Category: Armen Press

  • Հայաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային բարձր մակարդակի։ Այս մասին …

    Հայաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային բարձր մակարդակի։
    Այս մասին Ազգային ժողովում ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
    «Մենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք այս տարի։ Արդեն մոտավորապես 5․7 միլիարդից ավելի է»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը։
    Նրա խոսքով՝ միայն այս տարվա ընթացքում Կենտրոնական բանկը գնել է շուրջ 1․1 միլիարդ դոլարի արտարժույթ։
    «Միայն այս տարի մոտավորապես արդեն 1․1 միլիարդ դոլարի արտարժութային պահուստ ենք գնել»,-նշեց Նուրբեկյանը։
  • Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումների հե…

    Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակցության նոր ծրագիր ընդունեց ջերմատնային տնտեսություններով զբաղվող շահառուների համար։
    Նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում։
    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու հարցը, նշեց, որ նախագծի քննարկումը պայմանավորված է Հայաստանում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար  «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով տնտեսվարողներին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու անհրաժեշտությամբ։
    Նախարարը նշեց, որ Հայաստանում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր, և 91,5 հեկտար տարածքով ջերմատնային տնտեսություններ են հիմնվել կամ հիմնվում, դրանցից 34,5 հեկտարը արդեն հիմնվել է և այս տարի արտադրանք է թողարկել։
    «Եթե մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն իրականացված մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցվել է և 2026 թվականի ընթացքում գյուղատնտեսական արտադրանք է արտադրել ու վաճառել, նախագծով առաջարկվում է վարկի մարման համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը երկարաձգել 6 ամսով և սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի, տրամադրել լրացուցիչ 6 ամիս վարկի մայր գումարի և տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար»,-ասաց Պապոյանը։
     
    Նա պարզաբանեց, որ խոսքն այն ջերմատների մասին է, որոնց համար արտոնյալ ժամկետն, ըստ էության, ավարտվել է։
  • ՀՀ վարչապետի ճեպազրույցըhttps://www.youtube.com/live/PWdvXMD9v9I?si=-xw3D2-p_M_E…

    ՀՀ վարչապետի ճեպազրույցը
    https://www.youtube.com/live/PWdvXMD9v9I?si=-xw3D2-p_M_ETpn4

    ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանում նախատեսվում է ներդնել բանկերի վերակառուցման ինստիտուտ։ Բանկերին վերա…

    Հայաստանում նախատեսվում է ներդնել բանկերի վերակառուցման ինստիտուտ։
    Բանկերին վերակառուցելու բացառիկ իրավասությունը կվերապահվի Կենտրոնական բանկին։
    Ազգային ժողովը հունիսի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։
    Նախագիծը ներկայացրել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
    Նախագծով սահմանվում են Հայաստանի տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վերակառուցման կարգն ու պայմանները։
    Նուրբեկյանի խոսքով՝ գործող կարգավորումներով, եթե ֆինանսական ինստիտուտը կանգնում է ֆինանսական խնդրի առաջ, կայունացման միակ գործնական լուծումը դրա լուծարումն է։
    Նոր օրենքի նպատակն է այդ մոտեցումը փոխել և ճգնաժամային իրավիճակում հայտնված ֆինանսական ինստիտուտը վերակառուցելու հնարավորություն ստեղծել։
  • Կառավարությունն ընդունեց սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնելու որոշում, …

    Կառավարությունն ընդունեց սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնելու որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել ՀՀ 13 համայնքներում 16 ծրագիր՝ ընդհանուր 1 միլիարդ 634 միլիոն դրամ բյուջեով։
  • Հանրապետության առավել տաք շրջաններում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը զգալիորեն …

    Հանրապետության առավել տաք շրջաններում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա․ հունիսի 20-ին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կհասնի 36-37 աստիճանի, Երևանում՝ մինչև 35, իսկ Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 36 աստիճանի։
    Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
    Նրա խոսքով՝ Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների համաձայն՝ հունիսի 18-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով՝ պայմանավորված հարավարևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։
    Չնայած ընդհանուր տաքացմանը՝ երկրի հյուսիսային շրջաններում գիշերային և երեկոյան ժամերին կպահպանվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
    Ըստ կանխատեսումների՝ հունիսի 21-ից սկսած օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի։
  • ՀՀ կառավարության նիստhttps://www.youtube.com/live/UkMZTUft-Sk?si=_4DgIPpGjN_0Tzq…

    ՀՀ կառավարության նիստ
    https://www.youtube.com/live/UkMZTUft-Sk?si=_4DgIPpGjN_0Tzqy

    ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական …

    Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք
    Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    Հրապարակվել են նաև ձայնագրություններ։

    https://cdn4.telesco.pe/file/516b530d59.mp4?token=Vj4kJfwR4ICw6ZhOQhdkZ4WGmynvsEOk1NPanXZimZAyAv1kP7FzNCcDTi4dRi5k8DFBETI8BOlDXPGTZSLxU2dcxJJ9k5eJr0d3vPoprElnLtPPaz-leUT31PAiKpwhQ1LHIV7MJbh9oXSGk34pLRnZ-6NG7-jgibrHNEgLp9C09p68OJmyYBMJD_5hor7PcoLBJXOdkgFt7c9yjA7zi234rnaLzSWwx-kiV9ngSMk0kRpkhOsHNsXl64hQjUW6uD2gtmHK-LRgLpzoaAkllWaYfF_6v4KLXD5FPkfsedtF5FHUD7lCywK588FQgBtZlgk-DDraC0wcaQalYtRktw

  • ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստՀՀ ԱԺ ութերորդ գու…

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #parliament #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական…

  • ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են պատերազմ…

    ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են պատերազմի ավարտին ուղղված նախնական փաստաթուղթը, որն անմիջապես ուժի մեջ է մտել։
    Այս մասին հաղորդում է BBC-ն։
    ԱՄՆ նախագահը փոխըմբռնման հուշագիրը ստորագրել է Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հյուրընկալած պետական ընթրիքի ժամանակ։ Թրամփը նշել է, որ համաձայնագիրը կկանխի տնտեսական աղետը։ Այդուհանդերձ, նա նախազգուշացրել է, որ եթե վերջնական համաձայնագիր չկնքվի, ապա ԱՄՆ-ն կռմբակոծի Իրանը։

    «Ես չէի ցանկանում, որ տնտեսական աղետ լինի։ Եթե սա շարունակվեր, դա կարող էր տեղի ունենալ», — ասել է Թրամփը՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ ինքը խոսում էր հնարավոր խաղաղության կամ համաձայնագրի չհասնելու մասին, շուկաները համապատասխան կերպով արձագանքում էին։

    Թեհրանը հաստատել է, որ Փեզեշքիանը նույնպես ստորագրել է փաստաթուղթը։