Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Հայաստանի Ազգային…

    Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից» ճարտասանության մրցույթի մրցանակաբաշխության արարողությանը:
    Իր խոսքում Ալեն Սիմոնյանն առանձին անդրադարձ է կատարել Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերություններին՝ նշելով այն զգալի դերը, որը պատմության ընթացքում ունեցել եւ մինչ օրս ունի Ֆրանսիան հայ ժողովրդի կյանքում: ԱԺ նախագահը վկայակոչել է նաեւ Ֆրանսիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած զգալի աջակցությունն ու օժանդակությունը:
  • Պակիստանը, Թուրքիան և Եգիպտոսը կարևոր դեր են խաղում ԱՄՆ-ին և Իրանին հաշտության բ…

    Պակիստանը, Թուրքիան և Եգիպտոսը կարևոր դեր են խաղում ԱՄՆ-ին և Իրանին հաշտության բանակցությունների մեջ ներգրավելու գործում:
    Այդ մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

    «Թուրքիան և Եգիպտոսը Պակիստանի հետ համատեղ ձգտում են հասնել խաղաղության և կայունության Մերձավոր Արևելքում, և մենք երախտապարտ ենք այդ երկրներին՝ կարգավորման հասնելու մեր անկեղծ ջանքերի նկատմամբ վստահության համար»,-գրել է Պակիստանի վարչապետը X-ի իր միկրոբլոգում։

    Շարիֆը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի, Եգիպտոսի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներին մարտի 29-ին Իսլամաբադում պակիստանյան կողմի հետ միասին կայացած քառակողմ հանդիպմանը մասնակցելու համար, որը նվիրված էր Իրանի, Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև զինված հակամարտության լիցքաթափմանը։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն սկսել է քայլ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել Հորմուզի նեղուցը վերահսկելու ուղղությամբ։
    Այս մասին Թրամփը հայտարարել է իսրայելական Channel 14-ին տված հարցազրույցում։

    «Այո, իհարկե, դա արդեն տեղի է ունենում»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կարո՞ղ է վերահսկողություն հաստատել ռազմավարական ջրային ուղու նկատմամբ։

    Ավելին, մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ համագործակցության մակարդակը, Թրամփը նշել է, որ համակարգումը շատ սերտ է։

    «Համակարգումը շատ սերտ է։ Մենք լավ հարաբերություններ ունենք։ Ավելի լավ լինել չէր կարող», — ասել է նա։

    Թրամփը հավելել է, որ Իրանը շատ է ցանկանում համաձայնագիր կնքել։

    «Կարծում եմ՝ նրանք իսկապես ցանկանում են դա։ Յուրաքանչյուր ոք, ով ոչնչացվում է, կցանկանար (գործարք), այնպես չէ՞», — ասել է նա։

  • Բացահայտվել են «Մեր ձևով» շարժման կողմից ընտրակաշառքի տրամադրման և ընտրական շրջա…

    Բացահայտվել են «Մեր ձևով» շարժման կողմից ընտրակաշառքի տրամադրման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր
  • Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 30-ին հանդի…

    Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 30-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությանը:
    Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Հայաստանի եւ Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունը, քննարկել փոխգործակցության համատեղ օրակարգին առնչվող հարցեր:
    ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության, ինչպես նաեւ ժողովրդավարական գործընթացների առաջմղման շրջանակում Լիտվայի շարունակական աջակցությունը:
    Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:
  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Բելգիայի …

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 30-ին ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին:
    Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:
    Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆն էլ իր հերթին ընդգծել է երկու երկրների միջեւ խորացող բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ ջանք չեն խնայելու այդ գործընթացում նոր ձեռքբերումներ գրանցելու հարցում:
  • Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասվել է պատմամշակութային ժառանգության 13…

    Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասվել է պատմամշակութային ժառանգության 131 օբյեկտ, այդ թվում՝ համաշխարհային նշանակության վայրեր: Այդ մասին հայտնել է Իրանի մշակույթի նախարարությունը։

    «Վնասված պատմական օբյեկտների թիվը, որը կազմում էր 114, ավելացել է մինչև 131: Դրանք համաշխարհային, ազգային և տարածաշրջանային նշանակության օբյեկտներ են: Դա վկայում է վնասի աճող մասշտաբների և անհապաղ միջամտության ու մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ միջազգային հանրության ուշադրության անհրաժեշտության մասին», — մեջբերում է հայտարարության տեքստից Իրանի կառավարության մամուլի ծառայությունը։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում՝ Պուշկի…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում՝ Պուշկին 60 հասցեում, ներկա է գտնվել ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։ 
  • ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության սկզբում առաջին անգամ կիրառել է փոքր հեռահարության P…

    ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության սկզբում առաջին անգամ կիրառել է փոքր հեռահարության PrSM բալիստիկ հրթիռ. այն խոցել է երկրի հարավում գտնվող Լամարդ քաղաքի մարզասրահը և դպրոցը:
    Այս մասին գրում է The New York Times թերթը՝ հղում անելով ռազմական փորձագետների և հարվածի վայրից ստացված պատկերների վերլուծությանը։
    Նշվում է, որ պարբերականը ստուգել է Լամարդում երկու հարվածների տեսանյութը, ինչպես նաև հարվածների հետևանքների նկարահանումները։
    The New York Times-ի լրագրողներն ու սպառազինությունների գծով փորձագետները հայտնաբերել են, որ զենքի առանձնահատկությունները, պայթյունները և ավերածությունները համապատասխանում են «Գերճշգրիտ հարվածային հրթիռ» (Precision Strike Missile) կամ PrSM անվանմամբ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռին, նշվում է հրապարակման մեջ։
  • Բելգիացի պատգամավորը Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլի վերաբերյալ բանաձև…

    🔴 Բելգիացի պատգամավորը Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլի վերաբերյալ բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարանի քննարկմանը
    Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Միշել դը Մաեգդը նոր բանաձև է ներկայացրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլի վերաբերյալ, որն արդեն իսկ ընդունվել է երկրի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
    Բելգիացի պատգամավորն այդ մասին հայտնել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։
    Դը Մաեգդն անդրադարձել է նաև Հայաստանի համար անվտանգության երաշխիքների անհրաժեշտությանը, խաղաղության գործընթացին և Բաքվի կողմից ապօրինի պահվող հայ գերիների հարցին, Բելգիայի և Եվրոպական միության քաղաքական դերակատարությանը, ինչպես նաև այն ազդակներին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի առաջիկա քաղաքական և ռազմավարական ընտրությունների վրա։