Category: Armen Press

  • Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հր…

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ժամանակ:
    Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին քաղբանտարկյալներին ներում շնորհելու համար և հայտարարել, որ անհամբեր սպասում է նրա մասնակցությանը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
    «Անցյալ շաբաթ Բելառուսի հարցերով իմ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը մեծարգո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հասավ ևս 250 քաղբանտարկյալի ազատ արձակման։ Այսպիսով, բանտարկյալների ընդհանուր թիվը, որոնք մեծահոգաբար ազատ են արձակվել նախագահ Լուկաշենկոյի կողմից, անցյալ տարվա մայիսից ի վեր զգալիորեն գերազանցել է 500-ը», — գրել է ԱՄՆ նախագահը։
    Նա երախտագիտություն է հայտնել Լուկաշենկոյին՝ հավելելով. «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստում»։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար իր ձեռքը վերցնել Իրանի նավթ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար իր ձեռքը վերցնել Իրանի նավթը

    Այս մասին նա ասել է The Financial Times-ին տված հարցազրույցում։
    Թրամփը հայտնել է, որ իր «նախընտրությունը կլինի նավթը վերցնելը»։ Նա այս հնարավոր քայլը համեմատել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նավթարդյունաբերությունը վերահսկելու նկրտումների հետ՝ հունվարին այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո։

    «Անկեղծ ասած՝ ինձ համար նախընտրելի է վերցնել Իրանի նավթը, բայց ԱՄՆ-ում որոշ հիմար մարդիկ ասում են. «Ինչո՞ւ եք դա անում»։ Բայց նրանք հիմար մարդիկ են», — ասել է Թրամփը The Financial Times-ին։

    Թրամփը նաև չի բացառել ամերիկյան ուժերի կողմից Խարգ կղզին գրավելու հնարավորությունը։

  • «Արմենպրես»-ի հյուրն է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավ…

    «Արմենպրես»-ի հյուրն է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
    https://www.youtube.com/watch?v=NkC6YV-msXQ

    Հաշվառման գործընթաց․ քննարկվող հարցերը, իրականացված փոփոխությունները․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    «Արմենպրես»-ի հյուրն է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Նրա խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը բազում զոհերի և զոհողությունների գնով…

    Նրա խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը բազում զոհերի և զոհողությունների գնով հասել է ոչ թե պատերազմի հետաձգման, այլ հասել է խաղաղության։

    «Մեր խոնարհումը մեր բոլոր ընկած եղբայրներին… մենք հասել ենք խաղաղության, և ազատ, ժողովրդավար, զարգացող, բարեկեցիկ, ինքնիշխան Հայաստանը նրանց հիշատակը հարգելու բարձրագույն միջոցն է։ Դրանից ավելի մեծ գնահատական նրանց զոհողություններին մենք չենք կարող մատուցել։ Եվ ուրեմն խաղաղությունն այսօր արդեն դե յուրե հաստատված է, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի իր խաղաղությանը, որովհետև սա իր խաղաղությունն է, իր ստեղծած խաղաղությունն է, որովհետև այդ խաղաղության վրա աշխատել է, այդ արդյունքին հասել է իր ընտրած իշխանությունը։ Իշխանությունը խաղաղություն հաստատելու հարցը համարել է առաջնահերթություն՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի տված պատգամին հավատարիմ մնալով, ժողովրդի ասած խոսքին հասու լինելով, ժողովրդի ասած խոսքը լսելով և այն իրականացնելով։ Եվ ուրեմն գալիս է ժամանակը, և այդ ժամանակը 2026 թվականի հունիսի 7-ն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնի իր խաղաղությանը։ Անկեղծ ասեմ՝ որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացին տեր է կանգնելու իր խաղաղությանը»,- եզրափակել է Փաշինյանը։

    «Խաղաղություն», թե խաղաղություն. վարչապետի անդրադարձը https://www.youtube.com/live/rk1IPXIB3wQ?si=3_Xg_awOR5OhXopE
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը իր անկախությունից …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը իր անկախությունից ի վեր առաջին անգամ ունի Ադրբեջանի հետ հաստատված խաղաղություն՝ շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսին նախորդած շրջանում երբեք խաղաղություն չի եղել
    Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

    «Պատերազմի եռագլուխ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան կուսակցությունը փորձում է համոզել, թե 2024-2025 թվականից առաջ, նաև 2018 թվականից առաջ մենք ունեցել ենք խաղաղություն։
    Իհարկե, այս պնդումը ցինիկ սուտ է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ ընդհանրապես անկախությունից ի վեր և 1994 թվականի հրադադարից հետո էլ մենք ամեն տարի ունեցել ենք զոհեր և վիրավորներ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով։ Ընդ որում, զոհերը հարյուրավոր են, վիրավորների թիվն էլ էականորեն ավելի մեծ է։ Սա, թերևս, նրանց պատկերացումն է խաղաղության մասին, որ ամեն տարի շարունակաբար մենք ունենանք զոհեր, իսկ մեր պատկերացումը հակառակն է, որ խաղաղություն նշանակում է զոհերի և վիրավորների բացակայություն, խաղաղություն նշանակում է ընդհանրապես որևէ լարվածության բացակայություն։
    Նախորդող շրջանում մենք, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով ունեցել ենք փոխհրաձգություններ, պարբերաբար եղել են դիպուկահարների մարտեր, դիպուկահարների մինի պատերազմներ։ Բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե այդ իրավիճակը և մեծ պատերազմի հետ հարաբերությունները ի՞նչ են եղել և ի՞նչ են նշանակել։ Իմ ասածն այն է, որ մենք նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն, այլ ունեցել ենք պատերազմի հետաձգում»,- մանրամասնել է Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել նաև, թե ինչպես և ինչի հաշվին է եղել պատերազմի հետաձգումը։

    «Դա էլ, ըստ էության, գին է ունեցել, որով մենք վճարել ենք։ Իսկ պատերազմի հետաձգման համար մենք վճարել ենք Հայաստանի անկախությամբ, ինքնիշխանությամբ, պետականությամբ, Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ և տնտեսական զարգացմամբ։ Նաև սա է պետք արձանագրել, որ այդ վճարամիջոցն արդեն սպառվել էր 2016 թվականին, երբ տեղի էր ունեցել քառօրյա պատերազմը։ Ոչ միայն տեղի էր ունեցել քառօրյա պատերազմը, այլև բանակցային սեղանին դրվել էր բոլորովին այլ տրամաբանություն, որը հօդս էր ցնդեցրել Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի բոլոր պատկերացումները։ Նրանք, ովքեր կփորձեն վիճարկել այս պնդումը, ես հղում կանեմ արդեն իսկ հրապարակված և բոլորին հայտնի Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի օգոստոսի նամակին»,- ասել է վարչապետը։

    Փաշինյանի խոսքով՝ իր հայտարարությունը, որ նախորդ շրջանում երբեք խաղաղություն չի եղել, իսկ հիմա խաղաղություն է հաստատված, հիմնավորում է նրանով, որ 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով Հայաստանը չի ունեցել զոհեր և վիրավորներ։

    «Իսկ գործնականում մենք զոհեր և վիրավորներ չենք ունեցել 2024 թվականի փետրվարից։ Այսինքն, վերջին նման դեպքն արձանագրվել է 2024 թվականի սկզբին»,- նշել է նա։

    ՀՀ վարչապետը շեշտել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ոչ թե ստորագրված, այլ նախաստորագրված է, սակայն հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն արդեն իսկ դե յուրե ամրագրում ունի։

    «Դե յուրե ամրագրումը 2024 թվականին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կողմից ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգի ընդունումն է, որն ընդունվելուց հետո երկու երկրներում համապատասխան ընթացակարգերով վավերացվել է՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ Այդ փաստաթղթում է, որ Ալմաթիի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք։ Եվ սա ունի դե յուրե բարձրագույն նշանակություն երկու երկրներում։ Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով ճանաչել են, որ անկախ Հայաստանը իր տարածքով նույնական է Խորհրդային Հայաստանի հետ, և անկախ Ադրբեջանը իր տարածքով նույնական է Խորհրդային Ադրբեջանի հետ։ Սա է խաղաղության հիմքը, և սա ունի երկու երկրներում բարձրագույն իրավաբանական ուժ։ Եվ ահա այս տրամաբանությունից շեղվելը, ինչ ուղղությամբ տանում է պատերազմի Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, միանշանակ և աներկբա նշանակում է պատերազմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

    «Խաղաղություն», թե խաղաղություն. վարչապետի անդրադարձը https://www.youtube.com/live/rk1IPXIB3wQ?si=3_Xg_awOR5OhXopE
  • Փաշինյանը մասնակցում է Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի ա…

    Փաշինյանը մասնակցում է Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողությանը
    https://www.youtube.com/live/oPajfDgERrg?si=E0WH9YGEEJDTlHZd

    Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողություն

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շուտով Իսլամաբադում կ…

    Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շուտով Իսլամաբադում կհյուրընկալվեն ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները։
    Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը չի մանրամասնել՝ արդյոք բանակցությունները կլինեն ուղիղ թե անուղղակի։
  • Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը…

    Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը
  • «Խաղաղություն», թե խաղաղություն. վարչապետի անդրադարձըhttps://www.youtube.com/liv…

    «Խաղաղություն», թե խաղաղություն. վարչապետի անդրադարձը
    https://www.youtube.com/live/rk1IPXIB3wQ?si=3_Xg_awOR5OhXopE

    «Խաղաղություն», թե խաղաղություն․ վարչապետի անդրադարձը․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/