Category: Armen Press

  • Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հեր…

    Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկները։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

    «Նախարարի հետ հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 59 96 00 հեռախոսահամարին։ Հանդիպումների լուսաբանումն իրականացվում է միայն մասնակիցների համաձայնությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • ԵԱՀԿ-ն ընդունած՝ Վրաստանին քննադատող հռչակագրի պատճառով կորցնում է վստահությունը…

    ԵԱՀԿ-ն ընդունած՝ Վրաստանին քննադատող հռչակագրի պատճառով կորցնում է վստահությունը վրացական հասարակության աչքերում:
    Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

    «Նման փաստաթղթերի պատճառով, ցավոք, վրացական հասարակության վստահությունը ոչ միայն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, այլև ամբողջությամբ վերցված ԵԱՀԿ-ի նկատմամբ թուլանում է, ինչը շատ ցավալի է: Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն իջել է (ԱՄՆ կոնգրեսական) Ջո Ուիլսոնի մակարդակին: Դա շատ ողբերգական երևույթ է: Իհարկե, մենք համապատասխան եզրակացություններ կանենք դրանից», — ասել է Կոբախիձեն:

  • Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորո…

    Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, 2016-2018 թվականներին՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրում գտնվող՝ 5 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձի:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։
    Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2009 թվականի հուլիսի 24-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, Աշոցք գյուղում գտնվող՝ 4.73 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:
    Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016 թվականի հունիսի 15-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, 5.9 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:
    Վերոգրյալի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազության կողմից Աշոցք համայնքի գործող ղեկավարին միջնորդագիր է ներկայացվել՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված վարելահողերն Աշոցք համայնքի հողային բալանս վերադարձնելու և ֆիզիկական անձանց կողմից դրանց ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:
    Միջնորդագրի արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք:
    Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:
  • Քոլեջների ընդունելությունը՝ ըստ նոր կարգիhttps://www.youtube.com/watch?v=g5Qqtv4…

    Քոլեջների ընդունելությունը՝ ըստ նոր կարգի
    https://www.youtube.com/watch?v=g5Qqtv4nJRE

    Քոլեջների ընդունելությունը՝ ըստ նոր կարգի

    ARMENPRESS NEWS AGENCY
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի ասուլիսը
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress…

  • Կատարվում է ծառայողական քննություն. Սվաջյանը երեխաների ճամբարում տեղի ունեցած խն…

    Կատարվում է ծառայողական քննություն. Սվաջյանը երեխաների ճամբարում տեղի ունեցած խնդրի մասին
    https://youtu.be/5OofqlacCFM?si=lXCujJRAK6a-42f7

    Կատարվում է ծառայողական քննություն. Սվաջյանը երեխաների ճամբարում տեղի ունեցած խնդրի մասին

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում կյանքի է կոչել իր վաղեմի երազացն…

    Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում կյանքի է կոչել իր վաղեմի երազացնքը՝ ձայնագրման պայմանագիր կնքելով ու թողարկելով իր դեբյուտային սինգլը։
    Հոլիվուդյան դերասանի առաջին՝ «Life Is a Dream» ալբոմը հաջորդ ամիս կթողարկի Decca Classics լեյբլը։ Այն ներառում է դասական ստեղծագործություններ, որոնք նա գրել է ավելի քան վեց տասնամյակների ընթացքում։
  • Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը, մի շարք կազմակերպչական գործընթացներով պայ…

    Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը, մի շարք կազմակերպչական գործընթացներով պայմանավորված, օգոստոսի 10-31-ը փակ կլինի

    «2026 թվականի օգոստոսի 10-31-ը ներառյալ Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահն այցելուների համար չի գործի՝ պայմանավորված արխիվային գործերի առկայության և ամբողջականության ստուգմամբ, փաստաթղթերի ֆիզիկական վիճակի գնահատմամբ, արխիվապահոցներ գործերի վերադարձով, վերահաշվառմամբ և այլ կազմակերպական գործընթացներով։
    Նշված աշխատանքներն իրականացվում են արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանությունն ու հաշվառումն ապահովելու, ինչպես նաև օգտվողների սպասարկման որակը բարելավելու նպատակով։ Խնդրում ենք հաշվի առնել այս հանգամանքը ձեր այցը և աշխատանքները պլանավորելիս»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Ազգային արխիվի տարածած հաղորդագրության մեջ։

  • Լաոսը պաշտոնապես դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկխոս…

    Լաոսը պաշտոնապես դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկխոսության գործընկեր: Հուլիսի 10-ի առավոտյան Պեկինում ստորագրվել է հուշագիր, որով Լաոսին շնորհվել է ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։
  • Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան…

    Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան🫶❤️🇦🇲🫶

    https://cdn4.telesco.pe/file/b2a3459932.mp4?token=ZFfgS9KD0BeLVOKuJowmDgjMC0wW7Nj21lTPihv2tL4dtRpdXtMzI4CZtjYUaEPLn7JdEDkwa0Gfs2XkGTHQfMjTWP8_d8MT7o7mtKQxemOxVl0c52pzGbEXimO1kdhjzncOsphqE8FtzpncxyLnoaEIWxgzy68dTyBqkmdA2rCZSIsRn3CQ3bs95X5e_5JO3ZwuyXd_P4iQyjCBYfBqZKUuU6L77YeoNBMKgzTLyNO2n8SfO5iuUosG1oI4LL9I2ZOUpZMxDP4kDlIOxUDGqznegF30oO7YY8PAWJ4tTa2glvD-IX45F_0i9Ma76KdYBPC8bWtZuYqSZPopwI_ltg