Category: Armen Press

  • Երբ արվեստն ու բարեգործությունը միավորում է բժիշկներին. ավելի քան 100 բժիշկ-երաժ…

    Երբ արվեստն ու բարեգործությունը միավորում է բժիշկներին. ավելի քան 100 բժիշկ-երաժիշտներից կազմված աշխարհահռչակ World Doctors Orchestra-ն հունիսի 25-ին և 26-ին Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ։ Համերգների հասույթը կուղղվի շաքարային դիաբետ ունեցող երեխաների առողջական կարիքների աջակցությանը։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում World Doctors Orchestra-ի հայաստանյան կազմակերպիչ Արմինե Մաժինյանը նշեց, որ World Doctors Orchestra-ն միավորում է շուրջ 2000 բժիշկների աշխարհի 60 երկրներից։ Նրանք աշխատում են առաջատար բժշկական կենտրոններում, իսկ երաժշտությունը նրանց համար ոչ միայն մասնագիտությունից դուրս զբաղմունք է, այլև մարդասիրական առաքելություն։ Նվագախմբի բոլոր համերգներն ունեն բարեգործական նպատակ և ուղղված են առողջապահական ու սոցիալական ծրագրերի աջակցությանը։
  • Ֆրանսիական առաջատար «Thales» և հայկական պաշտպանական տեխնոլոգիաների «BooTech» ընկ…

    Ֆրանսիական առաջատար «Thales» և հայկական պաշտպանական տեխնոլոգիաների «BooTech» ընկերությունները հայտարարել են արդյունաբերական գործընկերության մեկնարկի մասին, որը միտված է ռազմավարական համագործակցության խորացմանն ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։
    Համաձայնագրի շրջանակում BooTech-ը կգործի որպես արդյունաբերական գործընկեր՝ մարտական գործողությունների կառավարման համակարգերի, թվային ենթակառուցվածքների, կիբեռանվտանգության և հարակից ուղղություններով։
    Միևնույն ժամանակ Thales-ը կկիսվի իր արտադրական փորձով եւ տեխնոլոգիաներով, իսկ BooTech-ը ջանքերը կուղղի համակարգերի ինտեգրման և ցանցային լուծումների ուղղությամբ։ 
    Դեռևս 2019 թվականին հիմնադրված BooTech-ը մշակում է մարտի կառավարման, հետախուզության, դիտարկման և հետախուզական տվյալների հավաքագրման թվային համակարգեր՝ նպատակ ունենալով միավորել գործող և հաջորդ սերնդի զինատեսակները, բարձրացնել գործողությունների արագությունն ու արդյունավետությունը, զուգահեռաբար՝ նվազեցնելով ծախսերը։
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտր…

    «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավերի դեպքում կմեկնի Բաքու՝ մասնա…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավերի դեպքում կմեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
    Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

    «Ես ասել եմ՝ 2029 թվականին, եթե հրավեր լինի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ես այս գլխից ասում եմ՝ գնալու եմ Բաքու»,- ասաց Փաշինյանը։

  • ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը…

    ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը
  • Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղ…

    Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել է և կառավարում է։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության մասնակցությամբ ընթացող հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել է և կառավարում է։ Եվ միակ սպառնալիքը, որը կարող է առաջանալ, պատերազմի եռագլուխ կուսակցության (խմբ. նկատի ունի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը) և նրանց պոչերի գործունեությունն է»,-ասաց Փաշինյանը։
    Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղությունը կառուցվել է Երևանի ու Բաքվի կողմից Ալմաթիի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքով։
  • Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ուղիղ շփումների նպատակն է վերականգնել խա…

    Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ուղիղ շփումների նպատակն է վերականգնել խաղաղության գործընթացի դինամիկան և վերահաստատել երկու երկրների հավատարմությունը խաղաղության օրակարգին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Դիլիջանում կայացած հանդիպմանը։
    Վարչապետի խոսքով՝ ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի համար կարևոր էր չկորցնել խաղաղության գործընթացի դինամիկան։
    «Մեզ համար ընտրություններից անմիջապես հետո շատ կարևոր էր, որ մենք խաղաղության գործընթացի դինամիկան չկորցնենք։ Շատ կարևոր էր մեզ համար, որ խաղաղության գործընթացը ընկնի իր դինամիկայի մեջ»,- ասաց Փաշինյանը։
    Նրա խոսքով՝ նույն ընկալումը եղել է նաև Ադրբեջանում, ինչի արդյունքում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
    Փաշինյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակը խաղաղության գործընթացի դինամիկան վերականգնելն էր։
    «Մեր փորձը ցույց է տվել, որ երկկողմ ուղիղ շփումները կարևոր են»,- ընդգծեց վարչապետը։
    Փաշինյանը կարևորեց այն հանգամանքը, որ այդ ձևաչափով հանդիպում առաջին անգամ է տեղի ունեցել Հայաստանում։ Նրա խոսքով՝ ենթադրաբար հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանում։
    «Շատ կարևոր է, որ սրանով Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- ասաց վարչապետը։
  • Ընտրակաշառք բաժանողների դեմ պայքարը պետք է շարունակվի, իսկ նրանց քաղաքական կյանք…

    Ընտրակաշառք բաժանողների դեմ պայքարը պետք է շարունակվի, իսկ նրանց քաղաքական կյանքից հեռացնելը դառնում է օրակարգի առաջնահերթություն։
    Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Վարչապետի գնահատմամբ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում լայնածավալ ընտրակաշառք է բաժանվել, սակայն ժողովուրդը կարողացել է հաղթել այդ երևույթին։
    «Ակնհայտ է, որ լայնածավալ ընտրակաշառք է բաժանվել, և ակնհայտ է, որ մեր պետությունն այսքան կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ։ Առաջին անգամ է, որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է»,- ասաց Փաշինյանը։
    Նրա խոսքով՝ սա մի կողմից ցույց է տալիս պետության ինստիտուցիոնալ հասունությունը, մյուս կողմից՝ վկայում, որ այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել։
    Վարչապետը շեշտեց, որ ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից հեռացնելու հարցը դառնում է առաջնահերթ։
    «Ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անելը այդ փաստի բերումով դառնում է օրակարգի առաջնահերթություն։ Նրանց պետք է արմատախիլ անել բոլոր հնարավոր միջոցներով, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- նշեց նա։
    Փաշինյանի խոսքով՝ ընտրակաշառքի դեմ պայքարի վերաբերյալ իր խոսույթը նախընտրական շրջանում ստացել է Հայաստանի քաղաքացիների աջակցությունը։
    Վարչապետը նաև անդրադարձավ ընտրակաշառքի գործերով դատաիրավական համակարգի աշխատանքին՝ նշելով, որ իր ուսումնասիրած վիճակագրությամբ՝ 2021 թվականից հետո ընտրակաշառքի գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձանցից որևէ մեկը ներկայում բանտում չէ։
    «Սա այն մեծագույն հարցն է, որի պատասխանը մեր դատաիրավական համակարգը պետք է տա»,- ասաց Փաշինյանը։
  • Սան Մարինոյում ընթացող «Բիլի Ջին Քինգի» (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խա…

    Սան Մարինոյում ընթացող «Բիլի Ջին Քինգի» (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին։
  • Ժողովուրդը հաղթել է մեծածավալ ընտրակաշառքներին. ՀՀ վարչապետhttps://youtu.be/9Aiv…

    Ժողովուրդը հաղթել է մեծածավալ ընտրակաշառքներին. ՀՀ վարչապետ
    https://youtu.be/9Aivm2zB1aQ?si=B3EFgaDImfpTEZwt

    Ժողովուրդը հաղթել է մեծածավալ ընտրակաշառքներին. ՀՀ վարչապետ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/