Category: Armen Press

  • Հանրապետությունում 2026 թվականի գարունը եղել է բավական տեղումնառատ, իսկ գարնանայ…

    Հանրապետությունում 2026 թվականի գարունը եղել է բավական տեղումնառատ, իսկ գարնանային վարարումների հոսքի ծավալները գրանցվել են նորմայից բարձր։ 
    «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ գարնանային վարարումների հոսքի ծավալները հատկապես բարձր են եղել Հրազդան, Արփա, Վեդի, Ձկնագետ, Որոտան գետերի ավազաններում՝ կազմելով նորմայի մինչև 170 տոկոսը։
    Առատ տեղումները շարունակվել են հունիսին։
    Մասնավորապես, հունիսին բոլոր գետերում ջրի միջին ամսական ելքերը գերազանցել են նորման։
  • Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը՝ (Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ …

    Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը՝ (Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ Արման Նալբանդյան, Լիոն 2 համալսարան՝ Anne Flammin, Anne Baud), մեկնարկել է Պամզամենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 
  • Չիպերի նախագծման ոլորտում Հայաստանի ձևավորած կրթական համակարգը հայտնվել է Եվրամի…

    Չիպերի նախագծման ոլորտում Հայաստանի ձևավորած կրթական համակարգը հայտնվել է Եվրամիության ուշադրության կենտրոնում։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը նշեց ՝ հայկական ծրագիրը կարող է հիմք դառնալ եվրոպական մի շարք երկրներում նոր մասնագետների պատրաստման համար։

    Եվրոպական երկրներում կկիրառվի «Սինոփսիս Արմենիա»-ի չիպերի նախագծման կրթական մոդելը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ձերբակալվել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։ «Արմենպրես»-ին այ…

    Ձերբակալվել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։ 
    «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ 
  • ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հա…

    ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և ժամանակավոր հավատարմատարներին։
  • ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ԵՄ-ի նախաձեռնած «Կապակցվածո…

    ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ԵՄ-ի նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի մեկնարկի բարձրաստիճան միջոցառման շրջանակում հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի հետ։
  • ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած «…

    ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բարձրաստիճան միջոցառմանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ մանրամասնելով, որ միջոցառմանը մասնակցում են նաև Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։
  • ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարան…

    ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ի ԱԺ ընտրություններն առանձնացել են ընդդիմադիր երեք ուժերի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառքների բաժանմամբ, արտաքին միջամտությամբ և իշխող ուժի նկատմամբ արտասահմանյան ապատեղեկատվական արշավով։
    Ռուբեն Ռուբինյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակել է տեսանյութ, որում ԵԽԽՎ ամբիոնից անդրադառնալով Հայաստանում ընթացիկ տարվա հունիսի 7-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների առանձնահատկություններին՝ նշել է, որ դրանք առանձնահատուկ և ակնառու էին երեք պատճառներով։

    «Առաջին պատճառը, տարօրինակ կերպով, երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների կողմից իրականացված զանգվածային և համակարգված ընտրակաշառքների բաժանման սխեման էր։ Գրեթե ամեն օր Հայաստանի համապատասխան մարմինները հրապարակում էին այս կուսակցությունների անդամների կամ ներկայացուցիչների ձայնագրությունները, որտեղ նրանք խոսում էին այն մասին, թե ինչպես են գումար տալիս մարդկանց՝ նրանց ձայները ստանալու համար։
    Երկրորդ առանձնահատկությունը Հայաստանում իշխող կուսակցության դեմ սկսված զանգվածային ապատեղեկատվական արշավն էր։ Կրկին գրեթե ամեն օր արտասահմանյան երկրներում հրապարակվում էին որոշակի կեղծ լուրեր, որոնք այնուհետև ներմուծվում և տարածվում էին Հայաստանում այս ընդդիմադիր կուսակցությունների կողմից։
    Երրորդ և հիմնական առանձնահատկությունը արտաքին միջամտությունն էր Հայաստանի քաղաքականությանը և ընտրություններին։ Նույնիսկ տնտեսական միջոցառումներ են եղել արտերկրից, և այս բոլորը նախատեսված էին Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։
    Բարեբախտաբար, ի հեճուկս այս բոլոր ձայների գնման սխեմաների, արտաքին միջամտության և ապատեղեկատվական արշավների, Հայաստանի ժողովուրդը կատարեց հստակ ընտրություն, և այդ ընտրությունը խաղաղությունն ու ժողովրդավարությունն են։
    Հայաստանն ընտրեց ժողովրդավարությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանը կշարունակի իր ուղին դեպի ինստիտուցիոնալացում այն խաղաղության, որին հասել ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, ժողովրդավարական բարեփոխումների շարունակման շնորհիվ և, հուսով ենք, այս կազմակերպության աջակցությամբ»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով նաև, որ Հայաստանում կա արդարադատության պահանջ՝ պատժելու բոլոր նրանց, ովքեր համակարգել և իրականացրել են ձայների գնման սխեման։

    https://cdn4.telesco.pe/file/c027d6b8d4.mp4?token=fZSkNGVQAZnFUit-VDgy6HYmQqO3LQProEan29cHzbvz4gOv9rhwkT-HiUx6lTqUqQmyAEl4bD099XtcQlrtHhIDf6Ney5zwMCz6DBvs1igO3-UhgrBbBIfToqU5-sD715tlbN1yFPs3f7zFqPLNrykKdxXCTpN—wigxlc7D3b63FX8BtrrThLSajAyoYO5By16PHPhcPApBEyMOYF1DzhxZmH-lhv96e5XcBO4gvgshsGqqqkuC3xRjDJinpK9yIhMv-jRLjcBszEM_aXSmorSwcRKxlixaiPC4xe9ekDvJsG-3KfT6mPWtKlYTQPZH6PL8HbATSZhAwvuV2DOkg