Category: Armen Press

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության …

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social էջում հրապարակված տեսաուղերձում։
    «Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնածավալ մարտական գործողություն են սկսել Իրանում: Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին իրանյան ռեժիմի սպառնալիքներից։ Մենք կոչնչացնենք նրանց հրթիռները, նրանց ռազմածովային նավատորմը», — ասել է Թրամփը։
    Թրամփը հայտարարել է, որ Իրանը փորձում էր վերականգնել իր միջուկային ծրագիրը և շարունակել զարգացնել հեռահար հրթիռների համակարգը, որոնք կարող են սպառնալ Եվրոպային, ամերիկյան զորքերին, որոնք տեղակայված են արտերկրում, ինչպես նաև կարող էին հասնել մինչև Ամերիկա մայրցամաք։
    «ԱՄՆ-ն ձեռնարկում է լայնածավալ գործողություն, որպեսզի կանխի արմատական դիկտատուրայի սպառնալիքն Ամերիկայի նկատմամբ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

  • Իսրայելը պատրաստվում է մի քանի օր տևող հակամարտության Իրանի հետ։«Արմենպրես»-ի հա…

    Իսրայելը պատրաստվում է մի քանի օր տևող հակամարտության Իրանի հետ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է The Times Of Israel-ը։
    Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ փետրվարի 28-ի առավոտյան Իրանին հասցված հարվածները, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի հետ համատեղ, թիրախավորել են Իրանի ռեժիմի օբյեկտները և ռազմական օբյեկտները։
    Ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարարությունը տեղեկացրել էր Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին։
    Ասվել էր, որ Իրանին կանխարգելիչ հարված է հասցվել՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։ Հաղորդվել էր նաև, որ Իսրայելի պաշտպանության նախարարը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։
    Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փոխվել են բնակչության համար նախատեսված ուղեցույցները։ Արգելվել են հավաքները և ձեռնարկությունների աշխատանքը, ինչպես նաև կրթական գործունեությունը։
    Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել էին Թեհրանում, սպահանում և մի շարք այլ քաղաքներում պայթյունների մասին։
    Նշվել էր, որ Թեհրանում երեք պայթյուն է գրանցվել։ Մասնավորապես, իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել էր, որ իսրայելական մի քանի հրթիռ ընկել է Իրանի մայրաքաղաքի վրա։
  • Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին լքել է Թեհրա…

    Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին լքել է Թեհրանը և տեղափոխվել է անվտանգ վայր։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանցի պաշտոնյան։
    Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում, Սպահանում և մի շարք այլ քաղաքներում պայթյունների մասին։
    Իրանում նշել են, որ պատրաստվում են պատասխան հարված հասցնել Իսրայելին։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգները մասնակցում է Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցն…

    Ամերիկայի Միացյալ Նահանգները մասնակցում է Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելու գործողությանը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է AP գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի, որը ցանկացել է անանուն մնալ։
    Ամերիկյան ներգրավվածության ամբողջական ծավալը, սակայն, այս պահին պարզ չէ։
    Նշվում է, որ Սպիտակ տունը հրաժարվել է պաշտոնական մեկնաբանություն տալ։
    Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։
  • Իսրայելը փակել է իր օդային տարածքը՝ Իրանին հասցրած հարվածներից հետո։«Արմենպրես»-…

    Իսրայելը փակել է իր օդային տարածքը՝ Իրանին հասցրած հարվածներից հետո։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսրայելի օդանավակայանների կառավարման վարչությունը։
    Ինչպես նշել է N12 հեռուստաալիքը, օտարերկրյա ավիաընկերությունների ինքնաթիռները, որոնք պետք է Իսրայելում վայրէջք կատարեին, օդում պտտվում և վերադառնում են այն օդանավակայաններ, որտեղից իրականացրել էին թռիչքը։
    Նշվում է նաև, որ իսրայելական ավիաընկերությունները փորձում են իրենց ինքնաթիռներն ուղարկել հարևան երկրների օդանավակայաններ։
    Ռուսական ՏԱՍՍ գործակալությունն էլ հայտնել է, որ Իրանը ևս փակել է իր օդային տարածքը։ Նշվում է, որ երկրի օդային տարածքը փակվել է բոլոր տեսակի օդանավերի համար։
    Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։
  • Իսրայելը հայտարարել է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին։«Արմենպրես»-ի փո…

    Իսրայելը հայտարարել է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։
    Նշվում է, որ Իրանին կանխարգելիչ հարված է հասցվել՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։
    Հաղորդվել է նաև, որ Իսրայելի պաշտպանության նախարարը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։
    Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ փոխվել են բնակչության համար նախատեսված ուղեցույցները։ Արգելվել են հավաքները և ձեռնարկությունների աշխատանքը, ինչպես նաև կրթական գործունեությունը։
    «Իրավիճակը գնահատելուց հետո որոշում է կայացվել անհապաղ փոփոխություններ կատարել Ներքին գործերի նախարարության ուղեցույցներում։ Փոփոխությունների շրջանակներում որոշվել է երկրի բոլոր շրջանները լիարժեք գործունեության ռեժիմից տեղափոխել անհրաժեշտ գործունեության ռեժիմի», — ասվում է հայտարարությունում։
    Կանոնակարգերը ներառում են «կրթական գործունեության, հավաքների և ձեռնարկությունների գործունեության արգելք՝ բացառությամբ կենսական կարևորության ոլորտների հետ կապված ձեռնարկությունները»։
    Միևնույն ժամանակ իրանական լրատվամիջոցները հայտնել են Թեհրանում պայթյունների մասին։
    Նշվում է, որ Թեհրանում երեք պայթյուն է գրանցվել։ Մասնավորապես, իրանական Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական մի քանի հրթիռ ընկել է Իրանի մայրաքաղաքի վրա։
  • Իսրայելը հարված է հասցրել Իրանի նախագահի պալատին և հետախուզական կենտրոնին։ (Իսրա…

    Իսրայելը հարված է հասցրել Իրանի նախագահի պալատին և հետախուզական կենտրոնին։ (Իսրայելական ԶԼՄ-ներ)
  • Զգուշացե՛ք զեղծարարներից. «Արմենպրես»-ի կայքը նմանակող հարթակը փորձում է օգտատե…

    🔴 Զգուշացե՛ք զեղծարարներից. «Արմենպրես»-ի կայքը նմանակող հարթակը փորձում է օգտատերերին ներքաշել կեղծ ներդրումային սխեմաների մեջ
    CivilNet-ի փաստերի ստուգման հարթակի նոր ուսումնասիրության համաձայն, սոցցանցերի հայկական տիրույթում ակտիվորեն տարածվում են գրառումներ պնդումով, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարար Գագիկ Ծառուկյանի անունները հայտնվել են ամերիկացի հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի գործով գաղտնի զեկույցներում։ Կայքը նշում է` տեղեկությունը սենսացիոն վերնագրերով տարածվում է Instagram-ում և Facebook-ում գովազդային գրառումների միջոցով` թիրախավորելով հայաստանցի օգտարերերին։
    Կայքում բացակայում է որևէ հղում դեպի իրական ներդրումային համակարգ. փոխարենը պահանջվում է հարցաթերթիկում մուտքագրել անձնական տվյալներ և հեռախոսահամար։ Դրանք լրացնելուց հետո զեղծարարները զանգահարում են զոհերին՝ ներկայանալով որպես «ներդրումային խորհրդատուներ»։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Վարչապետի ելույթը՝ Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացմ…

    Վարչապետի ելույթը՝ Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությանը
    https://youtu.be/BMSELOtGIUI

    Վարչապետի ելույթը՝ Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությանը

    Վարչապետի ելույթը՝ Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությանը։
    #armenia #news #government #pashinyan
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress…

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա կապակց…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Դոմինիկյան Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը

    Շնորհավորում ենք Դոմինիկյան Հանրապետությանը՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում Դոմինիկյան Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ մաղթելով նրանց խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն: