Category: Armen Press

  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Գերմանիայի Գայզենհայմի համալսար…

    Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի համագործակցության շրջանակն ընդլայնվում է
    Հուլիսի 9-ին Գերմանիայում կայացած հանդիպման ժամանակ ՀԱԱՀ-ի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը և Գայզենհայմի համալսարանի նախագահ Կարլ Մյուլինգը համատեղ ստորագրել են հուշագիր երկու բուհերի միջև գործակցությունը խորացնելու վերաբերյալ։
    «Արմենպրես»-ի թղթակցին ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը տեղեկացրեց, որ, ըստ էության, կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն կյանքի կոչելու մի ծրագիր, որով ուսանողներին հնարավորություն է տրվելու մագիստրոսական կրթության մեկ տարին ուսանել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, մեկ տարին՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում։

    «Այս կրթական ծրագիրը կյանքի կոչելուց հետո ՀԱԱՀ-ում և Գայզենհայմի համալսարանում մագիստրոսական կրթություն ստացած ուսանողները կստանան կրկնակի՝ երկու համալսարանի դիպլոմ։ Դեռևս քննարկման փուլում են ուսանողների ուսումնառության ֆինանսական հարցերը»,-նշեց ՀԱԱՀ ռեկտորը։

    Հրաչյա Զաքոյանը կարծում է, որ ծրագրի իրականացումն իրատեսական է, քանի որ հայկական բուհն ունի նմանատիպ փորձ Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) շրջանակներում ուսանողների ուսումնառությունը կազմակերպելու արտերկրի հեղինակավոր բուհերում։

  • Հայաստան են այցելել ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայ…

    Հայաստան են այցելել ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչները
    Այս մասին նշվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում տարածված գրառման մեջ։

    «Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։
    AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,-նշված է գրառման մեջ։

  • Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հաղորդել է, որ Իսրայելը վերջերս ԱՄ…

    Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հաղորդել է, որ Իսրայելը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ հետախուզական տվյալներ ունի, ըստ որոնց՝ Իրանը ծրագրում է մահափորձ իրականացնել նրա դեմ։
    Ինչպես նշում է պարբերականը, այդ տեղեկությունները կարող են հանգեցնել ԱՄՆ-ի դիրքորոշման կոշտացմանն ու Իրանի հետ հակամարտության հետագա սրմանը։
    The Wall Street Journal-ը գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում է հանդես գալ Իրանի դեմ ռազմական գործողությունների օգտին, մինչդեռ Թրամփը մինչև վերջերս նախընտրում էր խնդրի դիվանագիտական լուծումը՝ մտավախություն ունենալով, որ հակամարտության սրումը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։
    ԱՄՆ-ի կառավարությունն ու Իրանը դեռևս չեն արձագանքել մահափորձի վերաբերյալ այս պնդումներին։ Սակայն Վաշինգտոնը նախկինում հայտարարել էր, որ կանխել է Թրամփի դեմ Իրանի կողմից կազմակերպված մի քանի մահափորձ։
    Այս շաբաթ Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ Իրանն իրեն ներառել է իր թիրախների ցանկում։
    Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած ռազմական գործողությունների հետևանքով սպանվել էր Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
  • ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները շարունակում են քննարկել հակամարտության կարգավորման հե…

    ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները շարունակում են քննարկել հակամարտության կարգավորման հետ կապված տեխնիկական հարցերը։
    Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։

    «ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել խնդրի լուծում գտնելուն, և փորձագետների մակարդակով բանակցությունները շարունակվում են», — ասել է աղբյուրը։

    Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը դեռևս չի կատարում ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիմնական դրույթները։ Նա բացատրել է, որ անընդունելի է, որ իրանական ուժերը կրակ բացեն Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա։

  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի մայիսի,…

    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի մայիսի, հունիսի և հուլիսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
    Նարեկ Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից։
    Ծովակ Մնացականյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից։
    Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Շահբազյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին։
    Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահան Սարգսյանն ազատվել է պաշտոնից։
    Արթուր Դանիելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից։
    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Սարգիս Սարգսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին։
    Նաիրա Արտաշեսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից։
    Ֆիլիանա Բելլույանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից։
    Էվելինա Սարգսյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից։
    Սպարտակ Մնացականյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի ավագ դատախազի պաշտոնից։
    Հայկ Ժամակոչյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազի պաշտոնից։
    Արմեն Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից։
    Արսեն Ավետիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից։
    Տավուշի մարզի դատախազության դատախազ Գայանե Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին։
    Հրաչյա Մարգարյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից։
    Արտուշ Կարապետյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից։
    Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էլեն Անանյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին։
    Կարապետ Սմբատյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից։
    Լոռու մարզի դատախազության դատախազ Դավիթ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
    Արմավիրի մարզի դատախազության դատախազ Վահագն Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
    Արմավիրի մարզի դատախազության դատախազ Անի Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
    Արարատի մարզի դատախազության դատախազ Ահարոն Սաֆարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
    Նարինե Չիչակյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին։
    Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Նորայր Շահինյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին։
    Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Վազգեն Մկրտչյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին։
    Դավիթ Նավասարդյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետի պաշտոնին՝ ազատվելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից։
    Վազգեն Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի պետի պաշտոնին՝ ազատելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից։
    Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Գարեգին Իսախանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
    Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Վահե Եզեկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
  • Բժշկությունն այլևս սահմաններ չի ճանաչում. «Սլավմեդ»-ում կայացել է Հայաստանում առ…

    Բժշկությունն այլևս սահմաններ չի ճանաչում. «Սլավմեդ»-ում կայացել է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը

    Սլավմեդում հաջողությամբ իրականացվել է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը:

    Բժշկությունն այլևս սահմաններ չի ճանաչում․ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում հաջողությամբ իրականացվել է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը՝ բացելով նոր էջ երկրի առողջապահության պատմության մեջ։
    Բելգիայում գտնվող աշխարհի առաջատար ուրոլոգներից…

  • «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կա…

    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։
    «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ք…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
    Ներկայացվել են վարչապետի՝ շինարարական աշխատանքների տարածք այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված քայլերը։
    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է իրականացված աշխատանքների որակի, նախագծի լրամշակման, տեխնիկական հսկողության հետ կապված հարցերին և առկա խնդիրներին։ Մտքեր են փոխանակվել դրանց լուծմանն ուղղված հետագա գործողությունների և քայլերի շուրջ։
    Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և փոխվարչապետ Խաչատրյանին հանձնարարել ծրագրի իրականացումը վերցնել անձնական խիստ վերահսկողության ներքո և պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
  • Բեյրութի նավահանգստում հուլիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառա…

    Բեյրութի նավահանգստում հուլիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Լիբանանի Հանրապետությանը տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը։ 
    Հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Լիբանանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն օգնության հանձնաժողովի գլխավոր քարտուղար, գեներալ Բասսամ Նաբուլսին, Լիբանանի Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև Լիբանանի իրավասու այլ պետական մարմինների ներկայացուցիչներ։
    Իր խոսքում Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը բարեկամ Լիբանանի և լիբանանցի ժողովրդի հետ՝ ընդգծելով, որ մարդասիրական այս օգնությունը երկու ժողովուրդներին միավորող պատմական բարեկամության, փոխադարձ վստահության և համերաշխության հերթական վկայությունն է։ Նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել իր ներդրումն այն նախաձեռնություններում, որոնք միտված են Լիբանանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրմանը։
    Իր հերթին գեներալ Բասսամ Նաբուլսին երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը Լիբանանի համար այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերված աջակցության և համերաշխության համար՝ ընդգծելով, որ այս աջակցությունը բարձր է գնահատվում ինչպես Լիբանանի կառավարության, այնպես էլ ժողովրդի կողմից։
  • «Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգա…

    «Արարատցեմենտ» գործարանը վերսկսում է աշխատանքը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի և գործարանի տնօրինության միջև կայացած քննարկումից հետո։
    Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գործարանը սկսում է վերադառնալ բնականոն աշխատանքի, իսկ առաջիկա ժամերին տեխնիկական խոչընդոտները կհարթվեն։
    «Հիմա գործարանը սկսում է աշխատանքները։ Հուսանք՝ մի քանի ժամից արդեն փոքր տեխնիկական խոչընդոտները կհարթվեն, վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի»,- ասաց Զաքարյանը։