Category: Գեոպոլիտիկա

  • Եթե չլիներ այս սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չէր ունենա երկրի ղեկա…

    Եթե չլիներ այս սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չէր ունենա երկրի ղեկավար դառնալու հնարավորություն, այլև անգամ տեսականորեն ղեկավար լինելու դեպքում այժմ չէր կարող կրկին առաջադրվել, քանի որ նախորդ սահմանադրությունն արգելում էր որևէ մեկին գնալ երրորդ ժամկետի, իսկ Փաշինյանը գնում է երրորդ ժամկետի:
    Այս սահմանադրությունը, այս բռնապետության կոստյումը պետության վզին փաթաթածները առ այսօր չեն ընդունել, որ սխալ բան են արել, առ այսօր չեն ընդունել այդ մեղքը, ներողություն չեն խնդրել, չեն ասել, որ բացառապես նեղ կլանային շահերը վեր են դասել պետական շահերից ու արդյունքը եղավ սա:
    Նիկոլը հետևանքն է, շատ բաների հետևանքը:
    @armgeopolitic

  • Շատ հետաքրքիր ու խորը զրույց է` ամենատարբեր, այդ թվում` քաղաքական թեմաներով: Խոր…

    Շատ հետաքրքիր ու խորը զրույց է` ամենատարբեր, այդ թվում` քաղաքական թեմաներով: Խորհուրդ կտամ դիտել:
    Առիթից օգտվելով` շատ ուրախ եմ, որ Հրանտ Թոխատյանը բուժվել է ու վերադարձել ինչպես Հայաստան, այնպես էլ բեմ: Առողջություն և երկար տարիների կյանք մեր սիրելի Թոխատյանին:
    https://youtu.be/w5ijWeiSXLo?si=-9l8DrrnekZfxcwx

    Rearrange #279 Հրանտ Թոխատյան — Ազատ խոսքը, կինոյում հայտնվելը. «Մեր բակից» մինչև Կամո խաղալը

    Մեր համայնքը
    https://www.lll.network/
    Աջակցել նախագծին
    https://www.patreon.com/rearrange
    Հրանտ Թոխատյանը դերասան է։
    Ձայնային տարբերակ
    Apple podcast: https://apple.co/3DTKwp8
    Spotify: https://spoti.fi/3r5m5kZ
    Google podcast: https://bit.ly/30YBSas
    Մենք…

  • «Նիկոլ միֆի» և երրորդ ճանապարհ չլինելու մասին. Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել…

    🇦🇲 «Նիկոլ միֆի» և երրորդ ճանապարհ չլինելու մասին. Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է իր վերլուծությունը ստեղծված իրավիճակի ու դրա հանգուցալուծման մասին: @armgeopolitic

  • Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է կայանալ միայն Մոսկվայում:Դմիտրի Պեսկով@armge…

    🇷🇺🇺🇦 Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է կայանալ միայն Մոսկվայում:
    Դմիտրի Պեսկով
    @armgeopolitic

  • Արևմուտքը ցանկանում է խաթարել Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական դաշինքը,…

    🇷🇺🇨🇳 Արևմուտքը ցանկանում է խաթարել Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական դաշինքը, բայց նման փորձերը դատապարտված են ձախողման։ Մոսկվան և Պեկինը ձեռքները ծալած չեն նստելու և թույլ տան կողմնակի ազդեցություններ։
    Ռուս-չինական միջկառավարական համագործակցության բարձր արդյունավետությունը հավասարության, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության որոնման սկզբունքների վրա հիմնված խորը, վստահելի հարաբերությունների հետևանք է։
    Չինաստանի չարախնդողները շարունակում են անկայունացնել իրավիճակը Թայվանի նեղուցում: Իմ կողմից, ես կցանկանայի վերահաստատել մեր հետևողական և անսասան աջակցությունը Պեկինին Թայվանի հարցում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը։
    ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգու
    @armgeopolitic

  • Չինաստանը օգնել է Ռուսաստանին եռապատկել «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռների արտադրո…

    🇨🇳🇷🇺 Չինաստանը օգնել է Ռուսաստանին եռապատկել «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռների արտադրությունը 2023-2024 թվականներին։
    Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոն (CSIS)
    @armgeopolitic

  • Քաղաքական դաշտում հայտնվել է «Բոլորին դեմ եմ» շարժումը: Քաղաքական դաշտում այսպիս…

    Քաղաքական դաշտում հայտնվել է «Բոլորին դեմ եմ» շարժումը:
    Քաղաքական դաշտում այսպիսի անվանումով շարժում ձևավորելը երկու նպատակ կարող է ունենալ:
    1. Սաբոտաժ անել 2026 թ. պառլամենտական ընտրությունները և ընտրության հաջորդ օրը ձևավորել նոր այլընտրանքային քաղաքական ուժ` հաջորդ հինգ տարվա ընտրական փուլի համար: Այսպիսի սաբոտաժից շահելու է իշխանությունը, որովհետև քաղաքական ներկայիս դաշտից հոգնած կամ ընտրությանը առհասարակ չգնացող ընտրազանգված կարող է չմասնակցել ընտրություններին և չքվեարկել այլ քաղաքական ուժի օգտին` մնալով շարժման պրոպագանդայի տակ:
    2. Գրանցել համանուն կուսակցություն, մասնակցել ընտրություններին և փոշիացնել ձայներ: Այսպիսի մասնակցությունից շահելու է կրկին իշխանությունը, որովհետև ինչքան շատ ձայն փոշիանա, այնքան օգնելու է իշխանությանը ձգտելու 50+1 շեմին:
    Հետևություն: «Բոլորին դեմ եմ» շարժումը օգնում է միայն իշխանությանը և հակասում ինքն իրեն այնքանով, որքանով որ ընտրություններին մասնակցելու համար պետք է ունենա ցուցակ և վարչապետի թեկնածու:
    Առաջարկում եմ «Բոլորին դեմ եմ» շարժումը չխառնվի այս ընտրություններին (առհասարակ չերևա տեսադաշտում և դադարեցնի իր պրոպագանդան) և 2026 թվականի հունիսի 7-ից հետո ներկայացնի իրենց «սրտի վարչապետի թեկնածուին», եթե բոլորին դեմ է: Այսպես ինձ համար շարժումը հասկանալի կլինի, հակառակ պարագայում, կներեք շարժման մասնակիցներ, բայց դուք խաղում եք Փաշինյանի խաղը և օգնելու եք նրան վերընտրվել:
    Անի Սամսոնյան
    @armgeopolitic

  • Հակոբ Բադալյանը ճիշտ դիտարկումներ է կատարում ու իսկապես կարևոր է, որ հենց «Մեր Ձ…

    Հակոբ Բադալյանը ճիշտ դիտարկումներ է կատարում ու իսկապես կարևոր է, որ հենց «Մեր Ձևովում» էլ լինի այն ընկալումը, որ նման հարցադրումները, թեկուզ քննադատությունները առաջին հերթին հենց իրենց են պետք, որովհետև այսօր առողջ ընդդիմադիր դաշտը, առողջ մարդիկ չեն ցանկանում, որ Սամվել Կարապետյանը տապալվի քաղաքականության մեջ։

  • Ես չեմ անհանգստանում պատերազմի համար, ես անհանգստանում եմ սխալ հաշվարկների համա…

    🇮🇷🇺🇸 Ես չեմ անհանգստանում պատերազմի համար, ես անհանգստանում եմ սխալ հաշվարկների համար։ Ես հավատում եմ, որ Թրամփը բավականաչափ իմաստուն է՝ ճիշտ որոշում կայացնելու համար։
    Մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ՝ որպես բանակցային գործընկեր:
    Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի
    @armgeopolitic

  • Թրամփի վարչակազմը բազմաթիվ խողովակներով Իրանին հայտնել է, որ բաց է բանակցությու…

    🇺🇸🇮🇷 Թրամփի վարչակազմը բազմաթիվ խողովակներով Իրանին հայտնել է, որ բաց է բանակցությունների համար՝ համաձայնության հասնելու նպատակով. Axios
    Գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են Անկարայում հատուկ դեսպանորդ Ուիթքոֆի և իրանցի պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։
    Սպիտակ տան պաշտոնյաները հայտարարել են, որ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ հարված հասցնելու վերաբերյալ և բաց է մնում դիվանագիտական ​​​​տարբերակների համար, սակայն պարզ չէ՝ արդյոք Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին կաջակցի բանակցությունների գաղափարին:
    @armgeopolitic