Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություններ է կատարում սահմանամերձ …

    Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություններ է կատարում սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում՝ շահառուների համար առաջացած մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով։
    Նախագիծը հուլիսի 9–ի Կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը։
    Նրա խոսքով՝ 2026 թվականի մարտին Կառավարության որոշմամբ ծրագիրը զգալիորեն ընդլայնվել էր։ Գործող 2400 քվոտաներին ավելացվել էր 1420 քվոտա, ինչի արդյունքում ծրագրով նախատեսված քվոտաների ընդհանուր թիվը հասել է 3820-ի։

    «2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ծրագրի շրջանակում շահառուի կարգավիճակ է ստացել արդեն 3222 ընտանիք, որոնցից 2695-ն արդեն վարկավորվել են, իսկ 356-ը ներկայացրել են կառուցապատման ավարտական ակտ»,- ասաց Սմբատյանը։

    Նախարարի առաջին տեղակալը նշեց, որ այս փուլում առաջարկվում է երկու բովանդակային փոփոխություն, որոնք բխել են ծրագրից օգտվելու ընթացքում քաղաքացիների մոտ առաջացած դժվարություններից։
    Առաջին փոփոխությունը վերաբերում է այն շահառուներին, որոնք ունեն գործող ժամկետանց վարկային պարտավորություններ, և օրենքի պահանջով նրանց գույքի ու եկամուտների նկատմամբ կարող է բռնագանձում կիրառվել։
    Այդ դեպքում խնդիր է առաջանում, երբ ծրագրի շրջանակում տրամադրվող վարկի գումարը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին, քանի որ այն կարող է ենթակա լինել բռնագանձման։
    Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը, հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։

    «Այս կարգավորմամբ ժամկետանց վարկային պարտավորություն ունեցող շահառուների շրջանում կառուցված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու հետ կապված խնդիրները կլուծվեն»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

    Երկրորդ փոփոխությունը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայություն անցած շահառուներին։ Եթե քաղաքացին ծրագրին դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ և այդ պատճառով չի բավարարում տվյալ բնակավայրում հաշվառված լինելու պայմանին, ապա առաջարկվում է հաշվառված լինելու հանգամանքը ստուգել ոչ թե ծառայության ժամանակահատվածի, այլ զորակոչվելուց առաջ նախորդ մեկ տարվա համար։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության ընդունման …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը ներառված է իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում և շարունակում է մնալ Կառավարության քաղաքական պարտավորություններից մեկը։
    Հուլիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետն ընդգծեց՝ քաղաքացիներն իրենց քվեն տվել են նաև այդ օրակարգին։

    «Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի կառավարող ուժի մեծամասնության նախընտրական ծրագրում, և դա փաստ է։ Նախընտրական ծրագրում արձանագրված է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, և ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։ Այլ հարց է, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունն այնպիսին չէ, որ Սահմանադրության փոփոխությունն իրականացվի մեզ հայտնի ընթացակարգով։ Բայց այդ օրակարգը կա, դա մեր նախընտրական պարտավորությունն է, և մենք պետք է դիրքավորվենք այդ թեմայի շուրջ»,- ասաց Փաշինյանը։

    Վարչապետն անդրադարձավ նաև նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետներին՝ նշելով, որ դրա հետաձգման պատճառը իշխող կուսակցության վարչության անդամների առաջարկներն էին։

    «Մենք որոշեցինք առաջարկների ներկայացման ժամկետը հետաձգել մինչև ընտրություններից հետո, որպեսզի հնարավոր լինի դրանք հանգիստ քննարկել։ Առաջարկները քննարկվել են, մնացել է մեկ առաջարկ, որի քննարկումից հետո տեքստը կհրապարակենք։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա մինչև տարվա վերջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  իր նախընտրական խոստումներն …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  իր նախընտրական խոստումներն ամբողջովին կատարած կհամարի միայն այն դեպքում, երբ, իր խոսքով, ամբողջ թալանվածը հատիկ առ հատիկ հետ բերվի:

    «Իմ նախընտրական խոստումները կատարված կհամարեմ, երբ ամբողջ թալանվածը հատիկ առ հատիկ հետ բերվի, և իրենց արժանի տեղում հայտնվեն այն մարդիկ, ովքեր պատասխանատու են դրա համար։ Միայն այդ ժամանակ կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումներն ամբողջովին կատարվել են»,- Կառավարությունում հուլիսի 9–ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։

    Վարչապետը հավելել է, որ նույնը վերաբերում է նաև Մարտի 1-ի գործին, նաև՝ ապօրինի ճանապարհով հարստություն կուտակելու դեպքերին։

    «Այն ժամանակ, երբ Մարտի 1-ի գործով պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության, երբ խարդախությամբ և կեղծիքներով հարստություն կուտակած անձինք պատասխանատվության ենթարկվեն, միայն այդ դեպքում կարող եմ ասել, որ իմ նախընտրական խոստումները կատարվել են։ Այս պահին չեմ համարում, որ դրանք կատարված են»,- նշել  է Փաշինյանը։

  • Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հա…

    Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարությունում
    Հուլիսի 9–ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը  Կառավարության կազմում»,-ասաց վարչապետը։  

    Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ վարչապետը նշեց․  

    «Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել։ Խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է, հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ լինեն՝ կտեղեկացնենք»,- նշեց նա։

  • «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կալան…

    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
    «Արմենպրես»-ի ն այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի  մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում կայացած հանդիպմանը։
    Հուլիսի 9-ին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ ունեցել է բաց, անկեղծ և բարեկամական քննարկում։

    «Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մանրամասներն այս պահին չեմ ցանկանում հրապարակել։ Սպասենք, որ դրանք կյանքի կոչվեն, և ինքներդ կտեսնեք արդյունքները»,- ասել է Փաշինյանը։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում:«Կ…

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում:

    «Կլինեն որոշ հարցեր՝ այդ թվում տարածաշրջանային, որոնց հետ կապված ես ամենօրյա ներգրավված կլինեմ ըստ անհրաժեշտության»,- հուլիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց վարչապետը։

    Ավելի վաղ Կառավարությունից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10–29–ը ներառյալ կգտնվի արձակուրդում։

  • Շուկայում գները ցույց են տալիս, որ սպառման մեծ խնդիր չունենք․Փաշինյանն անդրադարձ…

    Շուկայում գները ցույց են տալիս, որ սպառման մեծ խնդիր չունենք․Փաշինյանն անդրադարձել է արտահանումներին
    https://youtu.be/W9KnFUDCi5s?si=iVKXG3kQJfZQTnsT

    Շուկայում գները ցույց են տալիս, որ սպառման մեծ խնդիր չունենք․Փաշինյանն անդրադարձել է արտահանումներին

    Շուկայում առկա գները ցույց են տալիս, որ սպառման մեծ խնդիր չունենք․ Փաշինյանն անդրադարձել է արտահանումներին
    #news #armenia #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի…

  • ՀՀ կառավարության նիստhttps://www.youtube.com/live/r5xqqAgkqY4?si=IlxlS2tvJdQ4IEx…

    ՀՀ կառավարության նիստ
    https://www.youtube.com/live/r5xqqAgkqY4?si=IlxlS2tvJdQ4IEx8

    ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ

    ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ
    #new #armenia #armenpress #government
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ար…

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին Անկախության տոնի առթիվ։
    ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է․

    «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առիթով:
    Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Գոհունակությամբ եմ փաստում մեր երկրների միջև առկա ամուր փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որի վկայությունն են տնտեսական, տեխնոլոգիական, կրթական և մշակութային ոլորտներում ակտիվ համագործակցությունն ու վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումները:
    Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակենք հարստացնել և կատարելագործել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»: