Category: Armen Press

  • Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողությ…

    Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական գրանցման և վերահսկողության համակարգ, որի միջոցով բջջային կապի ցանցում կակտիվացվեն միայն օրինական ներմուծված կամ սահմանված կարգով գրանցված հեռախոսները։
    Կառավարության նիստում ընդունվեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ բջջային հեռախոսների շուկան Հայաստանում ամենամեծ ստվերային շուկաներից է, և դրա դեմ անհրաժեշտ են համակարգային ու քաղաքակիրթ լուծումներ։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների՝ փոխվարչապետերի և նախ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների՝ փոխվարչապետերի և նախարարների կազմում փոփոխությունների կարիք չի տեսնում և չի նախատեսում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

    «Կառավարության անդամների կազմում՝ փոխվարչապետեր և նախարարներ, փոփոխությունների կարիք չեմ տեսնում, չեմ նախատեսում։ Գործադիրի այլ մակարդակներում որոշ փոփոխություններմ, մտածում եմ, որ տեղի կունենան»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Կառավարությունում փոփոխություններ նախատեսվում են։

  • Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցըhttps://www.youtube.com/live/dAQ7nXmBlco?si=vtZjLv9GW…

    Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը
    https://www.youtube.com/live/dAQ7nXmBlco?si=vtZjLv9GWYlN5v91

    Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկ…

    Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված բարձրաստիճան ճեպազրույց՝ նվիրված 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին:
    Փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջոցառմանը հանդես է եկել հիմնական ելույթով:
    Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Կենսաբազմազանության COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Համաժողովի կազմակերպման գործընթացում առաջնորդվելու ներառականության, թափանցիկության և բաց երկխոսության սկզբունքներով:
    ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է COP17-ի առանցքային նշանակությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում՝ մասնավորապես համատեղ առաջընթացի առաջին գլոբալ վերանայման համատեքստում: Նա նշել է, որ Համաժողովը հնարավորություն կտա գնահատելու ձեռքբերումները, առկա բացերն ու մարտահրավերները, ինչպես նաև նախանշելու լրացուցիչ ջանքերը՝ մինչև 2030թ. սահմանված գլոբալ թիրախներին հասնելու համար:
  • Ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան կար․ ԱԳ նախարարը արտահանման դիվերսիֆիկացիա…

    Ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան կար․ ԱԳ նախարարը արտահանման դիվերսիֆիկացիայի մասին
    https://youtu.be/sFSoDX-_jwc?si=SFcyRxnQiIqq_AvK

    Ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան կար․ ԱԳ նախարարը արտահանման դիվերսիֆիկացիայի մասին

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ՀՀ կառավարության նիստhttps://www.youtube.com/live/dIc4AT1gJFQ?si=XczaHN6UCgg0Ule…

    ՀՀ կառավարության նիստ
    https://www.youtube.com/live/dIc4AT1gJFQ?si=XczaHN6UCgg0Uled

    ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազո…

    Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:
    Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 0,13 հա մակերեսով հողամասը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:
    Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2009 թվականի հունիսի 11-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
    Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,13 հա մակերեսով, 2 միլիոն 383 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:
    Հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հերքել է «Հրապարակ»…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հերքել է «Հրապարակ» օրաթերթի տարածած լուրը, թե իբր նախարար Գևորգ Պապոյանը «նամակ է գրել Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարար  Անտոն Ալիխանովին և խնդրել իրեն հնարավորություն տալ մասնակցել հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին»։
    Հրապարակը նաև գրել էր, թե իբր «ռուսական կողմից դեռևս պատասխան չի ստացվել»։ 
    Նախարարի մամուլի խոսնակը տարածված լուրը հերքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածված գրառմամբ։

    «Այսօր մամուլում իրականությանը չհամապատասխանող հերթական տեղեկությունն է տարածվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերաբերյալ։ Մասնավորապես՝ նրա առաջիկա գործուղման մասին:
    Վերջերս, Նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին:
    Սա է միակ փաստը: Հրապարակման մյուս հատվածները հեղինակի կողմից ներկայացված ենթադրություններն ու գնահատականներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը։
    Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։ Այդ հարաբերությունների շրջանակում տարբեր մակարդակներում շփումներն ու հանդիպումները եղել են և շարունակում են մնալ աշխատանքային գործընթացի մաս։
    Ուստի հորդորում եմ անձնական ցանկությունները չներկայացնել որպես փաստ և չմոլորեցնել հանրությանը»,- գրել է Շաբոյանը՝ հրապարակելով նաև ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարար Անտոն Ալիխանովի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարին ուղարկված հրավերը՝ մասնակցելու Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին։

  • Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքով, վերջին տվյալներով…

    Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 32 մարդ, շուրջ 700-ը՝ վիրավորվել։ Կարակասում փլուզվել են շենքեր, փակվել է միջազգային օդանավակայանը, դադարեցվել է մետրոյի աշխատանքը։ Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, մի շարք երկրներ արդեն օգնություն են առաջարկել։

    https://cdn4.telesco.pe/file/05848ee587.mp4?token=pqzYxAtIrIufGcrXtmqGm8QSATnjrcNQCKJo8JQ440MMPHltFnVfFD_4SIe92EnAKCq_COlB6DK2mysLgcAbFDRmTFn6RHZF1eV-kYGwpEOcfqfKoJmZFesu__fHqEUJjgEOJbKQGdpnTx96knL-EB9HIU5pOULACPrctPnNBqR1anLPBjYEIwqLdeCIVGGvCl2aIcH8fxJJcrldmpvMDEqI3jihduErTlJmA5xOKqOOp-zKbxDwl-pmQjbl9sRgTVm1dwdkUErasUl2J7Op-QqUeGR3iAbpDXDa3t7mBrDoA2bwqnOYVQcK_ugSn6QxsyLvL6HOBY97ewEfgmdW1A

  • Մունդիալ-2026 Շվեյցարիան B խմբի կենտրոնական խաղում 2:1 հաշվով հաղթեց Կանադային…

    ⚽️🌍 Մունդիալ-2026
    🇨🇭 Շվեյցարիան B խմբի կենտրոնական խաղում 2:1 հաշվով հաղթեց 🇨🇦 Կանադային։ Շվեյցարացիների կազմում գոլերով աչքի ընկան Ռուբեն Վարգասը և Յոհան Մանցամբին, իսկ Կանադայի միակ գոլը խփեց Պրոմիս Դեյվիդը։ Երկու հավաքականներն էլ նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։
    🇧🇦 Բոսնիա և Հերցեգովինան 3:1 հաշվով առավելության հասավ 🇶🇦 Կատարի նկատմամբ։ Գոլերի հեղինակ դարձան Կերիմ Ալաջբեգովիչը, Էրմին Մահմիչը, ևս մեկ գոլ գրանցվեց Մահմուդ Աբունադայի ինքնագոլի շնորհիվ։ Կատարի միակ գոլը խփեց Հասան Ալհայդոսը։
    🇧🇷 Բրազիլիան C խմբի վերջին տուրում 3:0 հաշվով հաղթեց 🏴󠁧󠁢󠁳󠁣󠁴󠁿 Շոտլանդիային։ Դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը, մեկ գոլ էլ խփեց Մատեուշ Կունյան։ Մոտ 2,5 տարվա ընդմիջումից հետո ազգային հավաքականի կազմում խաղադաշտ վերադարձավ Նեյմարը՝ փոխարինման մտնելով 76-րդ րոպեին։
    🇲🇦 Մարոկկոն գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց 🇭🇹 Հայիթիին։ Մարոկկոյի կազմում գոլեր խփեցին Աշրաֆ Հակիմին, Իսմայել Սայբարին, Սուֆիան Ռահիմին և Ժեսիմ Յասինը։ Հայիթիի կազմում մեկ գոլը գրանցվեց Վիլսոն Իզիդորի ինքնագոլից, մյուսը հեղինակեց Յասին Բունուն։