Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, …

    Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և աջակիցներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

    https://cdn4.telesco.pe/file/b200b82eb0.mp4?token=fxCjuW9bdBAWmQKLbel0Fa-DGfTCoHKwJ0lesx-yvXtGWc9DcvFHu1-pvOKn4R5yNAp8h8VQ-0hx0lEbgPoKw4o_y2c1ergkifL3YE5iU4R8E6a660EWIR7o8sCAUig9mxLQ9j1fUyosog0NfE-PAwQuldeiocKVQ44w9MxWMhsnxxxHEv7UhFly1pTjDXy1ms7HJbwlhKi2Hvu4wTo4nHZrhMjKdQgYX2eS1WUs9DO_vL542y56tj54Wj4FicHxiM9j-2QYrCn5QUjjOVeAAEkuK9cSRUpKOtVb_WGyM3A-8hCACRV7z2p50udS3IbKL34ibvSPcIYz3VyJvLEauw

  • Մեծ յոթնյակի երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը Հյուսիսային Կորեայի …

    Մեծ յոթնյակի երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում անցկացվող գագաթնաժողովի մասնակիցների տարածած համատեղ հայտարարության մեջ։

    «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի վերաբերյալ և վերահաստատում ենք մեր հանձնառությունը Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացմանը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի», — նշվում է համատեղ հայտարարության մեջ:

  • Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծումների նկատմամբ սահմ…

    Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծումների նկատմամբ սահմանափակումների ֆոնին արագացված կերպով նախապատրաստում է միջոցառումների փաթեթ՝ բարելավելու Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները։
    Այս մասին գրել է Financial Times-ը՝ հղում անելով 4 աղբյուրների:
    Նշվում է, որ Բրյուսելը մշակում է առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը:
    Եվրահանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը Financial Times-ին ասել է, որ Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի առևտրային միջոցառումներ, որպեսզի Եվրամիության շուկայում հայկական բիզնեսների համար ավելի շատ հնարավորություններ լինեն, ինչպես նաև աջակցել տնտեսության այն ոլորտներին, որոնք ամենաշատն են տուժել ՌԴ սահմանափակումների պատճառով։
  • Իսրայելը Միացյալ Նահանգներից պարզաբանումներ է խնդրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև փ…

    Իսրայելը Միացյալ Նահանգներից պարզաբանումներ է խնդրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի դրույթների վերաբերյալ, սակայն մերժում է ստացել։
    Այս մասին հաղորդում է իսրայելական Channel 12-ը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց անունները չեն նշվում։
  • «EngineerX» հայ-ամերիկյան ընկերության հրավերով՝  ԱՄՆ-ից երկօրյա այցով ժամանած փո…

    «EngineerX» հայ-ամերիկյան ընկերության հրավերով՝  ԱՄՆ-ից երկօրյա այցով ժամանած փորձառու ինժեներներ, ավագ խորհրդատուներ Քեն Զերունյանսը և Ռամեշ Լակշմիպատին իրենց փորձն են կիսել Հայաստանի ինժեներների հետ։
    «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում «EngineerX»-ի ինժեներական թեմի ղեկավար Էրիկ Կասսաբյանը նշեց, որ ընկերության նպատակը Հայաստանում ինժեներիայի ոլորտն առավելագույնս զարգացնելն  ու արտասահմանյան շուկաները հայ ինժեներների համար ավելի հասանելի դարձնելն է։

    Podcast. ԱՄՆ-ից ժամանած փորձագետները փորձով են կիսվել Հայաստանի ինժեներների հետ by ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

    «EngineerX» հայ-ամերիկյան ընկերության հրավերով՝  ԱՄՆ-ից երկօրյա այցով ժամանած փորձառու ինժեներներ, ավագ խորհրդատուներ Քեն Զերունյանսը և Ռամեշ Լակշմիպատին իրենց փորձն են կիսել Հայաստանի ինժեներների հետ:«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում «EngineerX»…

  • Մունդիալ-2026 Նորվեգիան հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում՝ 4:1 հաշվո…

    ⚽️🌍 Մունդիալ-2026
    🇳🇴 Նորվեգիան հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում՝ 4:1 հաշվով առավելության հասնելով 🇮🇶 Իրաքի նկատմամբ։ ⭐️ Էրլինգ Հալանդը դարձավ դուբլի հեղինակ, իսկ մեկական գոլ խփեցին Լեո Օստիգարդը և Այմեն Հուսեյնին՝ սեփական դարպասը գրավելով։ Իրաքի միակ գոլը ևս խփեց Այմեն Հուսեյնին։
    🇦🇷 Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան մրցաշարը սկսեց խոշոր հաղթանակով՝ 3:0 հաշվով առավելության հասնելով 🇩🇿 Ալժիրի նկատմամբ։ 🔥 Լիոնել Մեսին ձևակերպեց հեթ-տրիկ և իր գոլերի թիվն աշխարհի առաջնություններում հասցրեց 16-ի՝ հավասարվելով գերմանացի լեգենդար ռմբարկու Միրոսլավ Կլոզեին։ 🐐
    🇦🇹 Ավստրիան J խմբի իր առաջին խաղում 3:1 հաշվով հաղթեց 🇯🇴 Հորդանանին։
    Ավստրիացիների կազմում աչքի ընկան Ռոմանո Շմիդտը և Մարկո Առնաուտովիչը, ևս մեկ գոլ գրանցվեց Յազան Ալարաբի ինքնագոլի շնորհիվ։ Հորդանանի միակ գոլը խփեց Ալի Օլվանը։
    📊 Առաջին տուրից հետո․
    🔹 I խումբ՝ առաջատարներ 🇳🇴 Նորվեգիա և 🇫🇷 Ֆրանսիա։
    🔹 J խումբ՝ առաջատարներ 🇦🇷 Արգենտինա և 🇦🇹 Ավստրիա։
  • Վերջին տարիներին Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում առկա մի շարք խնդրահարույ…

    Վերջին տարիներին Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում առկա մի շարք խնդրահարույց հարցերի հետ կապված բացերը լրացրեց համընդհանուր առողջապահական ապահովագրությունը։ Այն արդեն շուրջ կես տարի է, ինչ ձևավորել է նոր մշակույթ և համակարգ, որը, մասնագետների գնահատմամբ, զգալիորեն թեթևացրել է քաղաքացիների առողջապահական բեռը։
    «Արմենպրես»-ի հետ զրույցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը նշեց, որ, ցավոք, քաղցկեղի բուժումը մատչելի չէ, հատկապես, եթե անհրաժեշտ է համակցված բուժում։ Նրա խոսքով՝ պետությունն արդեն իսկ էականորեն իր վրա էր վերցրել այդ ֆինանսական բեռը, սակայն լրացուցիչ աջակցության անհրաժեշտություն կար, և համընդհանուր ապահովագրությունն անհամեմատ մեծացրել է հնարավորությունները։
  • Օրեր առաջ հայազգի լեռնագնաց Գևորգ Գասպարյանը բարձրացավ աշխարհի ամենաբարձր լեռան`…

    Օրեր առաջ հայազգի լեռնագնաց Գևորգ Գասպարյանը բարձրացավ աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթը:
    «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Գասպարյանը խոսել է Էվերեստ բարձրանալու, ճանապարհի դժվարությունների, մոտ 60 օր ձգված վերելքի, լեռնագնացների համար բարդություններ առաջացնող խոչընդոտների մասին:

    Podcast-Sport. Հայ լեռնագնացը՝ աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթին by ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS

    Օրեր առաջ հայազգի լեռնագնաց Գևորգ Գասպարյանը բարձրացավ աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթը:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Գասպարյանը խոսել է Էվերեստ բարձրանալու, ճանապարհի դժվարությունների, մոտ 60 օր ձգված վերելքի, լեռնագնացների համար բարդություններ…

  • Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օ…

    Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություններ ներկայացնող 27 աշակերտներ։
    Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
    Նշվում է, որ հայ աշակերտները նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ։
    Ոսկե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից՝ Ռոբերտ Գեղամյանը (9-րդ դասարան), Սամվել Խաչատրյանը (10-րդ դասարան), Սոֆի Ծուլիկյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անժելա Կարապետյանը (11-րդ դասարան), Լևոն Հովսեփյանը (12-րդ դասարան), Էմմի Նազարյանը (12-րդ դասարան), Ալիկ Ղարագյոզյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Նարեկ Ղազարյանը (12-րդ դասարան)։
    Արծաթե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից՝ Գևորգ Գասպարյանը (10-րդ դասարան), Ալեքսանդր Գրիգորյանը (10-րդ դասարան), Աննա Ստեփանյանը (11-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Գոռ Կարապետյանը (11-րդ դասարան), Էդվին Շահինյանը (12-րդ դասարան), «Հերացի» բժշկական քոլեջից՝ Արամ Ծատուրյանը (11-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Անի Բաղդասարյանը (12-րդ դասարան), Ժաննա Հովսեփյանը (11-րդ դասարան), Էլինա Հակոբյանը (11-րդ դասարան), Դավիթ Հովհաննիսյանը (11-րդ դասարան), Էլեն Ղազարյանը (10-րդ դասարան), Գյումրու «Ֆոտոն» վարժարանից՝ Անահիտ Հունոյանը (12-րդ դասարան)։
    Բրոնզե մեդալի են արժանացել «Քվանտ» վարժարանից՝ Արամ Մուրադյանը (9-րդ դասարան), Եվա Դարբինյանը (10-րդ դասարան), «Հերացի» ավագ դպրոցից՝ Անի Համբարձումյանը (12-րդ դասարան), Լևոն Սարգսյանը (12-րդ դասարան), ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցից՝ Մարի Առաքելյանը (10-րդ դասարան), Երևանի թիվ 148 ավագ դպրոցից՝ Ադրիանա Ավետիսյանը (10-րդ դասարան), Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոցից՝ Միլլա Հակոբյանը (10-րդ դասարան)։
    Հայաստանը ներկայացնող 2 աշակերտ (Նազարյան Էմմի և Ղազարյան Նարեկ) արժանացել են Գրան պրի հատուկ մրցանակի։
  • Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զ…

    Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։ Վոտրենը շնորհավորել է Պապիկյանին Խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
    ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպման մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։ 

    «Բարձր ենք գնահատել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքը՝ կարևորելով ձևավորված արդյունավետ գործընկերության հետագա ամրապնդումն ու զարգացումը։
    Զրույցի ընթացքում անդրադարձանք երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,– գրել է Սուրեն Պապիկյանը։

    https://cdn4.telesco.pe/file/b0dbc680de.mp4?token=uyWcQw81oJSJhc59JaKZGQSUJhimwoTZ1LOs0BINLDle1OVll51I7_wT2yaiXalgJwd04788j3v7csHo9jtQc0NsNQfvAZKOT_wNJuD6Jaz7KDgnLYqdGNevF6rPUyhTvFfN9TjrlMvZm4r2sAHdD8tBh-XWV3re9mvbYCYrpR6mSBseu-3cJYmJ1eaSCiOaOwIdU7RVP1wn9MSl6626NS1ytgHi8Ioz98bJ4cjGxQLu2wdMsngPtFXfEcekb6m8kebyP3K96HXepeTamaEvYyrAxMHEyiXkGj5tv3ZSr5p3grnn7IvG2_zd3JmaJKrWO9qAcQW2pSuJMnjBiYemlyv0W-cyK8kMJ_r8_MSyw761oOKckPvjeGDA1NZFcUu9tr7LqlJOfV3YWoWLd2LTy28NkgLUN0-uHFMU-EwRbenVKPTSBHTSZD0c4pOOdpyB0QjtJOGzT1wHwyoNjdJB_8mpWoklUGsO2U66llB3u4R3dxBn05MQkwwhV7OA0Z0Oiy7b9PV2MXZkRk3KK73BKqMISKZuKTgwWwZeAZ-8cvuZ3V3Spy3vTJot_viZqWGHpMP7SeGeW-46-c-KsNiu6RRMw_uxqugC-lzukyWiTEhGHx-xLN3q-EK4MPCQY6IPwh_YrGlayIqHFrX1oP4pJQ311nf5lX595QB9_8CpZHM