Category: Armen Press

  • Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան…

    Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան🫶❤️🇦🇲🫶

    https://cdn4.telesco.pe/file/b2a3459932.mp4?token=ZFfgS9KD0BeLVOKuJowmDgjMC0wW7Nj21lTPihv2tL4dtRpdXtMzI4CZtjYUaEPLn7JdEDkwa0Gfs2XkGTHQfMjTWP8_d8MT7o7mtKQxemOxVl0c52pzGbEXimO1kdhjzncOsphqE8FtzpncxyLnoaEIWxgzy68dTyBqkmdA2rCZSIsRn3CQ3bs95X5e_5JO3ZwuyXd_P4iQyjCBYfBqZKUuU6L77YeoNBMKgzTLyNO2n8SfO5iuUosG1oI4LL9I2ZOUpZMxDP4kDlIOxUDGqznegF30oO7YY8PAWJ4tTa2glvD-IX45F_0i9Ma76KdYBPC8bWtZuYqSZPopwI_ltg

  • ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերի և շինությու…

    ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տնօրինությանը հանձնված շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու հնարավորությունը կարող է դիտարկել և օպերատորների հետ համապատասխան պայմանագրերը կնքել հենց Արտաքին հետախուզության ծառայությունը։
  • Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի բացումը կազդարարվի բոլորովին ն…

    Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի բացումը կազդարարվի բոլորովին նոր արվեստային փորձառությամբ։
    Փառատոնի մեկնարկը կտրվի հուլիսի 13-ին Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Chora Gavit: A Score for Moving Bodies տարածական երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով, որը կինոփառատոնի մուտքը կվերածի ստեղծագործական իրադարձության։
    Այն իրականացվում է hosq հիմնադրամի հետ համագործակցությամբ։
  • Հանրապետության հրապարակում hուլիսի 12-ին նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամ…

    Հանրապետության հրապարակում hուլիսի 12-ին նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ նույն օրը ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ:
    Փակ կլինի նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս)՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ:
  • Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի: Այդ մ…

    Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի:
    Այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է երկրի խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։
    Վիրավորների թիվը 16 740 է, 17 907-ը՝ զրկվել են օթևանից։ 190 շենք ամբողջությամբ ավերվել է, 856-ը՝ զգալիորեն վնասվել։ Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ։
    28 836 մարդ բուժօգնություն է ստացել հիվանդանոցներում և բժշկական հաստատություններում։ Օգնություն է տրամադրվել 86 794 ընտանիքի, տուժածներին բաժանվել է 9 603 տոննա սննդամթերք։
  • 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մ…

    2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր, ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի մասով, մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան։
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Գերմանիայի Գայզենհայմի համալսար…

    Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի համագործակցության շրջանակն ընդլայնվում է
    Հուլիսի 9-ին Գերմանիայում կայացած հանդիպման ժամանակ ՀԱԱՀ-ի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը և Գայզենհայմի համալսարանի նախագահ Կարլ Մյուլինգը համատեղ ստորագրել են հուշագիր երկու բուհերի միջև գործակցությունը խորացնելու վերաբերյալ։
    «Արմենպրես»-ի թղթակցին ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը տեղեկացրեց, որ, ըստ էության, կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն կյանքի կոչելու մի ծրագիր, որով ուսանողներին հնարավորություն է տրվելու մագիստրոսական կրթության մեկ տարին ուսանել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, մեկ տարին՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում։

    «Այս կրթական ծրագիրը կյանքի կոչելուց հետո ՀԱԱՀ-ում և Գայզենհայմի համալսարանում մագիստրոսական կրթություն ստացած ուսանողները կստանան կրկնակի՝ երկու համալսարանի դիպլոմ։ Դեռևս քննարկման փուլում են ուսանողների ուսումնառության ֆինանսական հարցերը»,-նշեց ՀԱԱՀ ռեկտորը։

    Հրաչյա Զաքոյանը կարծում է, որ ծրագրի իրականացումն իրատեսական է, քանի որ հայկական բուհն ունի նմանատիպ փորձ Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) շրջանակներում ուսանողների ուսումնառությունը կազմակերպելու արտերկրի հեղինակավոր բուհերում։

  • Հայաստան են այցելել ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայ…

    Հայաստան են այցելել ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչները
    Այս մասին նշվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում տարածված գրառման մեջ։

    «Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։
    AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,-նշված է գրառման մեջ։

  • Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հաղորդել է, որ Իսրայելը վերջերս ԱՄ…

    Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հաղորդել է, որ Իսրայելը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ հետախուզական տվյալներ ունի, ըստ որոնց՝ Իրանը ծրագրում է մահափորձ իրականացնել նրա դեմ։
    Ինչպես նշում է պարբերականը, այդ տեղեկությունները կարող են հանգեցնել ԱՄՆ-ի դիրքորոշման կոշտացմանն ու Իրանի հետ հակամարտության հետագա սրմանը։
    The Wall Street Journal-ը գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում է հանդես գալ Իրանի դեմ ռազմական գործողությունների օգտին, մինչդեռ Թրամփը մինչև վերջերս նախընտրում էր խնդրի դիվանագիտական լուծումը՝ մտավախություն ունենալով, որ հակամարտության սրումը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։
    ԱՄՆ-ի կառավարությունն ու Իրանը դեռևս չեն արձագանքել մահափորձի վերաբերյալ այս պնդումներին։ Սակայն Վաշինգտոնը նախկինում հայտարարել էր, որ կանխել է Թրամփի դեմ Իրանի կողմից կազմակերպված մի քանի մահափորձ։
    Այս շաբաթ Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ Իրանն իրեն ներառել է իր թիրախների ցանկում։
    Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած ռազմական գործողությունների հետևանքով սպանվել էր Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
  • ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները շարունակում են քննարկել հակամարտության կարգավորման հե…

    ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները շարունակում են քննարկել հակամարտության կարգավորման հետ կապված տեխնիկական հարցերը։
    Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։

    «ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել խնդրի լուծում գտնելուն, և փորձագետների մակարդակով բանակցությունները շարունակվում են», — ասել է աղբյուրը։

    Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը դեռևս չի կատարում ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիմնական դրույթները։ Նա բացատրել է, որ անընդունելի է, որ իրանական ուժերը կրակ բացեն Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա։