Category: Գեոպոլիտիկա

  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Աբու Դ…

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը։
    @armgeopolitic

  • Սի Ծինփինը ամբողջական վերահսկողություն է հաստատել բանակի վրաՉինաստանի առաջնորդ …

    🇨🇳 Սի Ծինփինը ամբողջական վերահսկողություն է հաստատել բանակի վրա
    Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն այժմ ունի լիակատար անձնական վերահսկողություն բանակի նկատմամբ։
    Վերջին մի քանի տարիների ընթացքում Սի Ծինփինը հեռացրել է վեց բարձրաստիճան գեներալներից հինգին, որոնք կարող էին խափանել նրա գործունեությունը։
    Ըստ The Wall Street Journal-ի՝ ոչինչ և ոչ ոք այժմ չի կարող խանգարել Թայվանը ռազմական ճանապարհով գրավելու ծրագրին։
    @armgeopolitic

  • Իրանի խորհրդարանի անդամները կրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս…

    🇮🇷🇺🇸🇮🇱 Իրանի խորհրդարանի անդամները կրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համազգեստ և վանկարկել են «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին»։
    @armgeopolitic

  • Անհրաժեշտ է կոնսենսուսի ձևավորում բռնապետության «կոստյումը» հանելու շուրջՔաղաքակ…

    Անհրաժեշտ է կոնսենսուսի ձևավորում բռնապետության «կոստյումը» հանելու շուրջ
    Քաղաքական դաշտում արդեն իսկ կա շատ կոնկրետ առաջարկ, որ մեկ մարդու ձեռքում այսքան լիազորություն չպետք է կենտրոնացված լինի։ Սա եղել է սխալ, սա այն սխալն էր, որը ճակատագրական եղավ Արցախի ու Հայաստանի համար ու եթե մենք ուզում ենք ունենալ երկիր, որտեղ չենք ունենա բռնապետ, կունենանք հակակշիռների մեխանիզմ, ապա մենք պետք է համաձայնություն տանք այդ առաջարկին։
    Այս պահին գլխավոր խաղացողներից առնվազն մեկի կողմից կա այդ առաջարկը։ Ընդդիմադիր մյուս բևեռները ևս պետք է հայտարարեն, որ իշխանության գալու դեպքում գնալու են այս ճանապարհով։
    Սերժի հագով կարված կոստյումը Նիկոլի վրայից հանելուց հետո չպետք է հագնի որևէ այլ անձ՝ անկախ անուն-ազգանունից։ Մեկ մարդու ձեռքում նման աստիճանի լիազորություններ չպետք է լինեն։
    Հ․Գ․ նաև առաջարկում եմ, որ հասարակական գործիչները, բլոգերները, ինֆլյուենսերները, պարզապես ակտիվ քաղաքացիները ևս իրենց հարթակներում, էջերում կիսվեն այս թեմայով, խոսեն այս մասին ու միանան այս առաջարկին։ Սա ևս հստակ ուղերձ կլինի ընդդիմությանը։

  • Ինչպե՞ս է ընթանում Գազայում Թրամպի հաստատած խաղաղությունը: Միայն այսօր Իսրայելը …

    💥Ինչպե՞ս է ընթանում Գազայում Թրամպի հաստատած խաղաղությունը: Միայն այսօր Իսրայելը սպանել է գրեթե երկու տասնյակ պաղեստինցի: Ըստ էության սպանությունները շարունակվում են ամեն օր: Իսրայելը ամեն օր հարվածում է՝ տարբեր կերպ, բայց մարդիկ շարունակում են մահանալ այդ հարվածներից:
    Բայց, Գազան Թրամպի «8 խաղաղությունների» շարքում է, ինչպես օրինակ նաեւ Հայաստանը:
    Ադրբեջանն իհարկե չի կրակում, ոչ ամեն օր, եւ ոչ էլ հազվադեպ: Բայց, Ադրբեջանն էլ շարունակում է Հայաստանին ներկայացվող պահանջները՝ ամենօրյա ռեժիմով: Դրանք ռազմա-քաղաքական են, դրանք տնտեսական են, դրանք իրավական են: Այդ պահանջների նպատակը մեկն է՝ յուրացնել Հայաստանը, վերածել Հայաստանը մի մեծ «ռազմավարի»:
    Իսրայելը կրակում է, որովհետեւ ի վիճակի չէ այդ խնդիրները լուծել այսպես ասած փափուկ ուժով: Ադրբեջանը գոնե առայժմ հասել է մի ռեժիմի, երբ փափուկ ուժի կիրառումն արդյունավետ է:
    Թրամպը Հայաստան-Ադրբեջան պատմության մեջ մտել է հենց այդ պատճառով՝ որ սկսել էր աշխատել այդ փափուկ ուժը: Այսինքն, Թրամպը ոչթե խաղաղություն է բերել կամ հաստատել, այլ ընդամենը դարձել է Հայաստաննի հանդեպ Ադրբեջանի ու Թուրքիայի «փափուկ ուժի» բաժնետեր:

  • Ֆուտզալի Հայաստանի հավաքականը բավականին հաջող մրցելույթներ էր ունենում Եվրոպայի …

    Ֆուտզալի Հայաստանի հավաքականը բավականին հաջող մրցելույթներ էր ունենում Եվրոպայի առաջնությունում: Երեկ քառորդ եզրափակչի հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը տեսազանգ է ունենում ֆուտզալի հավաքականի թիմի հետ, «սրտիկով» հաջողություն է մաղթում նրանց: Մեր հավաքականը պարտվում է 0-3 հաշվով ու դուրս մնում մրցաշարից:
    @armgeopolitic
  • Մենք խորապես համոզված ենք, որ պատերազմը օգուտ չի բերի ո՛չ Իրանին, ո՛չ Միացյալ Ն…

    🇮🇷🇺🇸 Մենք խորապես համոզված ենք, որ պատերազմը օգուտ չի բերի ո՛չ Իրանին, ո՛չ Միացյալ Նահանգներին, ո՛չ էլ տարածաշրջանին:
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան
    @armgeopolitic

  • Ի՞նչ դասեր պետք է քաղեն «Մեր Ձևովում» աղմուկ հանած վերջին դեպքից հետոԱ. Սամվել Կ…

    Ի՞նչ դասեր պետք է քաղեն «Մեր Ձևովում» աղմուկ հանած վերջին դեպքից հետո
    Ա. Սամվել Կարապետյանի որդին քաղաքական առումով միայն վնաս է տալիս թիմին ու ժամանակն է բաց խոսել սրա մասին: Ակնհայտ է, որ քաղաքական փորձառության բացակայությունն է պատճառը: Գուցե, կարիք կա քննարկել նրան առժամանակ հրապարակային խոսքով հանդես չգալու խնդրանքով դիմելու հարցը:
    Բ. Թիմի ներսում պետք է ստեղծվի մարմին, որը կհսկի տեղեկատվական ու քարոզչական մասը: Այսինքն, մարդիկ, որոնք հասկանում են մեդիայից ու քարոզչությունից, պետք է ունենան լիազորություններ ինչ-որ բան եթեր տալ-չտալու կամ տալուց հետո հեռացնելու: Պետք է նշանակվեն հստակ պատասխանատուներ` ամեն ուղղությամբ:
    Գ. Ամեն ինչ կառուցված է Սամվել Կարապետյանի անվան շուրջ: Եթե հնարավոր չէ օգուտ տալ, առնվազն չպետք է վնասել, իսկ «Մեր Ձևովում» կան մարդիկ, որոնք իրենց տարբեր ելույթներով ընդհանուր գործին վնասում են ու խոսքը միայն Սարգիսի մասին չէ:
    Վստահ եմ` գրառումս ճիշտ կընկալվի, նպատակս սխալ թույլ տվածին հարվածելը չէ, այլ նման սխալներ թույլ տալը բացառելու լուծումը ներկայացնելը: Առջևում քարոզչության թեժ փուլն է, որին պետք է լինել մաքսիմալ պատրաստ, քանի որ այդ ժամանակ սխալները կարող են որոշիչ լինել:

  • Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտու…

    🇦🇲 Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։
    Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի և հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։
    Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։
    Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը։
    Մայր Աթոռ
    @armgeopolitic

  • Իրանը Պարսից ծոցում սկսում է մարտական ​​կրակով խոշոր զորավարժություններ:Ջրային …

    🇮🇷🇺🇸 Իրանը Պարսից ծոցում սկսում է մարտական ​​կրակով խոշոր զորավարժություններ:
    Ջրային տարածքների և օդային տարածքի որոշ հատվածներ փակ են։ Նրանք վարժանքներ են անցկացնում ամերիկյան նավերի, այդ թվում՝ միջուկային USS Abraham Lincoln ավիակիրի դեմ ասիմետրիկ պատասխան հարված հասցնելու ուղղությամբ։
    @armgeopolitic