Category: Armen Press

  • Ազգային ժողով — կառավարություն հարց ու պատասխան․ ՈՒՂԻՂhttps://www.youtube.com/li…

    Ազգային ժողով — կառավարություն հարց ու պատասխան․ ՈՒՂԻՂ
    https://www.youtube.com/live/Eosp3LaX5e4?si=K9Vn3r97u28pSvmz

    Ազգային ժողով — կառավարություն հարց ու պատասխան․ ՈՒՂԻՂ

    Ազգային ժողով — կառավարություն հարց ու պատասխան․ ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #parliament #live
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https…

  • Հայաստանում հունիսի 17-ին պաշտոնապես մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժ…

    Հայաստանում հունիսի 17-ին պաշտոնապես մեկնարկել է «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը, որը կտևի մինչև հունիսի 25-ը։
    «Սա արդեն չորրորդ ամենամյա զորավարժությունն է, որը հիմնված է հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության վրա և աջակցում է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստման հարցում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
    Այս տարի «Արծիվ գործընկերն» ընդլայնում է մասնակիցների շրջանակը և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներից զատ` մասնակցում են նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։
    Համատեղ բազմակողմ վարժանքների միջոցով «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը բարձրացնում է փոխգործակցելիության մակարդակը, նպաստում լավագույն փորձի փոխանակմանը և ամրապնդում խաղաղապահների պատրաստվածությունը։
  • Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2026 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ամբողջությա…

    Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2026 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը` Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործով։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
    Հայաստանը ներկայացրել էր փաստարկներ, որոնցով հիմնավորել է, որ արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննության իրավազորությունը բացակայում է։
    Միջազգային տրիբունալը բավարար հիմքեր է տեսել Հայաստանի կառավարության ներկայացրած բոլոր փաստարկները վարույթի նախնական փուլում առանձին քննության առարկա դարձնելու համար։
    Հայաստանի էական փաստարկներից է այն, որ Կարապետյանները չեն բավարարում համապատասխան միջազգային համաձայնագրով ամրագրված «ներդրող» հասկացության պահանջներին, ինչպես նաև խախտել են այդ համաձայնագրի 9(2)-րդ հոդվածի պահանջները։
    Այս կարևոր որոշումը հնարավոր է դարձնում, որ միջազգային տրիբունալը շատ ավելի վաղ փուլում քննարկի իրավազորության հարցերը և ամբողջությամբ մերժի Հայաստանի դեմ ներկայացված բոլոր պահանջները։
  • Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնու…

    ❗️Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:
    Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:
    Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:
    Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ:
    ՀՀ առողջապահության նախարարություն
  • Պիտանելիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, անո…

    Պիտանելիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, անորակ կամ օրենքի խախտմամբ շրջանառության մեջ հայտնված դեղերի ոչնչացման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը կխստացվի։
    Այս մասին Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
  • Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վ…

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ընկերության նախկին տնօրենի կողմից հանքարդյունահանման աշխատանքների իրականացման արդյունքում թույլատրված տարածքներից դուրս արդյունահանման ժամանակ հողը փչացնելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

    «Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` հանքարդյունահանման աշխատանքների իրականացման արդյունքում թույլատրված տարածքներից դուրս հանքարդյունաբերական աշխատանքների ժամանակ արդյունահանված օգտակար հանածոյի հանված հողերի վերին շերտը մակաբացման ապարների հետ խառնված վիճակում ընկերության կողմից տեղադրվել է գյուղատնտեսական և անտառային նշանակության հողամասերում, ինչի հետևանքով դեգրադիացիայի են ենթարկվել 9989 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության և 5534.41 քմ մակերեսով անտառային նշանակության հողեր»,– հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ դրա հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն 117 հզր 648 ՀՀ դրամի գույքային վնաս:

    Գ.Շ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը):
    Վերջինս այլ հանցանքի կատարման համար պատիժ է կրում ազատազրման վայրում:
    Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է դրվել Գ.Շ.-ին պատկանող մի շարք անշարժ գույքերի վրա` ընդհանուր 95 մլն 646 հզր 725 դրամ շուկայականին մոտարկված արժեքով:
    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

  • Հունիսի 17-ին շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է, լրան…

    Հունիսի 17-ին շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է, լրանում է մեծ շախմատիստի 97-ամյակը:
  • Փարիզում անցկացվող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահա…

    Փարիզում անցկացվող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն այցելել է ՀՀ միասնական տաղավար։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ։ 
    Լիազոր նախարար Ռուֆոն ծանոթացել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացրած արտադրանքին, ինչպես նաև ՀՀ արտադրական և գիտահետազոտական ներուժին։
  • ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂhttps://www…

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ
    https://www.youtube.com/live/ZgDSqDh_iD0?si=jFhi55BCC8coSYmx

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Ազգային ժողովում քննարկվող օրենքի նախագծի ընդունմեն դեպքում պրակտիկանտները կկարո…

    Ազգային ժողովում քննարկվող օրենքի նախագծի ընդունմեն դեպքում պրակտիկանտները կկարողանան վարձատրվել, իսկ նրանց ստաժը կհաշվարկվի ոչ միայն քաղաքացիական ծառայության, այլև հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում։  
    Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
    Նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։  
    Նրա խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել հանրային ծառայության գրավչությունը և կյանքի կոչել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ որդեգրված տաղանդների կառավարման մոտեցումը։

    «Փոփոխություններով նախատեսվում է, որ պրակտիկանտները կարող են նաև վարձատրվել։ Մինչ այսօր գործող օրենսդրությամբ կար իմպերատիվ պահանջ, որ նրանք չեն վարձատրվում»,- ասաց Քալաշյանը։  

    Նախագծով նախատեսվում է նաև, որ պրակտիկանտների ստաժը կհաշվարկվի ոչ միայն քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, այլև հանրային ծառայության որևէ պաշտոն զբաղեցնելու դեպքում։