Category: Hetq

  • Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պող…

    ❗️Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։
    Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։
    ՀՀ ՆԳՆ
  • Մայր Աթոռը դատապարտում է Ազգային ժողովում ՔՊ-ի վարքագիծն ու Եկեղեցու թիրախավորու…

    Մայր Աթոռը դատապարտում է Ազգային ժողովում ՔՊ-ի վարքագիծն ու Եկեղեցու թիրախավորումը
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։ Այս մասին հաղորդում են Մայր Աթոռից։
    Օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կանոնական, կագապահական խնդիրներին և Եկեղեցու առաքելությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններին և առկա իրավիճակին։ Այս առնչությամբ ժողովը հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

    «Խոր ցավ ենք ապրում՝ հետևելով նորակազմ Ազգային ժողովում վերջին օրերին ՔՊ խմբակցության դրսևորած անընդունելի վարքագծին։
    Տարակուսելի է, որ հայրենիքի առջև ծառացած բազմապիսի մարտահրավերների և արտաքին վտանգաշատ պարտադրանքների պայմաններում իշխող ուժը սահմանված պարտականությունները կատարելու փոխարեն, Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, ակնհայտորեն ոտնահարելով երկրի Մայր Օրենքը, անտեսելով միջազգայնորեն ամրագրված իրավունքները, վերստին թիրախավորում է մեր Սուրբ Եկեղեցին։ Սույն քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնելու է առկա լարվածության խորացմանը և նոր պառակտումների առջև է կանգնեցնելու մեր ժողովրդին հայրենիքում և սփյուռքում։
    Եկեղեցին վարկաբեկելու, եկեղեցականներին անվանարկելու և թվացյալ ճգնաժամ առաջ բերելու նկրտումներով իշխանությունները ակնհայտ կեղծ մեղսագրումներ են կատարում Հայոց Եկեղեցուն՝ վերջինիս մեղադրելով «օտար ազդեցության գործակալ» և «պետություն պետության մեջ» լինելու, ինչպես նաև Արցախի աղոթական հիշատակումով, արցախահայության իրավունքների, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման հարցերի արծարծմամբ՝ «պատերազմի կուսակցություն» և «անվտանգության սպառնալիք» հանդիսանալու մեջ։ Ամեն ջանք ի գործ է դրվում Մայր Աթոռի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ շինծու մեղադրանքներով, անհիմն և ուղղորդվող քրեական հետապնդումներով արհեստական հիմքեր ստեղծել ներեկեղեցական կյանքին ու կարգուկանոնին միջամտելու և Հայոց Եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու՝ այդպիսով ոտնահարելով հավատացյալների կրոնի և խղճի ազատության իրավունքը։
    Դատապարտելի նկատելով կատարվողը՝ Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրում է, որ Հայոց Եկեղեցու շուրջ փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ։
    Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի Եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, իր հայեցողությամբ եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու։ Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման։ Հայոց Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով և նման կամայականություններով։ Իշխանությունների հակաեկեղեցական իրական մտադրությունների ցուցիչն են նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը հանրակրթական դպրոցից, ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության լուծարումը, քրեակատարողական հիմնարկներում եկեղեցականների հոգևոր ծառայության կասեցումը, չհիմնավորված տույժերի և տուգանքների կիրառմամբ Եկեղեցուն հավելյալ հարկերի պարտադրումը։
    Հայոց Եկեղեցին, հավատարիմ մնալով իր տերունավանդ առաքելությանը, մշտապես առաջնորդվել և առաջնորդվում է հայոց պետության և աշխարհասփյուռ հայ ժողովրդի շահերով։ Հայոց Եկեղեցին շարունակելու է լինել պաշտպանը մեր ինքնության, ջատագովը ազգային միաբանության՝ ամենայն ջանք գործադրելով հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանքի»։

  • Օգոստոսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծ…

    📌Օգոստոսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի» անդրանիկ նիստը։ Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից։
    «Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
    Քննարկման ընթացքում ուսումնասիրվել են զինված ուժերում ինքնասպանությունները, սպանություններն ու ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները ծնող պատճառները և նպաստող պայմանները։ Անդրադարձ է կատարվել նաև գերատեսչությունների և հանձնաժողովում ընդգրկված պետական մարմինների՝ ըստ ոլորտների խնդիրների գույքագրմանը։ Նիստի ընթացքում կարևորվել է նաև միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված կառույցների միջև փոխգործակցության ապահովումը։
    Հանդիպման ավարտին սահմանվել են աշխատանքային խմբի հետագա անելիքներն ու հանդիպումների ժամանակացույցը»,- ասված է հաղորդագրության մեջ։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 26-ի N 749-Ա, 750-Ա, 751-Ա որոշումներով Մն…

    📌 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 26-ի N 749-Ա, 750-Ա, 751-Ա որոշումներով Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերանշանակվել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում:
  • Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեցԴատական նիստը տևել է շուրջ 7 ժամ: Փաստաբան …

    Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց
    Դատական նիստը տևել է շուրջ 7 ժամ: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը` Սեդրակ Քոչարյանին կալանավորելով 2 ամիս ժամկետով: Սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը` բացառությամբ կնոջ և երեխաների: Պաշտպանը նշել է, որ գործ ունեն արտաիրավական և քաղաքական հետապնդման հետ:

    Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց

    Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդի Սեդրակ Քոչարյանն այսօր՝ 2026թ. օգոստոսի 24-ին վաղ առավոտյան, բերման էին…

  • 8-րդ հարկ․ Երևանի սեփականաշնորհված մայթերըԵրևանում տարբեր տարիներին մայթեր են սե…

    8-րդ հարկ․ Երևանի սեփականաշնորհված մայթերը
    Երևանում տարբեր տարիներին մայթեր են սեփականաշնորհվել։ Մայթերի օտարման մի քանի պատմություն «Հետքն» է գրել։ Մասնավոր սեփականություն դարձած մայթերից երկուսը գտնվում են մայրաքաղաքի կենտրոնում, երրորդը՝ Նոր Նորք վարչական շրջանում։ 
    «8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը Երևանի մայթերի սեփականաշնորհման վերաբերյալ լրագրողական հոդվածների և այդ պատմությունների հանրայնացումից հետո արձագանքների մասին է։ Փոդքասթի հերթական թողարկմանը «Հետքի» լրագրողներ Ալյոնա Հայրապետյանը և Սյուզաննա Օհանյանը մանրամասն ներկայացնում են, թե որ դեպքում ինչպես է մայթը դարձել մասնավոր սեփականություն։

    Երևանի սեփականաշնորհված մայթերը․ 8-րդ հարկ

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Երևանի սեփականաշնորհված մայթերը․ 8-րդ…

  • ՀԷՑ-ը դատի է տվել 6 լրատվամիջոցի՝ ԱԺ ընտրությունների օրը հոսանքազրկումների մասին…

    ՀԷՑ-ը դատի է տվել 6 լրատվամիջոցի՝ ԱԺ ընտրությունների օրը հոսանքազրկումների մասին լուրերի համար
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) դատական հայցեր է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ վեց լրատվամիջոցի՝ պահանջելով հերքել 2026թ. հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների օրը հրապարակված՝ հոսանքազրկումների վերաբերյալ տեղեկությունները: Ընկերությունը պահանջում է նաև փոխհատուցել գործարար համբավին հասցված ոչ նյութական վնասը՝ ընդհանուր 2 մլն 600 հազ. դրամ։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    ՀԷՑ-ը դատի է տվել 6 լրատվամիջոցի՝ ԱԺ ընտրությունների օրը հոսանքազրկումների մասին լուրերի համար

    Հայցերից մեկը ներկայացվել է «Սոուշըլ Մեդիա» ՍՊԸ-ի դեմ։ Պատճառը 2026թ. հունիսի 7-ին՝ ժամը 22։30-ին, «Mamul.am» կայքում և լրատվամիջոցի…

  • Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոցՀանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քո…

    Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց
    Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը Հակակոռուպցիոն կոմիտեում վատացել է, հրավիրվել էր շտապօգնություն։
    Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում և հետագա հետազոտության նպատակով տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն:
  • Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել ա…

    Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը (Ռոբերտ Քոչարյանը,- հեղ.), իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։
    📌 Նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով դրանք ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անվամբ, իսկ հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են՝ դրանք կառուցապատելու և վաճառելու, երրորդ անձանց օտարելու, ինչպես նաև սեփականատեր ընկերությունների բաժնեմասերը փոխանցելու միջոցով, այդ թվում՝ նվիրատվությամբ։
    Հակակոռուպցիոն կոմիտե
    Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Իսկ այս այս ընթացքում Քոչարյաններին պատկանող մի շարք հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Կապարակնքվում են առևտրային ընկերությունները…
  • Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետՀր…

    Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ
    Հրաչ Առաքելյանի և Էլադա Իվանյանի «Առաքել» ընկերությունը պետական և համայնքային գնումներին մասնակցում է 2016 թվականից, բայց հաջողությունների հասավ հատկապես վերջին տարիներին, երբ նրանց որդին՝ Հովսեփ Առաքելյանը, 2023-ի ապրիլին դարձավ Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ապա՝ 2024-ի հոկտեմբերին համայնքի ղեկավար։ 
    2026 թվականի մայիսին Սիսիանի համայնքապետարանը մրցույթ էր հայտարարել Որոտան կինոթատրոնի դիմացի հատվածը բարեկարգելու համար։ Մրցույթին մասնակցել էր մեկ ընկերություն՝ «Առաքել» ՍՊԸ-ն, որի հետ համայնքապետարանը կնքել է 56.9 մլն դրամի պայմանագիր։
    🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

    Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ

    «Առաքել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի կառուցմամբ։…