Category: Hetq

  • Վաղը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս վեց…

    🤎 Վաղը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս վեց բարձրաստիճան անդամների քրեական գործի դատաքննություն է։
    Քրեական գործը վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (նախկինում՝ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկությանը և կարգալույծ հռչակմանը։ 👿Ըստ մեղադրանքի՝ այդ որոշումներն ընդունելիս եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները գործել են դատարանի կիրառած ապահովման միջոցին հակառակ և չեն կատարել դատարանի որոշումը։
    Իսկ դատարանը որոշել էր, որ Արման Սարոյանը պետք է շարունակի զբաղեցնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնը, քանի դեռ չի ավարտվել նրա հայցի քննությունը իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ կաթողիկոսի տնօրինությունը անվավեր ճանաչելու և իրեն թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջի մասին։
    🗓 Կաթողիկոսի և մյուս բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատաքննության առաջին նիստը կայացավ օգոստոսի 7-ին։ Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց՝ նշելով, որ եղել է փաստաբան և արտոնագիրը ստացել է այն ժամանակ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից, որը ներկայում դատարանում ներկայացնում է հոգևորականների շահերը։
    🗣Դատական նիստից հետո Արա Զոհրաբյանը նշել է, որ թեև այդ հանգամանքը չէր կարող կաշկանդել դատավորին, սակայն ուրախ է, որ նա, փաստացի հրաժարվելով գործի քննությունից, մաս չի կազմի «ամոթալի գործընթացին»։
    Գործով նոր դատավորը Սերժ Ռուշանյանն է, որը հաջորդ նիստը նշանակել է վաղը՝ օգոոստոսի 28-ին, ժամը 16:30-ին։ 📍Նիստին կներկայանան պաշտպանները, իսկ կաթողիկոսը և մյուս հոգևորականները չեն ներկայանա։
  • Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Տեր Թադեն ու կինը վտարվել են եկեղեցու բն…

    Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Տեր Թադեն ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից
    «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանի (Տեր Թադե) և կնոջ բավարարվել է։ Դատարանը որոշել է նրանց վտարել Թալին քաղաքի բնակարանից և այն վերադարձնել եկեղեցուն։
    🏠Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ) սեփականության իրավունքով պատկանող Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի հասցեում գտնվող բնակարանը փոխանցվել է Արամայիս Թախմազյանին՝ անհատույց բնակվելու համար: Վերջինս բնակարանում բնակվում է կնոջ և երեխաների հետ: Մայր Աթոռը 2026թ. հունվարի 9-ին գրություններ է ուղարկել Արամայիս Թախմազյանին և կնոջը՝ պահանջելով մինչև 2026թ․ հունվարի 25-ն ազատել բնակարանը, սակայն նրանք չեն ազատել։
    Մայր Աթոռը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և կնոջը վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, ինչպես նաև՝ նրանց վտարել բնակարանից:
    Արամայիս Թախմազյանը դատական նիստում առարկել է հայցի դեմ։ Նա ընդունել է, որ բնակարանն իրեն տրամադրվել է առանց որևէ փաստաթղթի կամ պայմանագրի։ Նրա խոսքով՝ Թալինի հոգևոր հովիվ նշանակվելուց հետո բնակարանը ստացել է բանավոր պայմանավորվածությամբ, առանց բնակվելու ժամկետ կամ այլ պայման սահմանելու։
    Թախմազյանը նշել է, որ Մայր Աթոռին պատկանող բնակարանները նախատեսված չեն միայն հոգևորականների համար և կարող են տրամադրվել նաև այլ կարիքավոր մարդկանց։ Նրա խոսքով՝ Թալինում Մայր Աթոռն ունի երեք բնակարան․ մեկում ինքն է բնակվում, մեկում՝ մեկ այլ հոգևորական, իսկ երրորդում՝ երեխաների հետ բնակվող կարիքավոր կին։ Հայտնել է նաև, որ իրենից առաջ նույն բնակարանում ապրել է ոչ հոգևորական, որը հետո ազատել է այն։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Տեր Թադեն ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից

    Հայցի դեմ առարկել է նաև Տեր Թադեի կինը։ Նա ևս ընդունել է, որ ինքը և ընտանիքի անդամները բնակարանի սեփականատեր չեն, սակայն հայտնել է, որ…

  • Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 12։35-ին, ՆԳՆ 112 օպ…

    🚒 Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 12։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։

    «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

    Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ»

    ,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Հրդեհ՝ թիվ 52 ավտոբուսում. ուղեւորներն անվտանգ տարհանվել ենԱյսօր՝ 8:30-ի սահման…

    🚌 Հրդեհ՝ թիվ 52 ավտոբուսում. ուղեւորներն անվտանգ տարհանվել են
    Այսօր՝ 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։
    Երեւանի քաղաքապետարանի հաղորդմամբ, ուղեւորները տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։

    «Հրդեհը մարվել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։ Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը»

    ,- ասված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

  • Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեցՇուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո Ռոբերտ…

    Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց
    Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց և քննիչի միջնորդությունը քննարկվել է առանց պաշտոնաթող նախագահի։
    📌 Նշենք, որ Ռ. Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև 2026թ. օգոստոսի 25-ին, երբ ձերբակալել ու տարվել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Այդ ժամանակ շտապօգնություն էր հրավիրվել և ստուգման նպատակով տեղափոխվել էր բժշկական հաստատություն։
  • Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։50-ին։ՆԳՆ Օգոստոսի 26-ին՝ ժամը 2…

    Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։50-ին։
    ՆԳՆ
    ❗️Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ ՀՀ ՆԳՆ
  • Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պող…

    ❗️Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։
    Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։
    ՀՀ ՆԳՆ
  • Մայր Աթոռը դատապարտում է Ազգային ժողովում ՔՊ-ի վարքագիծն ու Եկեղեցու թիրախավորու…

    Մայր Աթոռը դատապարտում է Ազգային ժողովում ՔՊ-ի վարքագիծն ու Եկեղեցու թիրախավորումը
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։ Այս մասին հաղորդում են Մայր Աթոռից։
    Օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կանոնական, կագապահական խնդիրներին և Եկեղեցու առաքելությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններին և առկա իրավիճակին։ Այս առնչությամբ ժողովը հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

    «Խոր ցավ ենք ապրում՝ հետևելով նորակազմ Ազգային ժողովում վերջին օրերին ՔՊ խմբակցության դրսևորած անընդունելի վարքագծին։
    Տարակուսելի է, որ հայրենիքի առջև ծառացած բազմապիսի մարտահրավերների և արտաքին վտանգաշատ պարտադրանքների պայմաններում իշխող ուժը սահմանված պարտականությունները կատարելու փոխարեն, Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, ակնհայտորեն ոտնահարելով երկրի Մայր Օրենքը, անտեսելով միջազգայնորեն ամրագրված իրավունքները, վերստին թիրախավորում է մեր Սուրբ Եկեղեցին։ Սույն քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնելու է առկա լարվածության խորացմանը և նոր պառակտումների առջև է կանգնեցնելու մեր ժողովրդին հայրենիքում և սփյուռքում։
    Եկեղեցին վարկաբեկելու, եկեղեցականներին անվանարկելու և թվացյալ ճգնաժամ առաջ բերելու նկրտումներով իշխանությունները ակնհայտ կեղծ մեղսագրումներ են կատարում Հայոց Եկեղեցուն՝ վերջինիս մեղադրելով «օտար ազդեցության գործակալ» և «պետություն պետության մեջ» լինելու, ինչպես նաև Արցախի աղոթական հիշատակումով, արցախահայության իրավունքների, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման հարցերի արծարծմամբ՝ «պատերազմի կուսակցություն» և «անվտանգության սպառնալիք» հանդիսանալու մեջ։ Ամեն ջանք ի գործ է դրվում Մայր Աթոռի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ շինծու մեղադրանքներով, անհիմն և ուղղորդվող քրեական հետապնդումներով արհեստական հիմքեր ստեղծել ներեկեղեցական կյանքին ու կարգուկանոնին միջամտելու և Հայոց Եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու՝ այդպիսով ոտնահարելով հավատացյալների կրոնի և խղճի ազատության իրավունքը։
    Դատապարտելի նկատելով կատարվողը՝ Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրում է, որ Հայոց Եկեղեցու շուրջ փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ։
    Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի Եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, իր հայեցողությամբ եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու։ Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման։ Հայոց Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով և նման կամայականություններով։ Իշխանությունների հակաեկեղեցական իրական մտադրությունների ցուցիչն են նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը հանրակրթական դպրոցից, ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության լուծարումը, քրեակատարողական հիմնարկներում եկեղեցականների հոգևոր ծառայության կասեցումը, չհիմնավորված տույժերի և տուգանքների կիրառմամբ Եկեղեցուն հավելյալ հարկերի պարտադրումը։
    Հայոց Եկեղեցին, հավատարիմ մնալով իր տերունավանդ առաքելությանը, մշտապես առաջնորդվել և առաջնորդվում է հայոց պետության և աշխարհասփյուռ հայ ժողովրդի շահերով։ Հայոց Եկեղեցին շարունակելու է լինել պաշտպանը մեր ինքնության, ջատագովը ազգային միաբանության՝ ամենայն ջանք գործադրելով հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանքի»։

  • Օգոստոսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծ…

    📌Օգոստոսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի» անդրանիկ նիստը։ Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից։
    «Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
    Քննարկման ընթացքում ուսումնասիրվել են զինված ուժերում ինքնասպանությունները, սպանություններն ու ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները ծնող պատճառները և նպաստող պայմանները։ Անդրադարձ է կատարվել նաև գերատեսչությունների և հանձնաժողովում ընդգրկված պետական մարմինների՝ ըստ ոլորտների խնդիրների գույքագրմանը։ Նիստի ընթացքում կարևորվել է նաև միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված կառույցների միջև փոխգործակցության ապահովումը։
    Հանդիպման ավարտին սահմանվել են աշխատանքային խմբի հետագա անելիքներն ու հանդիպումների ժամանակացույցը»,- ասված է հաղորդագրության մեջ։
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 26-ի N 749-Ա, 750-Ա, 751-Ա որոշումներով Մն…

    📌 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 26-ի N 749-Ա, 750-Ա, 751-Ա որոշումներով Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերանշանակվել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում: