Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած մ…

    Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։

    «Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության տարբեր գրասենյակներում որևէ հաստիքի ձևակերպված լինելու պայմաններում վճարվող աշխատավարձ։ Այնինչ, հիշյալ քաղաքացիները ոչ միայն գրանցված չեն եղել որպես աշխատակից, այլ նաև իրենց կամ իրենց ընտանիքի անդամների քվեներն ապահովելուց զատ, որևէ աշխատանք չեն կատարել»,– նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

    https://cdn4.telesco.pe/file/a08a74fdaf.mp4?token=CFA8kdAnGBHjLC5vGUGUiFots2Mudn6dS6IkLY7iHwz94z6VVhMjrHUC-rfFI_uR23s7QhGB65ID7ALGfkWbImRvzDrgRhVjaBpGyHoFRTc5c20aaWbGz2nPWDKPYVDksRcEq7WDmULIQ27bWpjV6A5oMK715o5g5zGgY0U33TPnq3OEKdnp7FCHLJPw9Zzg4_uqs60JBYwnqedXiLpmnzL73al3XzVQwqqRPmjjT9f44_o11FWL5k-dAv-XpuH21ikVL82vqDXqbYRIreBnnNNT-6pOBu1_2VfwuxW7bcRo3-cSXUv2G_Jyci7kTl5pHFycMWkDfiptVOIKCUOMsQ

  • Հունաստանի դատարանը լրտեսության մեղադրանքով Ադրբեջանի 27-ամյա քաղաքացուն դատապար…

    Հունաստանի դատարանը լրտեսության մեղադրանքով Ադրբեջանի 27-ամյա քաղաքացուն դատապարտել է ազատազրկման յոթ տարի և մեկ ամիս ժամկետով
    Այս մասին հայտնում է Reuters-ը։
    Ադրբեջանցին ձերբակալվել էր նախորդ տարվա հունիսին Հունաստանի ոստիկանության և հետախուզական ծառայության կողմից իրականացված գործողության արդյունքում։
    Այդ ժամանակ կար կասկած, որ նա մոնիթորինգի է ենթարկում Հունաստանի, Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ռազմավարական օբյեկտ համարվող Սուդայի ռազմածովային բազան։
    Հետաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը, ով Լեհաստանում ժամանակավոր բնակության թույլտվություն ուներ, առաջին անգամ Հունաստան է ժամանել 2025 թվականի հունվարին և հունիսի կեսերից ի վեր մնացել է հյուրանոցի համարում, որտեղից տեսարան էր բացվում դեպի արևմտյան Կրետեի Խանիա շրջանում գտնվող ռազմածովային և ռազմաօդային բազան։
    Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ նա մեղադրվում է պետական ​​գաղտնիքներ և կարևոր ռազմական տեղեկատվություն հավաքելու և օտարերկրյա տերություններին փոխանցելու մեջ, այդ թվում՝ ռազմական օբյեկտների լուսանկարներ և տեսանյութեր։
    Դատապարտյալի փաստաբանի խոսքով՝ նա լրտեսելու մտադրություն չի ունեցել, լուսանկարել է մի տեսարան, որտեղ բոլորը մուտք ունեն։
    Նրա սենյակից առգրավված իրերի թվում են եղել բարձր որակի նկարահանում անող տեսախցիկ, USB, ինչպես նաև տվյալների պահպանման կրիչներ:
    Աղբյուրների համաձայն՝ ոստիկանությունը նրա համակարգչում նաև հայտնաբերել է կոդավորման ծրագիր։
  • Euronews-ը լայնածավալ հոդված է հրապարակել Հայաստանի դեմ խորհրդարանական ընտրությո…

    Euronews-ը լայնածավալ հոդված է հրապարակել Հայաստանի դեմ խորհրդարանական ընտրություններից առաջ իրականացվող պրոկրեմլյան ապատեղեկատվական արշավի մասին։
    Լրատվամիջոցը նշում է, որ հետազոտողները այն անվանում են վերջին տարիների ամենախոշոր նմանատիպ գործողություններից մեկը։
    Հոդվածում նշվում է, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանը բախվել է լայնածավալ պրոկրեմլյան ապատեղեկատվական արշավի։
    Հետազոտողների տվյալներով՝ մայիսի սկզբի դրությամբ հայտնաբերվել է 343 կեղծ տեսանյութ։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ վերջին տարիներին ավելի խոշոր միայն Մոլդովայի 2025 թվականի ընտրություններին միջամտության արշավն է եղել։
    Ըստ հետազոտողների՝ գործողությունը սկսվել է մարտի սկզբին «Մատրոշկա» ցանցի շրջանակում, որը պրոկրեմլյան ապատեղեկատվական արշավ է և ակտիվորեն օգտագործում է արհեստական բանականության գործիքներ։
    Կեղծ տեսանյութերի մի մասում տարածվում է այն թեզը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններում հաղթանակը կարող է հանգեցնել Հայաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի։
    Bot-ցանցերն ուսումնասիրող Antibot4Navalny կոլեկտիվը հայտնել է, որ հայտնաբերել է Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ ավելի քան մեկ տասնյակ կեղծ տեսանյութեր։ Դրանցում կրկնվում է «գաղտնի գործարքի» մասին պնդումը, համաձայն որի՝ Ֆրանսիան աջակցում է Փաշինյանին ընտրություններում՝ նրա հաղթանակից հետո Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու խոստման դիմաց։
    Մայիսի 11-ին տարածված կեղծ տեսանյութերից մեկում պնդվել է, թե Փաշինյանի մամուլի քարտուղարը հաստատել է Հայաստանում ՆԱՏՕ-ի հրահանգիչների ներկայությունը, իսկ վարչապետը խորհրդարանական ընտրություններից հետո մտադիր է «հրահրել ռազմական հակամարտություն Ռուսաստանի հետ»։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական ծանուցում է ստացել այն մասին, որ Հայաստանի վարչ…

    Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական ծանուցում է ստացել այն մասին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության ղեկավարների գագաթնաժողովին։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
  • Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռ…

    Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»:
    Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:
    Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական գնահատական տալու նպատակով:
    ՀՀ ՊՆ
  • ՀՀ-ում գտնվող «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները ուսումնասիրություն են կատարում ըն…

    ՀՀ-ում գտնվող «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները ուսումնասիրություն են կատարում ընկերություններում
    https://www.youtube.com/watch?v=QJOsKAa_pJA

    ՀՀ-ում գտնվող «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները ուսումնասիրություն են կատարում ընկերություններում

    ՀՀ-ում գտնվող «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները ուսումնասիրություն են կատարում ընկերություններում:
    #news #armenia #armenpress #government
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress…

  • Աշխարհի տարբեր երկրներից նյարդաբանության, նեյրովիրաբուժության, անեսթեզիոլոգիայի …

    Աշխարհի տարբեր երկրներից նյարդաբանության, նեյրովիրաբուժության, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների ավելի քան 100 առաջատար նեղ մասնագետներ  Երևանում  հայ գործընկերների հետ կկիսվեն էպիլեպսիայի ախտորոշման, բուժման և հիվանդների բուժական արդյունքների ոլորտում վերջին ձեռքբերումներով։
  • ՀՀ կառավարությունը քննարկել է հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ…

    ՀՀ կառավարությունը քննարկել է հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

    «Արմենպրես»
    -ի հաղորդմամբ՝ նախարարը նշել է, որ նախագիծը հիմնված է նոր չափորոշչով դպրոցների աշխատանքի փորձի, իրականացված վերլուծությունների և առկա խնդիրների գնահատման վրա։

    «Ներկայացվող նախագիծը թույլ է տալու, որպեսզի կառավարության ծրագրի կարևորագույն անելիքը՝ հանրակրթության որակի բարձրացումը, լինի ավելի նպատակային և գրանցի ավելի մեծ արդյունքներ»,-նշել է Անդրեասյանը։

    Նրա խոսքով՝ փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել ուսումնական գործընթացի ճկունությունն ու արդյունավետությունը, նվազեցնել բովանդակային և կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ընդլայնել սովորողների անհատական զարգացման և մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները, հատկապես ավագ դասարաններում։

  • Սիրիան որպես հյուր երկիր կմասնակցի հաջորդ ամիս Ֆրանսիայում կայանալիք Մեծ յոթնյակ…

    Սիրիան որպես հյուր երկիր կմասնակցի հաջորդ ամիս Ֆրանսիայում կայանալիք Մեծ յոթնյակի՝ G7-ի գագաթնաժողովին և ներկայացված կլինի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել են թեմային ծանոթ երեք աղբյուր։ Նշվում է, որ սա կդառնա Սիրիայի առաջին մասնակցությունը  G7-ի գագաթնաժողովին։
    Հունիսի 15-17-ը Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Էվիան-լե-Բեն քաղաքում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու Շարաայի հրավերն անձամբ հանձնվել է Սիրիայի ֆինանսների նախարար Իսր Բարնիեին, ով այս շաբաթ Փարիզում մասնակցել է G7-ի ֆինանսական բանակցություններին։
    Աղբյուրներից մեկը, որը սիրիացի պաշտոնյա է, հայտնել է, որ Սիրիայի մասնակցությունը բանակցություններին, հավանաբար, կկենտրոնանա երկրի դերը՝ որպես «մատակարարման շղթաների պոտենցիալ ռազմավարական կենտրոն» ներկայացնելու վրա՝ մասնավորապես Հորմուզի նեղուցով անցանելիության խնդիրների ի հայտ գալուց հետո։
    Հիշեցնենք, որ նեղուցով նավագնացությունը մեծամասամբ դադարեցվել է փետրվարի վերջին Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր՝ ճգնաժամային դառնալով համաշխարհային տնտեսության համար։
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ Հայաստանում գործո…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ Հայաստանում գործող ժամանակակից ջերմատնային տնտեսություններում արտադրվող ծաղիկների որակը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին և կարող է մրցունակ լինել եվրոպական շուկայում։
    լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ծաղկային արտադրանքի ներմուծման սահմանափակումներին, նախարարը նշել է, որ Հայաստանի ջերմատնային տնտեսությունների մի մասը տեխնոլոգիական առումով համադրելի է ԵԱՏՄ երկրների լավագույն տնտեսությունների հետ։
    «ԵԱՏՄ այլ երկրները իրապես կցանկանային ունենալ այնպիսի ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք ունեն Հայաստանում եղած ջերմատների մի էական մասը»,- ասել է Պապոյանը։
    Նրա խոսքով՝ այդ որակի արտադրանքը հնարավորություն է տալիս արտահանում իրականացնել ոչ միայն Ռուսաստան, այլև Եվրոպական միության երկրներ և ԱՄՆ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ