Category: Armen Press

  • ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակն…

    ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ կառուցվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցը։
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը 1 միլիարդ 276 միլիոն դրամ է։
    Դպրոցական նոր շենքը կառուցվում է հին շենքի տեղում՝ 450 աշակերտական տեղով։ Կառուցմանը նախորդել են դպրոցական հին շենքի քանդման ու շինաղբի հեռացման աշխատանքները։ Նորակառույց դպրոցը կունենա յոթ մասնաշենք և արդի չափորոշիչներին համապատասխան պայմաններ։ Ձեռք կբերվի նոր գույք։
    Շինաշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2026 թվականի նոյեմբերի 30-ին, իրականացվել են 55 տոկոսով։
  • Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեո…

    Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես, արտահանում իրականացնողներին իրազեկում է Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի հունիսի 1-ից գործող նոր կարգավորումների՝ ՍՊՈՏ համակարգի գործարկման մասին։
  • «RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիս«RISE 2026» տեխնո…

    «RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիս

    «RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիս․ ՈՒՂԻՂ

    Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդես և ֆորում, որը տեղի կունենա հունիսի 3-4-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բանախոսներ՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան…

  • Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում 2025 թվականի դեկտեմբերից առ այս…

    Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 119 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:
    https://www.youtube.com/watch?v=zcsS2572zCI

    Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն

    20.05.2026

  • Սյունիքի մարզի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածներում ի հայտ են եկել թերություննե…

    Սյունիքի մարզի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածներում ի հայտ են եկել թերություններ, որոնք շինարարը վերացնում է սեփական միջոցներով։ Այս մասին հաղորդագրություն են տարածել Ճանապարհային դեպարտամենտից՝ ներկայացնելով մանրամասներ․

    «Մ-2 միջպետական ճանապարհի` Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող մոտ 7.5կմ հատվածում (կմ182+532-կմ190+000) կատարված հիմնանորոգման աշխատանքները հանձնաժողովի կողմից չեն ընդունվել շահագործման առկա թերությունների պատճառով։ Կապալառու կազմակերպությանը տրվել է ողջամիտ ժամկետ՝ թերությունները վերացնելու համար։ Աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։

    Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000-ում՝ Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրի հարակից հատվածում, հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են 2025 թվականին, և ճանապարհն ընդունվել է շահագործման։ Երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, և կապալառուն, համաձայն պատվիրատուի հետ կնքված պայմանագրի համապատասխան կետի, իր միջոցներով արդեն իսկ վերացրել է թերությունները՝ 6.4կմ ճանապարհահատվածում տեղադրելով նոր ասֆալտբետոնե ծածկ։

    Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ շուրջ 19կմ ճանապարհահատվածում նույնպես այս պահին կատարվում են թերությունների վերացման աշխատանքներ։ Հիմնանորոգումն այստեղ ավարտվել է նախորդ տարի, սակայն երաշխիքային ժամկետում առաջացած խնդիրների պատճառով կապալառուն պարտավորվել է շուրջ 19կմ երկարությամբ հատվածում ամբողջությամբ փոխել ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Աշխատանքները մեկնարկել են, մի մասն արդեն իսկ կատարված է։ Այս աշխատանքների համար նույնպես լրացուցիչ գումար պետական բյուջեից չի հատկացվել, և շինարարը թերությունները վերացնում է իր միջոցներով»,– ասված է դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

  • Ապրիլ ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից օգտվել է 531 …

    Ապրիլ ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից օգտվել է 531 հազար 38 կենսաթոշակառու և նպաստառու, հետվճարի միջին չափը կազմել է 8,080 դրամ
    Փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

    «Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 445,8 մլրդ դրամի անկանխիկ գործարք, իսկ շահառուներին փոխանցվել է շուրջ 47,6 մլրդ դրամ հետվճար»,– հայտնում են գերատեսչությունից՝ հիշեցնելով, որ կենսաթոշակի և նպաստի քարտերով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում քաղաքացիներին տրամադրվում է 20% հետվճար՝ մինչև 10,000 դրամի չափով։

    Հետվճարը ձևավորվում և փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանի հետ հակամարտությունը շատ շու…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանի հետ հակամարտությունը շատ շուտով կավարտվի
    Այս մասին հայտարարությունը ԱՄՆ ղեկավարն արել է մայիսի 19-ին՝ ելույթ ունենալով Սպիտակ տանն ամերիկացի օրենսդիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը:

    «Մենք շատ արագ վերջ կտանք այդ պատերազմին: Նրանք (Իրանը – խմբ.) շատ են ցանկանում գործարք կնքել, նրանք հոգնել են», — հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

    «Դա տեղի կունենա, և տեղի կունենա արագորեն», — հավելել է նա:

    Թրամփը կրկին հայտարարել է, որ թույլ չեն տալու Իրանին միջուկային զենք ունենալ։

    «Մենք արագորեն վերջ կտանք ամենին, նրանք միջուկային զենք չեն ունենա: Հուսով եմ, որ մենք դա կանենք շատ քաղաքավարի ձևով», — հավելել է նա:

  • Հայաստանի կարատեի մեծահասակների թիմը մեծ պատվիրակությամբ կմասնակցի Եվրոպայի 2026…

    Հայաստանի կարատեի մեծահասակների թիմը մեծ պատվիրակությամբ կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը:
    Եվրոպայի առաջնությունն այս տարի կկայանա Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Հայաստանի հավաքականի կազմում են Լենա Գյուլումյանը (68 կգ), Ավետիք Ղազարյանը (60 կգ), Յուրա Զալյանը (67 կգ), Սուրեն Հարությունյանը (75 կգ),  Գոռ Ներսիսյանը (84 կգ), Սուրեն Քոսակյանը (+84 կգ),  Միխայիլ Մխիթարյանը (Կատա):
    Առաջնությունը կկայանա մայիսի 20-24-ը:
  • Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 ռա…

    Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 ռազմավարությամբ սահմանվել է 6 հիմնական գերակայություն՝ միտված գենդերային հավասարության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ու առկա խնդիրների հասցեագրմանը։
    «Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմինե Ալավերդյանը մանրամասնեց, որ առաջին ուղղությունը վերաբերում է որոշումների կայացման գործընթացում կանանց առաջխաղացմանը։  
    Երկրորդ կարևոր առաջնահերթությունն աշխատաշուկայում առկա գենդերային խզվածքի հաղթահարումն է, քանի որ Հայաստանում կանանց զբաղվածության մակարդակը դեռևս զիջում է տղամարդկանց ցուցանիշներին։
  • Հայ-ֆրանսիական յուրօրինակ բժշկական համագործակցությունը, որը ձևավորվել է տասնամյա…

    Հայ-ֆրանսիական յուրօրինակ բժշկական համագործակցությունը, որը ձևավորվել է տասնամյակներ առաջ, այսօր արդեն վերածվել է կայուն և շարունակական գործընկերության՝ միավորելով տարբեր կառույցներ և բժիշկների մի քանի սերունդների։
    Ֆրանսիայի Լիոնի համալսարանական կլինիկայի վերին վերջույթների օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Լիոնի համալսարանական պրոֆեսոր, բժիշկ Արամ Ղազարյանը և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Կարեն Քոլոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում են այս համագործակցության ձևավորման, անցած ճանապարհի մասին։
    Պրոֆեսոր Արամ Ղազարյանի խոսքով՝ այս պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ, քան ձևավորվել են պաշտոնական ծրագրերն ու համագործակցության շրջանակները։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ