Category: Գեոպոլիտիկա

  • Ուկրաինայում հոսանքի մասսայական անջատումներ են․ ռուսական հարվածներից հետո Ուկրա…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինայում հոսանքի մասսայական անջատումներ են․ ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի էներգետիկ համակարգը չի կարողանում բավարար չափով հոսանք հասցնել երկրի տարբեր շրջաններ։
    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անձամբ խնդրել է Պուտինին սաստիկ ցրտի պատճառով դադարեցնել հարվածները Կիևին և մի շարք այլ շրջանների։
    @armgeopolitic

  • Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը ժամանակավոր արգելք է…

    🇷🇺 Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը ժամանակավոր արգելք է մտցնում դիզելային վառելիքի և այլ վառելիքների արտահանման վրա, ասվում է կառավարության հայտարարության մեջ։
    Բացառություն կկազմի ավտոմեքենաների շարժիչների համար նախատեսված բենզինը:
    @armgeopolitic

  • ՀՖՖ-ն դեմ է արտահայտվել լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելու ն…

    🇦🇲 ՀՖՖ-ն դեմ է արտահայտվել լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելու նախաձեռնությանը:
    @armgeopolitic

  • Վարդան Ղուկասյանի վրայից երկրորդ անգամ «տանու՞մ են» կուսակցությունըՕրերս հայտնի…

    🇦🇲 Վարդան Ղուկասյանի վրայից երկրորդ անգամ «տանու՞մ են» կուսակցությունը
    Օրերս հայտնի դարձավ, որ ամերիկյան բանտում գտնվող Վարդան Ղուկասյանի (Դոկ) փաստաբան Լևոն Բաղդասարյանը զրկել է «ԴՕԿ» կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանին բոլոր լիազորություններից, ինչպես նաև կուսակցության անունից հանդես գալու, հայտարարություններ կատարելու իրավունքից։
    Այսօր Խուդավերդյանը հայտարարել է, որ Լևոն Բաղդասարյանը ու անգամ Վարդան Ղուկասյանը իրեն չեն կարող զրկել իր լիազորություններից, ինքը շարունակում է մնալ կուսակցության նախագահը ու դիմելու է ԱԱԾ՝ ընդդեմ Լևոն Բաղդասարյանի։
    Այն, որ իր կուսակցության նախագահը գնում է համագործակցության իրավապահների հետ, ինչ-որ բան պետք է ասի Ղուկասյանին։ Փաստացի երկրորդ անգամ Վարդան Ղուկասյանը կանգնում է նման իրավիճակի առաջ, երբ կուսակցությունը ուղղակի «տանում են» իր վրայից։ Կարո՞ղ է ստեղծվել իրավիճակ, երբ «ԴՕԿ»-ը կմասնակցի ընտրություններին ու մարդկանց կթվա, թե իրենք քվեարկում են Ղուկասյանին, բայց այդպիսով ձայները «կգողացվեն»։ Սպասում ենք հենց Վարդան Ղուկասյանի մեկնաբանությանը։
    @armgeopolitic

  • Իրանը մերժում է գործարք կնքելու համար ներկայացված ամերիկյան պահանջները:Իրանի ԱԳ…

    🇮🇷🇺🇸 Իրանը մերժում է գործարք կնքելու համար ներկայացված ամերիկյան պահանջները:
    Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի
    @armgeopolitic

  • Իրանի շուրջ ինտենսիվ դիվանագիտական մաքոք է՝ շատ լարված նյարդով: Իրանը շրջապատող…

    🔥 Իրանի շուրջ ինտենսիվ դիվանագիտական մաքոք է՝ շատ լարված նյարդով: Իրանը շրջապատող երկրները տագնապած են այն վտանգից, որ Իսրայելին ի վերջո կարող է հաջողվել Թրամպին մղել հարվածի, որը կբերի առավել մեծ էսկալացիայի, քան 12-օրյա պատերազմին:
    Իրանի նախագահն ու արտգործնախարարը կապի ու շփումների մեջ են բոլորի հետ, բացառությամբ Հայաստանի: Համենայն դեպս մինչեւ հիմա չկա տեղեկություն Հայաստանի ԱԳ նախարարի հետ հաղորդակցության մասին: Իրանի ԱԳՆ նախարարը խոսել է Բայրամովի հետ, այսօր այցելել է Թուրքիա, Թեհրանը շփվում է Մոսկվայի հետ, Ծոցի արաբական երկրների հետ:
    Հայաստան չկա: Վարչապետը զբաղված է ուրբաթօրյա դիսկոտեկով, իսկ արտաքին գործերի նախարարն էլ «հյուրախաղերի» է Եվրոպայում: Այո, հյուրախաղերի, որովհետեւ համենայն դեպս առ այսօր Հայաստանի ԱԳ նախարարը այդ այցերի ընթացքում չի արել որեւէ լրջմիտ քաղաքական բովանդակություն պարունակող ելույթ, բացի «հիբրիդային» գրոհների մասին միֆերից, որոնց նպատակն ընդամենը ընտրական ցիկլում իրավաչափությունից հեռու քայլերի հարցում Եվրամիության լոյալություն կորզելն է:
    Մյուս կողմից, Իրանն էլ թերեւս Երեւանին իր ասելիքը ասել վերջացրել է եւ այլեւս չի տեսնում սուբյեկտ, որի հետ կարող է խոսել կամ իմաստ ունի խոսել: Ի վերջո, եթե Հայաստանի քաղաքականության նարատիվները որոշվում են Ադրբեջանի ու Թուրքիայի պատկերացումներով, ի՞նչ իմաստ ունի խոսել Հայաստանի հետ՝ եթե կարելի է ամեն ինչ խոսել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:
    Տխուր ու մտահոգիչ պատկեր է, բայց այն այլեւս ենթակա է փոփոխության միայն ու միայն Հայաստանում հասարակական-քաղաքական իրավիճակի խորքային փոփոխության պարագայում: Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ չափից շատ ցանկանա, այլեւս որեւէ կերպ ի վիճակի չէ փոխել այն դրությունը, որի մեջ դրել է Հայաստանը 2022 թվականից ի վեր:
    Իրավիճակ փոխելու նրա միակ միջոցը իր իշխանական կարգավիճակը փոխելն է, այսինքն այլեւս իշխանություն չլինելը: Բայց, ես խիստ կասկածում եմ, թե նա ինքը այսօր ունի անգամ դա անելու բավարար սուբյեկտություն:

  • Ուկրաինան չպետք է ընդունվի ԵՄ և ՆԱՏՕ, քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ…

    🇭🇺🇺🇦🇪🇺 Ուկրաինան չպետք է ընդունվի ԵՄ և ՆԱՏՕ, քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի։
    Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան
    @armgeopolitic

  • Սուրեն Պապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է: @armgeopoli…

    🇦🇲 Սուրեն Պապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է: @armgeopolitic

  • ԵՄ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպո…

    🇮🇷🇪🇺 ԵՄ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը լուրջ ռազմավարական սխալ է և առողջ բանականության պակաս։
    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարևոր դեր է խաղացել «Իսլամական պետության» դեմ պայքարում, և առանց նրա զոհաբերությունների Եվրոպան այսօր իր փողոցներում կբախվեր ահաբեկչությանը։
    ԵՄ-ն պետք է հրաժարվի զգացմունքային որոշումներից և վերադառնա ռացիոնալ մոտեցման։
    Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի
    @armgeopolitic

  • Մենք հույս ունենք, որ Իրանի ներքին խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ իրանցի …

    🇹🇷🇮🇷 Մենք հույս ունենք, որ Իրանի ներքին խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ իրանցի ժողովրդի կողմից, առանց արտաքին միջամտության:
    Մենք յուրաքանչյուր հնարավորության դեպքում մեր բոլոր գործընկերներին հստակեցնում ենք, որ դեմ ենք Իրանի դեմ ցանկացած ռազմական միջամտության։ Մենք նաև տեսնում ենք, որ Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ-ին ռազմական հարձակում սկսել Իրանի վրա:
    Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան
    @armgeopolitic