Category: Armen Press

  • Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը համարվող ֆրանսիական Լուվրի՝ 2025 թվականի …

    Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը համարվող ֆրանսիական Լուվրի՝ 2025 թվականի աղմկահարույց կողոպուտի պատմությունը դառնալու է ֆիլմ։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ը, ֆրանսիացի ռեժիսոր Ռոմեն Գավրասը, որի աշխատանքների թվում է 2025 թվականի հոլիվուդյան Sacrifice («Զոհաբերություն») ֆիլմը՝ Անյա Թեյլոր-Ջոյի մասնակցությամբ, կնկարահանի գեղարվեստական ֆիլմ և դոկումենտալ սերիալ՝ հիմնված ֆրանսիացի երեք լրագրողների կողմից օրերս հրատարակված Main basse sur le Louvre (թարգմանաբար՝ «Լուվրի գրավումը») գրքի վրա։ Գրքում լրագրողներ Ժան-Միշել Դեկյուժին («Le Parisien»), Ժերեմի Ֆամ-Լեն («Le Monde») և Նիկոլաս Տորենտը («Paris Match») պատմում են, թե ինչպես հանցագործները կարողացան 2025 թվականի հոկտեմբերի 19-ին ներխուժել Լուվրի թանգարանի Ապոլլոն պատկերասրահ և գողանալ զարդեր, որոնց արժեքը գնահատվում է 88 միլիոն եվրո։
    Ֆիլմի անվանումը, թողարկման ամսաթիվը և դերասանների անունները դեռևս հրապարակված չեն։
  • Ազգային ժողովի մայիսի 27-ի նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, նիս…

    Ազգային ժողովի մայիսի 27-ի նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, նիստը չի կայացել։
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավա…

    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջան կմնա Միլանի «Ինտեր»-ում:
    Այս մասին գրում է Sky Sport-ը:
    Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ինտեր»-ի հետ։ Նշվում է, որ նա համաձայնություն է տվել աշխատավարձի կրճատմանը:
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկայումhttps:/…

    Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
    https://youtu.be/AUbklkhW_s4?si=ZFTGxOigJMqkAiUg

    Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

    Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
    #news #armenia #armenpress #weather
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք…

  • Չինաստանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել Իրանի և Միացյալ Նահան…

    Չինաստանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը կարգավորելու նպատակով:
    Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ դեռևս խաղաղության վերականգնման հույս կա։

    «Չինաստանը մշտապես ջանքեր է գործադրում ներկայիս հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն առանցքային են», — ինչպես հաղորդում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին արտգործնախարարն ասել է մայիսի 26-ին Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում:

    Վան Ին նկատել է, որ երկար տարիների տարաձայնությունները մեկ օրում լուծել հնարավոր չէ, սակայն «բանակցություններում յուրաքանչյուր քայլ առաջ ավելի մեծ հույս է տալիս խաղաղության համար»։ Նա նշել է, որ որքան շուտ ավարտվի հակամարտությունը, այնքան քիչ կլինի քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը։
    Չինաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանը և Վաշինգտոնը կձգտեն հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցմանը և «հնարավորինս շուտ կվերադարձնեն խաղաղությունը Մերձավոր Արևելքում»։ Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունները պահում են շփումները հակամարտությանը ներգրավված հիմնական կողմերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հիմնական գործընկերների հետ։
    «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարգել տարածաշրջանային պետությունների ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովել քաղաքացիական անձանց և ոչ ռազմական օբյեկտների պաշտպանությունը, ապահովել ծովային ուղիների և էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը, ինչպես նաև ապահովել միջուկային զենքի չտարածման ռեժիմի դրույթների պահպանումը», — ընդգծել է Վան Ին։

  • ԱՄՆ պետդեպարտամենտն ամփոփել է Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի արդյունքները«ԱՄՆ պետ…

    ԱՄՆ պետդեպարտամենտն ամփոփել է Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի արդյունքները

    «ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները:
    Ղեկավարները հայտարարել են TRIPP-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրել Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը»,- ասված է հաղորդագրությունում։

    ԱՄՆ պետդեպարտամենտը նշում է, որ այս փաստաթղթերը խորացնում են երկրների երկկողմ հարաբերությունները և առաջ են մղում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

  • Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջիկայում վերջնական…

    Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջիկայում վերջնական կստորագրեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։
    Այս մասին Նոր Հաճնում Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

    «Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնեցրել են TRIPP նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագրի տեքստը։ TRIPP նախագիծը դառնում է իրականություն։ Տեքստը համաձայնեցված է և պատրաստ է վերջնական ստորագրման, առաջիկայում վերջնական կստորագրվի։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը, Հայաստանի Հանրապետությունն այլևս շրջափակված պետություն չի լինում, կոնֆիլկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի»,- ասաց Փաշինյանը։

  • ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ Հայաստանի իշխանությ…

    ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ Հայաստանի իշխանություններն որևէ ցանկություն չունեն լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում
    Արարատ Միրզոյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա վիճակի հարցին անդրադարձել է մայիսի 26-ի ասուլիսին։

    «Մենք ընդհանրապես որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում՝ ոչ ուղիղ, ոչ էլ բազմակողմ հարթակներում մեր համագործակցության մեջ՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, այլուր։ Բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ, իսկ խնդիրներ բոլոր հնարավոր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են, հույս ունենք և տրամադրված ենք  առողջ, կառուցողական, գործընկերային մթնոլորտում քննարկել ու գտնել լուծումներ»,-ասաց Միրզոյանը։

    Նրա դիտարկմամբ՝ հակվածություն կա Հայաստանից Ռուսաստան որոշ ապրանքների արտահանման խնդիրները կապել երկու երկրների հարաբերությունների, Հայաստանի պրոեվրոպական, պրոարևմտյան քաղաքականության կամ ընտրությունների հետ, սակայն այդպիսի խնդիրներ միշտ էլ եղել են։
    Ըստ Միրզոյանի՝ ջանք գործադրելու դեպքում յուրաքանչյուրը կարող է գտնել Հայաստանից Ռուսաստան միրգ-բանջարեղենի կամ ալկոհոլային խմիչքի արտահանման խնդիրներ նաև 5-25  տարի առաջ։
    Արտգործնախարարը, միաժամանակ, ընդգծեց, որ ՀՀ-ն հրապարակային բազմիցս հայտարարել է տնտեսական դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։

     «Դիվերսիֆիկացիան մեզ անհրաժեշտ է և մենք պետք է շարունակական քայլեր ձեռնարկենք նոր շուկաներ, սպառման շուկաներ, մատակարարման աղբյուրներ գտնելու համար»,-ընդհանրացրեց Միրզոյանը։

  • Հիվանդ երևեկայություն. Միրզոյանը՝ 300 000 ադրբեջանցիների վերադարձի թեզի մասինhtt…

    Հիվանդ երևեկայություն. Միրզոյանը՝ 300 000 ադրբեջանցիների վերադարձի թեզի մասին
    https://youtu.be/BRT7MiHT5nY?si=VM4LfJ8uxE4SxRAk

    Հիվանդ երևեկայություն. Միրզոյանը 300 000 ադրբեջանցիների վերադարձի թեզի մասին

    Հիվանդ երևեկայություն. Միրզոյանը 300 000 ադրբեջանցիների վերադարձի թեզի մասին
    #news #armenia #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — h…

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտ…

    Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը՝ երկրին ավելի լուսավոր և անկախ ապագա հարթելու գործում:
    Այս մասին Ռուբիոն հայտարարել է Հայաստան կատարած այցի ընթացքում:

    «Ես աջակցում եմ նրանց քաջությանը, ես աջակցում եմ նրանց տեսլականին, ես աջակցում եմ նրանց նվիրվածությանը, ես աջակցում եմ նրանց պատրաստակամությանը՝ իրենց երկրի ապագայի համար անել այն, ինչ անհրաժեշտ է դրան հասնելու համար: Եվ մենք շատ ուրախ և հպարտ ենք, որ դրա մի մասն ենք և անհամբեր սպասում ենք միասին ավելին անելուն»,- նշեց Ռուբիոն: