Category: Armen Press

  • ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է …

    ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
    Հանդիպմանը ներկա էր նաև ֆրանսիական «ԱՍՊԵԲԵ» հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժաննենը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արամ Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև արտակարգ իրավիճակների արձագանքման և աղետների ռիսկի կառավարման ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
    Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին՝ նա համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության փորձը կարող է մեծապես նպաստել Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը։
    Խոսելով համատեղ իրականացված ծրագրերի մասին՝ Փրկարար ծառայության տնօրենը մատնանշել է «Աղետների կառավարում» դասընթացը, «HOPE-2023» դաշտային վարժանքը, ինչպես նաև 2024 թվականի հեղեղումներից հետո կազմակերպված ճգնաժամային կառավարման և արձագանքման հիմնախնդիրների վերաբերյալ վերապատրաստումները։
    Կարևորվել են նաև «VOLFIRE» ծրագրի շրջանակում ֆրանսիացի հրահանգիչների մասնակցությամբ 79 կամավոր հրշեջ-փրկարարների վերապատրաստումները։
  • Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տ…

    Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
    Մասնավորապես՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։
    Խմբի անդամները, բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով, օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները, գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով, դրանց ստացման և բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց, իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։
    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    Մանրամասները՝ տեսանյութում:

  • ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստhttps://www.youtube.co…

    ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
    https://www.youtube.com/live/ZX4utE4kSNY?si=LW6CY4usuFhXLfLb

    ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ. ՈՒՂԻՂ

    ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ. ՈՒՂԻՂ
    #news #armenia #armenpress #parliament
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — …

  • Չինաստան պաշտոնական այցից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուս…

    Չինաստան պաշտոնական այցից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, և որ երկու երկրի հարաբերությունները կայունացնող դեր են խաղում համաշխարհային ասպարեզում։

  • Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, ԿԳՄՍ նախարարո…

    Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանում կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «թավջութակ» մասնագիտական կարգում։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամը։
    Տաղանդավոր երաժիշտների միջազգային այս ստուգատեսն արդեն երկու տասնամյակից ավելի աշխարհի տարբեր կետերից մեծանուն Արամ Խաչատրյանի երաժշտության շուրջ միավորում է տասնյակ երիտասարդների։
    «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային մրցույթի նպատակը երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների բացահայտումն ու Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության հանրահռչակումն է։                                
    Հունիսի 6-ին՝ մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը երաժշտասերները կունկնդրեն կոմպոզիտորի Թավջութակի անզուգական կոնցերտը Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն նաև հատվածներ Արամ Խաչատրյանի հանրաճանաչ բալետներից։                   
    Մրցույթին այս տարի կմասնակցի հարյուրավոր հայտերից ժյուրիի կողմից ընտրված 24 թավջութակահար աշխարհի 11 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Իսպանիա, Բելգիա, Գերմանիա, Ճապոնիա, Դանիա, ԱՄՆ, Կորեայի Հանրապետություն, Չինաստան և Հունգարիա։
  • Լոռու մարզում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից «Քաղաքացիական պա…

    Լոռու մարզում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում տնային կալանք է կիրառվել ևս երեք անձի նկատմամբ։
    Այդ մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
  • Կալիֆոռնիայի դատարանը մերժել է Tesla, SpaceX, xAI և այլ ընկերությունների ղեկավար…

    Կալիֆոռնիայի դատարանը մերժել է Tesla, SpaceX, xAI և այլ ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի հայցն ընդդեմ արհեստական բանականության հետազոտությամբ զբաղվող OpenAI ընկերության։
    Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
    Դաշնային ատենակալները միաձայն վճռել են, որ ամերիկացի միլիարդատերը բաց է թողել հայցադիմում ներկայացնելու վաղեմության ժամկետը։
  • Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենք է…

    Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենք է արտահանվել: 
    Այս մասին հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

    «Մի քանի տարի առաջ շատ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը կդառնա զենք արտահանող երկիր։ Վերջին ամիսներին տարբեր առիթներով, իմ տարբեր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում ասել եմ, որ մի քանի հայրենական արտադրողներ, հայկական ընկերություններ ստացել են զենք արտահանելու թույլտվություններ։ Եվ ահա այժմ ուզում եմ մեծ ուրախությամբ և հպարտությամբ ձեզ հայտնել, որ հայկական երեք ընկերություններ երկու տարբեր երկրներ զենք են արտահանել մայիս ամսվա ընթացքում։ Բավականաչափ բարդ խնդիրների, լոգիստիկ դժվարությունների միջով անցնելով՝ հայկական ընկերություննները կարողացել են հասնել նպատակային կետի։ Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել վերջնական օգտագործման երկրներ։ Ես ուզում եմ ասել, որ այս ամենը վերջին տարիներին հանդիսացել է Հայաստանի կառավարության երազանքը և ռազմավարական առաջնահերթություններից  մեկը։ Ահա հենց սա էր պատճառը, որ Կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամների ներդրում է կատարել և ապագայում ևս շարունակելու է կատարել ռազմարդյունաբերության ոլորտում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և ուզում եմ հիշեցնել, որ սա ընդամենը մի մեծ ու երկար ճանապարհի սկիզբն է»,- հայտարարել է Հայրապետյանը։