի երևանում Վահրամ Փափազյան փողոցու…

    Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի երևանում Վահրամ Փափազյան փողոցում։
    Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

    «Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես Կոմիտասի պողոտա — Վ.Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան — Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ, բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը»,– ասված է հայտարարության մեջ։

  • Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում։ Մասնավոր…

    Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում։ Մասնավորապես, պետությունը ներդնում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, որի համաձայն կենսաթոշակառուն կարող է իր տունը հանձնել բանկին և մինչև կյանքի վերջ ամսական գումար ստանալ։
    Ի՞նչ պայմաններ են գործելու, ինչպե՞ս է հաշվարկվելու այդ ամսական գումարը, կենսաթոշակառուները ինչպե՞ս են պաշտպանված լինելու, ի՞նչ երաշխիքներ են գործելու․ այս և այլ հարցերին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում անդրադարձավ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։
  • 1985 թվականին Անտարկտիդայում հայտնաբերված նմուշը 40 տարի մոռացված մնացել է դարակ…

    1985 թվականին Անտարկտիդայում հայտնաբերված նմուշը 40 տարի մոռացված մնացել է դարակում, սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դա Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորն է։
    Այս մասին հաղորդում է BBC-ն։
    Նմուշը հայտնաբերող թիմը տեղյակ չի եղել, թե ինչ է իրենից ներկայացնում գտածոն, ուստի այն պահվել է Քեմբրիջում գտնվող Բրիտանական Անտարկտիդայի Ծառայության (BAS) երկրաբանական հավաքածուում։
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագ…

    Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց նպատակն է լավարկել եղած պայմանները և նպաստել, որ ավելի շատ ընտանիքներ օգտվեն։

    «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ փոփոխությունները վերաբերում են ինչպես շահառուներին, այնպես էլ միջգերատեսչական աշխատանքներին։
  • Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեայի Հանրապետության …

    Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում մասնակցում է «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (SOI Global Dialogue) միջազգային բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը։
    SOI Global Dialogue-ը ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) շրջանակում անցկացվող կարևոր միջազգային հարթակ է, որը համախմբում է կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և ոլորտային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ ծովային և առափնյա կենսաբազմազանության պահպանության, բնական ռեսուրսների կայուն օգտագործման և միջազգային համագործակցության խթանման նպատակով։
  • Հայաստանի անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են տեղեկատվական ցո…

    Հայաստանի անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ, որոնք զգուշացնում են արջերի հնարավոր ներկայության մասին։
    Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։
    Նշվում է, որ ցուցանակների նպատակն է բարձրացնել այցելուների իրազեկվածությունը և նպաստել մարդու և վայրի կենդանիների անվտանգ համակեցությանը։
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը արտահանման խթանման ծրագրերի ամփոփաթերթ է հ…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը արտահանման խթանման ծրագրերի ամփոփաթերթ է հրապարակել, որտեղ տնտեսվարողները կարող են ծանոթանալ արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերին։
    Էկոնոմիկայի նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
    Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման արգելքների ու սահմանափակումների ֆոնին Հայաստանի կառավարությունն արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։
    Կառավարությունն արդեն իսկ տնտեսվարողներին արտահանման հարցում աջակցելու մի շարք ծրագրեր է ընդունել, որոնց կարող եք ծանոթանալ ամփոփաթերթում։