Category: Armen Press

  • Ո՞ր խմբերն են միանալու առողջության ապահովագրությանը. մանրամասնում է նախարար Ավան…

    Ո՞ր խմբերն են միանալու առողջության ապահովագրությանը. մանրամասնում է նախարար Ավանեսյանը
    https://youtu.be/TRxJTF6QW7E?si=GYzeZwr_qGaHPAXC

    Ո՞ր խմբերն են միանալու առողջության ապահովագրությանը. մանրամասնում է նախարար Ավանեսյանը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, ո…

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզմամբ՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան։
    Գալյանը կարծիք է հայտնել, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմած որևէ ուժի փաստարկներում ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկան։
  • Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցը կկատ…

    Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան։
  • «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայությու…

    «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագրի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում փորձարկվել և ներդրվել են նոր համայնքային սոցիալական ծառայություններ տեղական հասարակական կազմակերպությունների և համայնքապետարանների կողմից։
  • Առողջության ապահովագրության 6 ամսվա արդյունքները․ ՈՒՂՒՂhttps://www.youtube.com/l…

    Առողջության ապահովագրության 6 ամսվա արդյունքները․ ՈՒՂՒՂ
    https://www.youtube.com/live/gCvZwyuKgrI?si=cKzNvl7V_tq4KTaz

    Առողջության ապահովագրության 6 ամսվա արդյունքները․ ՈՒՂՒՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Բելգիայի Անտվերպենի ադամանդի համաշխարհային կենտրոնը (AWDC) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թր…

    Բելգիայի Անտվերպենի ադամանդի համաշխարհային կենտրոնը (AWDC) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 321 բնական ադամանդներով զարդարված ոսկե մատանի է նվիրել՝ ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ։ Մատանին հանձնել են Բելգիայում ԱՄՆ դեսպան Բիլ Ուայթին։
  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրի…

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
    Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են Երևանի և բրիտանական քաղաքների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հնարավորություններին՝ տեղական ինքնակառավարման մակարդակում:
    Դեսպանին ներկայացնելով քաղաքի զարգացմանն ուղղված կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր նախագծերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար։
    Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ալեքսանդրա Քոուլն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի Երևանի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու և բրիտանացի ներդրողների ներգրավելու հարցում:
    «Երևանը գրավիչ ու հետաքրքիր շուկա է՝ երկկողմ տնտեսական համագործակցության խորացման համար»,-նշել է դեսպանը:
    Կարևորվել է նաև փորձի փոխանակումը ենթակառուցվածքների զարգացման, քաղաքային նախագծման և հանրային տարածքների բարելավման ու թվային փոխակերպման ոլորտներում:
  • «Ժողովրդական ուժ» կուսակցության թեկնածու Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի նախագ…

    «Ժողովրդական ուժ» կուսակցության թեկնածու Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո՝ իր մրցակից Ռոբերտո Սանչեսին գերազանցելով 49 641 ձայնով:
  • Տնտեսական և ֆինանսական վերլուծություններով հայտնի Բրյունո Կոլմանը վերջերս այցելե…

    Տնտեսական և ֆինանսական վերլուծություններով հայտնի Բրյունո Կոլմանը վերջերս այցելել էր Հայաստան՝ Հայաստան-Բելգիա առևտրի պալատի (BACC) նախաձեռնությամբ։ Այդ այցը հնարավորություն տվեց նրան բացահայտելու մի երկիր, որի պատմության և ժամանակակից իրողությունների մասին մինչ այդ համեմատաբար սահմանափակ պատկերացում ուներ։
    Վերադառնալով Բելգիա՝ Բրյուսելի ֆոնդային բորսայի նախկին գործադիր տնօրենը, համալսարանական դասախոսն ու բելգիական տնտեսական մտքի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը հրապարակեց մեծ արձագանք գտած իր հոդվածը՝ «Հայաստան․ սահմանային երկրի ուժը» խորագրով, որտեղ խոսում է հայ ժողովրդի դիմացկունության, պատմական փորձառության և ազգային ինքնության խորության մասին։
    Սակայն ֆինանսական, դրամավարկային և աշխարհաքաղաքական թեմաներից անդին, որոնցով նա հայտնի է, «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակիցը ցանկացավ զրույցը շարունակել ավելի անձնական հարթությունում։ Այս հարցազրույցում Բրյունո Կոլմանը պատմում է իր այցելության ընթացքում ապրած զգացումների, իրեն տպավորած հանդիպումների, հայկական հոգևոր ժառանգության բացահայտման, ինչպես նաև այն մարդկային դասերի մասին, որոնք քաղել է մի երկրից, որը նա բնութագրում է որպես «ռոմանտիկ»՝ բառի ամենախորը և ազնիվ իմաստով։
    Գեղարդի վանքի այցելությունից մինչև պատմության փորձություններով կոփված ժողովրդի դիմադրողականության շուրջ իր մտորումները Բրյունո Կոլմանը ներկայացնում է Հայաստանի վերաբերյալ անկեղծ և երբեմն ինքնաքննադատական հայացքի ներքո. փորձառություն, որը նրան հասցրել է մի պարզ, բայց կարևոր եզրակացության՝ «Հայաստանն ինձ սովորեցրեց երջանիկ լինելու հրատապությունը»։
    — Մինչև Հայաստան մեկնելը ի՞նչ պատկերացում ունեիք երկրի մասին։ Ունեի՞ք որոշակի սպասումներ, թե՞ հակառակը՝ գրեթե ոչ մի կանխակալ պատկերացում։

    — Չէի կարող ասել, որ շատ կանխակալ պատկերացումներ ունեի։ Իհարկե, Բելգիայում ճանաչում եմ հայերի, սակայն հենց Հայաստանի մասին իմ գիտելիքները բավական սահմանափակ էին։ Ուստի, մինչև մեկնելը փորձեցի տեղեկանալ, շատ նյութեր կարդացի, բայց պետք է խոստովանեմ, որ գրեթե պատկերացում չունեի Հայաստանի պատմության մասին։ Նույնիսկ դժվարությամբ կկարողանայի այն ճշգրիտ տեղադրել քարտեզի վրա։
    Այս ճանապարհորդությունն ինձ հնարավորություն տվեց շատ բան սովորելու, և ես չափազանց տպավորվեցի այդ երկրից՝ գրեթե ռոմանտիկ իմաստով։
    Մյուս կարևոր բացահայտումն այն էր, որ սկսեցի այլ կերպ ընկալել մեր՝ եվրոպացիներիս հարմարավետ իրականությունը։ Մենք Բելգիայում մեծացել ենք տարածքային, ինստիտուցիոնալ և պատմական կայունության պայմաններում, ինչը մեզ որոշ չափով հեռացրել է աշխարհի մյուս հատվածներում տեղի ունեցող ցնցումներից ու փորձություններից։ Խորհրդային Միության փլուզումը մենք դիտել ենք հեռվից, Չինաստանի բացվելը՝ նույնպես հեռվից, ինչպես նաև՝ բազմաթիվ հակամարտություններն ու աշխարհաքաղաքական փոփոխությունները։
    Հայաստանում ընդամենը մի քանի օր անցկացնելը բավական էր հասկանալու համար, որ աշխարհի որոշ հատվածներում անկայունությունը, փոփոխություններն ու անորոշությունը առօրյայի անբաժանելի մասն են։ Դա ինձ համար և՛ մտավոր առումով խիստ խթանող էր, և՛ խորապես հուզիչ։

    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանս…

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
    Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հավելելով, որ հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։
    Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական գործակցության զարգացման և հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները։
    Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը, որի համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի հայկական բարձրորակ արտադրանքի ներկայության ընդլայնումը Եվրոպական միության երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի շուկայում։
    Քննարկվել են նաև հայ արտադրողների և ֆրանսիական ընկերությունների միջև գործարար կապերի ակտիվացմանը, B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպմանը և հայկական արտադրանքի՝ ֆրանսիական շուկայում առաջմղմանն առնչվող հարցեր։