Category: Armen Press

  • «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կա…

    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։
    «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ք…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
    Ներկայացվել են վարչապետի՝ շինարարական աշխատանքների տարածք այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված քայլերը։
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է իրականացված աշխատանքների որակի, նախագծի լրամշակման, տեխնիկական հսկողության հետ կապված հարցերին և առկա խնդիրներին։ Մտքեր են փոխանակվել դրանց լուծմանն ուղղված հետագա գործողությունների և քայլերի շուրջ։
    Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և փոխվարչապետ Խաչատրյանին հանձնարարել ծրագրի իրականացումը վերցնել անձնական խիստ վերահսկողության ներքո և պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
  • Բեյրութի նավահանգստում հուլիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառա…

    Բեյրութի նավահանգստում հուլիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Լիբանանի Հանրապետությանը տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը։ 
    Հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լիբանանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն օգնության հանձնաժողովի գլխավոր քարտուղար, գեներալ Բասսամ Նաբուլսին, Լիբանանի Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև Լիբանանի իրավասու այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։
    Իր խոսքում Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը բարեկամ Լիբանանի և լիբանանցի ժողովրդի հետ՝ ընդգծելով, որ մարդասիրական այս օգնությունը երկու ժողովուրդներին միավորող պատմական բարեկամության, փոխադարձ վստահության և համերաշխության հերթական վկայությունն է։ Նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել իր ներդրումն այն նախաձեռնություններում, որոնք միտված են Լիբանանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրմանը։
    Իր հերթին գեներալ Բասսամ Նաբուլսին երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը Լիբանանի համար այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերված աջակցության և համերաշխության համար՝ ընդգծելով, որ այս աջակցությունը բարձր է գնահատվում ինչպես Լիբանանի կառավարության, այնպես էլ ժողովրդի կողմից։
  • «Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգա…

    «Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի և գործարանի տնօրինության միջև կայացած քննարկումից հետո։
    Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գործարանը սկսում է վերադառնալ բնականոն աշխատանքի, իսկ առաջիկա ժամերին տեխնիկական խոչընդոտները կհարթվեն։
    «Հիմա գործարանը սկսում է աշխատանքները։ Հուսանք՝ մի քանի ժամից արդեն փոքր տեխնիկական խոչընդոտները կհարթվեն, վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի»,- ասաց Զաքարյանը։
  • Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել …

    Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
    Նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին:
    Նիստի արդյունքներով հավանության է արժանացել առաջիկայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը:
  • Ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածված լուրերը, թե գործարար, «Բարգավա…

    Ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածված լուրերը, թե գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսներին կենդանաբանական այգի տեղափոխելու ընթացքում տուժել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից։
    Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե կոկորդիլոսներին կենդանաբանական այգի տեղափոխելու ընթացքում կոկորդիլոսներից մեկը հոշոտել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակցի ոտքը։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից վստահեցրին, որ այդ գործընթացում ՆԳՆ փրկարար ծառայության որևէ աշխատակից չի տուժել։
    Երևանի քաղաքապետարանից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ կոկորդիլոսների տեղափոխման ժամանակ դրանցից մեկը շարժվել է և կպել է կենդանաբանական այգու աշխատակցի հոնքին։ Աշխատակցին տեղափոխել են հիվանդանոց, թեթև քերծվածք է ունեցել, նա ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից։
    «Հոշոտել, ուտել, կծել…իրականությանը չի համապատասխանում»,- նշեցին Երևանի քաղաքապետարանից։
    Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ «Արմենպրես»-ին հայտնեց, որ Քննչական կոմիտեն առգրավել և Երևանի կենդանաբանական այգուն ի պահ է տվել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող 9 կոկորդիլոսի։
    Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն առգրավել և Կենդանաբանական այգուն ի պահ էր հանձնել 3 առյուծ և 4 վագր, առյուծներից մեկը քնեցումից հետո չէր արթնացել ու անկել էր։
  • Կառավարությունը հաստատել է որոշում, որով սահմանվում են «Հայկական ատոմային էլեկտր…

    Կառավարությունը հաստատել է որոշում, որով սահմանվում են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով 2026 թվականի պետական բյուջեից հատկացվող բյուջետային վարկի տրամադրման պայմանները։
    Որոշման հիմնավորման համաձայն՝ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման առաջին ծրագրի շրջանակում 2020-2025 թվականներին ընկերությանը պետական բյուջեից տրամադրվել է 63.2 միլիարդ դրամի բյուջետային վարկ։
    Այդ ծրագրի նպատակն էր 2-րդ էներգաբլոկի արդիականացումը և շահագործման ժամկետի երկարաձգումը մինչև 2026 թվականը։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԹՐԻՓՓ  նախագծի իրականացումը …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԹՐԻՓՓ  նախագծի իրականացումը էապես կընդլայնի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերը և կնպաստի Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային կապի ձևավորմանը։
    Հուլիսի 9-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը, անդրադառնալով ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի՝ նախօրեին արած հայտարարությանը, թե Իրանը մտահոգություններ ունի ԹՐԻՓՓ նախագծի հետ կապված, նշել է որ ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը բխում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։
    ««ԹՐԻՓՓ նախագծի իրականացմամբ մենք կբացենք Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղային կապը, ինչի արդյունքում Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն կընդլայնվեն։ Էականորեն կընդլայնվեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները։ ԹՐԻՓՓ  նախագծի իրականացումն անկեղծորեն և ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից»,- ասել է Փաշինյանը։
    Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է այդ թեմայով Իրանի հետ բաց և թափանցիկ քննարկումների։
     «Մենք թափանցիկ ենք և պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարցի։ Պետք է հստակ ձևակերպվի, թե մտահոգությունն ինչի՞ մասին է։ Համոզված ենք, որ բոլոր մտահոգությունները հնարավոր կլինի փարատել»,- ընդգծել է նա։
    Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է աշխատել ԹՐԻՓՓ նախագծի շուրջ բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։
    «Մենք շարունակելու ենք աշխատել Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպական միության, Կենտրոնական Ասիայի երկրների և Չինաստանի հետ, որովհետև սա գլոբալ նախագիծ է, և մենք ցանկանում ենք հնարավորինս արագ սկսել դրա իրականացումը։ Հույս ունեմ, որ արդեն այս տարվա աշնանը գետնի վրա կմեկնարկեն առաջին աշխատանքները»,- հավելել է Փաշինյանը։
  • Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարարի ապօրինի տիրապետությա…

    Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարարի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
    Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Դիլիջան համայնքի, Արթուր Արշակյանի, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի 29/24 հասցեում գտնվող՝ 0,8 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին կազմակերպված աճուրդն անվավեր ճանաչելու, Արթուր Արշակյանի և Արամ Հարությունյանի միջև 2017 թվականի հունիսի 20-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, այդ թվում՝ Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետությունից Դիլիջան համայնքին 0.8 հա մակերեսով հողատարածքը վերադարձնելու պահանջների մասին:
    «Միաժամանակ կիրառվել է հայցի ապահովման միջոց և պատասխանող Արամ Հարությունյանին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված հողամասի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության»,– հայտնում են Դատախազությունից։
    Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել էր, որ 0,8 հա մակերեսով հողատարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ «բնության հատուկ պահպանվող տարածքների» հողերի «բնապահպանական անտառ» գործառնական նշանակության հող է, որը չէր կարող օտարվել ֆիզիկական անձանց:
  • Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման համակարգը կստանա լրա…

    Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման համակարգը կստանա լրացուցիչ ֆինանսավորում․ Կառավարությունը հուլիսի 9-ին նիստում ընդունել է որոշում, որով 7 մլն 524.3 հազար դրամով ավելացվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացմանն ուղղվող միջոցները։