Category: Armen Press

  • Գերմանիայի Բոնն քաղաքում ամփոփվել են Deutsche Welle-ի կազմակերպած Գլոբալ մեդիա ֆ…

    Գերմանիայի Բոնն քաղաքում ամփոփվել են Deutsche Welle-ի կազմակերպած Գլոբալ մեդիա ֆորումի աշխատանքները. համաժողովը երկու օր շարունակ համախմբել էր աշխարհի հարյուրավոր երկրների լրագրողների, խմբագիրների, մեդիա կազմակերպությունների ղեկավարների, հասարակական-քաղաքական գործիչների, գիտնականների, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության անդամների։
    Ինչպես Բոննից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,  այս տարվա ֆորումը վերածվել էր միջազգային կարևոր հարթակի, որտեղ քննարկվել են ոչ միայն մեդիայի առջև ծառացած արդի մարտահրավերները, այլև տեղեկատվական միջավայրի ապագայի ձևավորման հետ կապված առանցքային հարցերը։

    Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

    Գերմանիայի Բոնն քաղաքում ամփոփվել են Deutsche Welle-ի կազմակերպած Գլոբալ մեդիա ֆորումի աշխատանքները. համաժողովը երկու օր շարունակ համախմբել էր…

  • «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվել է։Այս մ…

    «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվել է։
    Այս մասին լրագրողներին հայտնել է Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

    «Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին։ Կալանքի վայրը լինելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը։ Տեսակցությունները փակ են բոլորի համար՝ բացառությամբ պաշտպանների։ Որոշումը նոր ստացանք։ Կծանոթանանք և լրացուցիչ հանդես կգանք պարզաբանումներով կամ հայտարարություններով»,-ասել է փաստաբանը։

    Նրա խոսքով՝ ներկայացված միջնորդությունն իր հիմնավորումներով  բավարար չէր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, բավարար չէր որևէ խափանման միջոց ընտրելու համար։

  • Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի են զարգացել հատկապես վերջին տարի…

    Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի են զարգացել հատկապես վերջին տարիներին, և ամրապնդվում են տարբեր ոլորտներում համագործակցության շնորհիվ։
    Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
    Նա շեշտեց՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմակողմ է, երկու երկրները գործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության, առողջապահության։

    «Բոլոր բնագավառները, որոնք դիտարկում ենք, լինի կրթություն, մշակույթ, առողջապահություն, պաշտպանություն, քաղաքականություն թե տնտեսություն, մենք չափազանց լավ համագործակցում ենք: Կարծում եմ՝ վերջին 4-5 տարիներին մեր հարաբերություններն էլ ավելի են զարգացել, և մենք շատ ուրախ ենք տեսնել այս հարաբերությունների հետագա ամրապնդումը», — նշեց դեսպանը։

    Պատասխանելով լրագրողի հարցին՝ դեսպանն ընդգծեց՝ երկու երկրների պաշտպանական համագործակցությունը թե՛ ռազմատեխնիկական, թե՛ կարողությունների զարգացման ոլորտներում է։

    «Եվ կարծում եմ՝ մենք շատ լավ առաջ ենք գնում այդ բոլոր ճակատներում», — հավելեց դիվանագետը։

    Անդրադառնալով Մերձավոր Արևելքում ճգնաժամի ֆոնին Հորմուզի նեղուցի փակմանը և Հնդկաստանի տնտեսության վրա ստեղծված իրավիճակի ազդեցությանը՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհան շեշտեց, որ Հնդկաստանը մարտահրավերները վերածում է հնարավորությունների։

    «Վերջին տարիներին Հնդկաստանի կառավարությունը տարբեր ճգնաժամերի և ցնցումների միջով է անցել, այդ թվում՝ 2020 թվականի համավարակը, Արևմտյան Ասիայում իրավիճակը…. Եվ այս պատերազմն, անշուշտ, թողել է իր հետևանքները։ Բայց կարծում եմ՝ մենք Հնդկաստանում անում ենք հետևյալը՝ մարտահրավերները վերածում ենք հնարավորությունների։ Եվ մենք միշտ այդպես ենք վարվել», — նշեց նա։

    Դեսպանի խոսքով՝ Հնդկաստանն ունի հում նավթի ռազմավարական պաշարներ, հետևաբար, Հորմուզի նեղուցի փակման ընթացքում երկրում նավթի պակաս չի եղել, կառավարությունը որոշ ժամանակ կայուն է պահել գները, սակայն պատերազմի ծավալմանը զուգընթաց արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի գնի աճ։ Եղել է նաև խնդիր հեղուկ գազի և հեղուկացված բնական գազի հետ, քանի որ դրա գրեթե 70 տոկոսը ներմուծվում է Կատարից։

    «Եվ Հորմուզի նեղուցի փակման պատճառով Հնդկաստանը ստիպված էր շատ արագ դիվերսիֆիկացնել (խմբ.՝ մատակարարման աղբյուրները)։ Այսօր հեղուկ գազի և հեղուկացված բնական գազի գրեթե 45 տոկոսը ներմուծվում է ԱՄՆ-ից», — նշեց դեսպանը՝ հավելելով, որ երկիրն արդեն աշխատում է հեղուկ գազի և հեղուկացված բնական գազի ռազմավարական պաշարների ուղղությամբ։

    Բացի այդ, Հնդկաստանը նավթ է ներմուծում տարբեր երկրներից։

    «Այսպիսով, ցանկացած մարտահրավեր, ցանկացած խնդիր օգտագործվում է որպես հնարավորություն՝ նաև շտկելու և պատրաստված լինելու հաջորդ ճգնաժամին», — եզրափակեց դիվանագետը։

  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայու…

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։
    Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը կարևորել է հանձնաժողովի դերը երկրի տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման գործում՝ ընդգծելով, որ ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների պայմաններում էներգետիկ ոլորտի կայուն, կանխատեսելի և արդյունավետ գործունեությունն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։
    Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ վերականգնվող և այլընտրանքային էներգետիկայի զարգացման, էներգետիկ անկախության ամրապնդման և ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում կարևոր է հանձնաժողովի հետևողական ու համակարգված աշխատանքը։
  • «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագրի նպատակն է 2026 թվականի ընթացք…

    «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագրի նպատակն է 2026 թվականի ընթացքում մասնագիտական աջակցություն տրամադրել շուրջ 150 արվեստի և երաժշտական դպրոցների ավելի քան 2600 աշակերտի և 900 մանկավարժի։
    Ծրագրի շրջանակում կանցկացվեն լսումներ, վարպետության դասեր, բաց դասեր, մասնագիտական քննարկումներ, սեմինարներ և կրթամշակութային  միջոցառումներ՝ ներգրավելով Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետների։
    «ArtԱրվեստ»-ը բացառիկ համալիր ծրագիր է, որի շրջանակում մասնագիտական խմբերը կիրականացնեն մեթոդական աջակցության լայնածավալ աշխատանքներ Երևանում և Հայաստանի տասը մարզում։
    Հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծեց, որ իրենց համար չափազանց կարևոր է մշակութային ոլորտում ևս ունենալ կրթության հստակ բաղադրիչներ։
    Ըստ նրա՝ եթե ուզում ենք զարգացնել մեր մշակույթը, մեր արվեստները, պետք է բոլոր նախագծերում լինի կրթական կոմպոնենտը, քանի որ չկա մշակույթ առանց կրթության, չկա կրթություն առանց մշակույթի։
  • Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները՝ Սահմանադրական դատարանը տեղեկ…

    Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները՝ Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» 23.06.2026 թ. միջնորդությունը Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա չի դարձել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող են բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորները:
    Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի՝ 21.06.2026 թ. աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի դատավորների կողմից արդեն իսկ բարձրացվել է Սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը:
    Քվեարկության արդյունքներով դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի առնչությամբ Սահմանադրական դատարանը կայացրել է գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին համապատասխան որոշումներ: Դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն չի ստացել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված թվով դատավորների կողմ ձայները:
    Տեղեկացնում ենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հիշյալ հարցով Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
    Սահմանադրական դատարան
  • Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 24-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել…

    Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 24-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչն արդեն 2 սանտիմետրով գերազանցում է նախորդ տարվա նույն օրում գրանցված նիշը։
    2026 թվականի հունվարի սկզբից մինչ հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 51 սանտիմետրով։
    Նույն ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 125 միլիոն 733 հազար խորանարդ մետր ջուր։
    Ոռոգման նպատակներով  Սևանա լճից Հրազդանի հունով ջրառ առայժմ չի իրականացվում։
  • Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռ…

    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։
    Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և իր հերթին շնորհավորել Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարած ընտրված վարչապետը դառնալու առիթով՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հնդկաստանի բարեկեցության և զարգացման։
    Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական դինամիկան։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
    Վարչապետներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։
    Կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և նոր նախաձեռնությունների առաջմղման համար։
  • Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներկայացրել է Ավետիք Չալաբյանին ձերբակ…

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներկայացրել է Ավետիք Չալաբյանին ձերբակալելու պատճառը՝ նշելով, որ վերջինս 2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպել է այլ պետության պաշտոնյաների հետ, որի ընթացքում համոզելու, նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է, որպեսզի նրանք իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։
  • Բրյուսելում՝ «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձր մակարդակի մեկնարկային միջո…

    Բրյուսելում՝ «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման շրջանակում, Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրել են համատեղ մտադրությունների մասին հուշագիր, որով պաշտոնապես արձանագրվել է EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։