Category: Armen Press

  • Զորահանդես 2026. ժամանակակից հետախուզահարվածային «Գայլ» ռոբոտային համակարգեր…

    Զորահանդես 2026. ժամանակակից հետախուզահարվածային «Գայլ» ռոբոտային համակարգեր

    https://cdn4.telesco.pe/file/33084063fc.mp4?token=LMmk-7i5pxRr0qSl3r2JtwtZD81Hxd0NizLFsKqcixD3JozGCtvXlIFDK14u0pMNcIvi1ORFM7p57qhVx16_UyI3rOs6BuDntj28VOAmm4zlQ6w1sIxSNTapsQkOOyzthbrLCyiTwfen-jS0d5-vkMsNzR6rmXHJ1nBRZlVBlGvfwxzH3pmOjIZ7ovbCy2ekUOkfYLuIP-PIypdpCD5opD82HZ-2r-Vml3Pd22Us_nSxr9x97TyZDsoNllpmEeXkf6hVUJuCrKIihjc8vDwijwTr_IEiN4LpiQem5t3Ql6zW7Xby84XcrdSff9_XY7hbKqFdrmvkqsecI-RhaVXfjQ

  • Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսhttps://www.youtube.com/live/OD4az_9vpVU?…

    Հանրապետության օրվան նվիրված զորահանդես
    https://www.youtube.com/live/OD4az_9vpVU?si=wnE9CMx_Gow47Q7Q

    Հանրապետության օրվան նվիրված զորահանդես․ ՈՒՂԻՂ

    Հանրապետության օրվան նվիրված զորահանդես․ ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #army
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ուժեղ և անվտանգ երկիր է դարձնում, նաև կիսում է Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված իր տեսլականը։
    Այս մասին նա գրել է Truth Social հարթակում՝ նաև կարևորելով օրերս ԱՄՆ պետքարտուղարի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ ստորագրված փաստաթղթերը։

    «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լավ ընկեր և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղության և բարգավաճման իմ տեսլականը», — գրել է ԱՄՆ նախագահը։

    Թրամփն ընդգծել է մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի ժամանակ ստորագրված փաստաթղթերի կարևորությունը։

    «Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ առաջ մղեց մի քանի կարևոր գործարք մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին հիմք կդնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին, որը կվերափոխի Հարավային Կովկասը և մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին կօգնի մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ», — հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

    Թրամփը նաև առաջիկա ընտրություններում աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։

    «Այս պատճառները հաշվի առնելով՝ Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ [Հայաստանը] կրկին ավելի հզոր դարձրեք», — եզրափակել է Թրամփը։

  • Կոտայքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն ամփոփվեց Աբո…

    Կոտայքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն ամփոփվեց Աբովյան քաղաքում հրավիրված հանրահավաքով, որը մեկնարկեց ՀՀ օրհներգով
    Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթը սկսեց 31-րդ սաղմոսով, նշեց, որ մայիսի 26-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նախաստորագրված փաստաթուղթը պատմական է։ Մեջբերելով փաստաթղթից մի հատված, որով կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառույթների նկատմամբ, Փաշինյանն ասաց, որ սրանով տրվում է բոլոր զրպարտողների պատասխանը։

    «Միջանցքի թեմա չկա, չի էլ եղել։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունն է, որ օտարերկյա գործակալական գործունեություն ծավալելով անընդհատ մեյդան էր բերում այդ թեման` փորձելով Հայաստանի ժողովրդին ահաբեկել և այդ տրամաբանության մեջ Հայաստանում իշխանափոխություն իրականացնել»,-ասաց նա։

    Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ նույն մարդիկ, այդ նույն տրամաբանությամբ փորձում են թելել 300 հազար ադրբեջանցու վերադարձի թելը։

    «Սկզբից ես մտածում էի, թե այդ մարդիկ խելագար են Հայաստանում այդ խոսույթները զարգացնելով, բայց ամեն օրվա հետ համոզվում եմ, համադրելով նաև հրապարակված փաստեր, որ նրանք խելագար չեն, այլ սառնասիրտ գործակալ են և եռագլուխ պատերազմի կուսակցությունը, 2026 թվականի հունիսի 7-ին պետք է գլխատվի ՀՀ ժողովրդի ձեռամբ»,-ասաց ՔՊ վարչության նախագահը` հավելելով, որ որևէ ադրբեջանցու վերադարձի թեման դա լրտեսական հերթական օպերացիան է, որով պատերազմի լրտեսական, մաֆիոզ, եռագլուխ կուսակցությունը փորձում է խաթարել Հայաստանի անցումը կոնֆլիկտի փակուղուց դեպի խաղաղության խաչմերուկ։

    «Մենք փակել ենք այդ թեման, փակելով նաև Ղարաբաղյան շարժման էջը և սա պատմական իրադարձություն է։ Քանի որ Աբովյանում նաև Ղարաբաղից եկած ժողովուրդ կա, ես ուզում եմ նրանց ասել, որ ի վերջո մենք պետք է առերեսվենք ճշմարտությանը։ Սիրելի՛ ղարաբաղցիներ, ձեզ 30 տարի պահել են պատանդ, որպեսզի մեզ և ձեզ օգտագործեն Հայաստանի պետականությունը վերացնելու, Հայաստանը բզկտելու և մասնատելու համար, Լաչինի միջանցքի տրամաբանության մեջ Մեղրիով միջանցք ստանալու համար, բայց մենք կասեցրել ենք այդ գործընթացը` սկզբունքորեն պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, և այսօր Հայաստանն անկախ է ավելի քան երբևէ»,-ասաց Փաշինյանը։ 

    Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղի ժողովրդին 2023 թվականից այս կողմ պետությունը հատկացրել է 200 միլիարդ դրամ, արդեն 6000 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման վկայագիր։

  • Պաշտպանական ծախսերի աճ, արտոնյալ հիփոթեքային վարկեր զինծառայողների համար ու զորա…

    Պաշտպանական ծախսերի աճ, արտոնյալ հիփոթեքային վարկեր զինծառայողների համար ու զորակոչված զինծառայողների թվի ավելացում: 
    «Արմենպրես»-ը ներկայացնում է Զինված ուժերի արդիականացումն ու բարեփոխումները՝ թվերով ու փաստերով:
  • ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է ՌԴ էներգետիկա…

    ❗️ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
    Ըստ լրատվամիջոցների, նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։

    «Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի», —  «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

  • Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-17:00-ին…

    Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-17:00-ին,  Երևանի կենդանաբանական այգում իսկական տոնախմբություն է լինելու։
    «Արմենպրես»-ին կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ ավտոբուսը, որն ամեն օր Երիտասարդական մետրոյի մոտից քաղաքացիներին անվճար  բերում է այգի, կանգառում կլինի առավոտյան ժամը 09։30-ին, որտեղից կշարժվի մի քանի ժամային գրաֆիկով։
    Կենդանաբանական այգուց տեղեկացրին նաև, որ 16 տարեկանից բարձր քաղաքացիների համար այգի մուտքի արժեքը կարժենա 1000 դրամ։
    Այգում այդ օրը սպասվում են անակնկալներ և հյուրասիրություն։
  • Կառավարության մայիսի 27-ի նիստում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայաց…

    Կառավարության մայիսի 27-ի նիստում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելի փոփոխության մասին որոշման նախագիծը:
    ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկվում է ՀՀ-ում կիրառել զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակման հնարավորությամբ 6 տուգանային միավորի տրամադրման պայմաններում 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ սահմանելու մոդելը:
  • Հայաստանում գետերի մեծ մասում մայիսի 27-28-ին սպասվում է ջրի ելքերի մեծացում, այ…

    Հայաստանում գետերի մեծ մասում մայիսի 27-28-ին սպասվում է ջրի ելքերի մեծացում, այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 
    «Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված, hնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես` Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում»,– հայտնում են Կենտրոնից՝  քաղաքացիներին հորդորելով խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում` անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն: