Category: Hetq

  • Թեմա համար 1. Ինչո՞ւ է Հայաստանը փորձում փոխել երկաթուղու կառավարչինԵրկաթուղային…

    Թեմա համար 1. Ինչո՞ւ է Հայաստանը փորձում փոխել երկաթուղու կառավարչին
    Երկաթուղային համակարգը ցանկացած պետության տնտեսական անվտանգության և տարանցիկ կարողությունների առանցքային տարրերից է։ Հայաստանի երկաթուղային ցանցը, որն արդեն 18 տարի ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո է, վերջին շրջանում քաղաքական ու տնտեսական քննարկումների գլխավոր թեման է դարձել։
    📌 «Թեմա համար 1»-ի այս թողարկման ընթացքում կփորձենք հասկանալ՝ ինչո՞ւ է երկաթուղին քննարկումների կենտրոնում, ի՞նչ է առաջարկում հայկական կողմը և ինչո՞ւ է պաշտոնական Մոսկվան զարմացած։

    Թեմա համար 1. ինչո՞ւ է Հայաստանը փորձում փոխել երկաթուղու կառավարչին

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Թեմա համար 1. ինչո՞ւ է #Հայաստան ը փորձում…

  • 4 ՕՐ ՄՆԱՑ Հետք Մեդիա Գործարան ընդունելության ավարտին։Այս տարվա դասացուցակով մեր…

    💚 4 ՕՐ ՄՆԱՑ Հետք Մեդիա Գործարան ընդունելության ավարտին։
    Այս տարվա դասացուցակով մեր ուսանողները սովորելու են.
    🔹Հետաքննական լրագրություն,
    🔹Լրագրության ներածություն և գրելու հմտություններ,
    🔹Տվյալների լրագրություն,
    🔹Վիդեո սթորիթելինգ,
    🔹Նկարահանման հմտություններ։
    ❗️Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։
    👇🏻Գրանցման հայտը և այլ մանրամասներ՝ https://mediafactory.am/announcements/applystudent
    ❓Ունե՞ք հարցեր ընդունելության վերաբերյալ, գրեք մեկնաբանություններում կամ անձնական նամակով։

    Ուսանողների ընդունելություն Հետք Մեդիա Գործարանում

    Հետք Մեդիա Գործարանը հայտարարում է ընդունելություն 2026-2027 թվականի ուսումնական տարվա համար։

  • Կաթողիկոսի և 6 հոգևորականների քրեական գործն ուղարկվեց Երևանի դատարանԱմենայն հայո…

    Կաթողիկոսի և 6 հոգևորականների քրեական գործն ուղարկվեց Երևանի դատարան
    Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս վեց բարձրաստիճան անդամների քրեական գործը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Նման որոշում կայացրեց դատավոր Սերժ Ռուշանյանը։
    Պատճառաբանությունն այն է, որ Արման Սարոյանին (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) կարգալույծ անելու տնօրինության մեջ նշված չէ վայրը՝ Էջմիածինը, հետևաբար, Երևանում թող որոշեն՝ գործը ընդդատյա է Արմավիրի մարզի, թե Երևանի դատարանին։ Իսկ մեղադրանքը վերաբերում է Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկությանը և կարգալույծ հռչակմանը։ 📌 Ըստ մեղադրանքի՝ այդ որոշումներն ընդունելիս եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները գործել են դատարանի կիրառած ապահովման միջոցին հակառակ և չեն կատարել դատարանի որոշումը։
    📌Թե՛ պաշտպանական, թե՛ մեղադրող կողմերը գտնում էին, որ գործը պետք է քննվի Արմավիրի մարզի դատարանում, սակայն դատավոր Սերժ Ռուշանյանը գործը Երևան ուղարկելու որոշում կայացրեց։

    Կաթողիկոսի և 6 հոգևորականների քրեական գործն ուղարկվեց Երևանի դատարան

    Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ գործողությունները հանդիսացել են դատարանի որոշման կատարմանը գիտակցված խոչընդոտում, քանի որ դատարանն…

  • Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագ…

    Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը Ծովագյուղում
    Սևանա լճից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա՝ Ծովագյուղի հարևանությամբ, «Սանի Լենդ» ՍՊԸ-ն, առանց բնապահպանական փորձաքննության, ասֆալտի գործարան է աշխատեցնում։ ❗️Ավելին՝ «խելացի անասնագոմ» կառուցելու համար պետությունից 17.5 միլիոն դրամ ստացած, սակայն ծրագիրը տապալած ընկերությունն այժմ փորձում է նույն տարածքում հիմնել նաև ցեմենտի արտադրամաս։ Չնայած Սևանա լճի ավազանի անմիջական ազդեցության գոտում հանքանյութեր վերամշակող օբյեկտներ հիմնելու օրենսդրական արգելքին և մասնագետների բացասական կարծիքներին՝ տեղական իշխանություններն ու ընկերությունը առաջ են մղում վտանգավոր այս ծրագիրը։
    📌Ըստ «Սևանա լճի մասին» օրենքի 10-րդ հոդվածի՝ անմիջական ազդեցության գոտում արգելվում է հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը։ «Հետքը» փորձել է պարզել, թե ինչպես է «Սանի Լենդ»-ին հաջողվել այս տարածքում ասֆալտի գործարան շահագործել և հիմա էլ պատրաստվում է ցեմենտի արտադրամաս կառուցել։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը Ծովագյուղում

    Սևանա լճից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա՝ Ծովագյուղի հարևանությամբ, «Սանի Լենդ» ՍՊԸ-ն, առանց բնապահպանական փորձաքննության, ասֆալտի…

  • Հինգ զոհ, մեկ անհետ կորած․ ի՞նչ է տեղի ունեցել Չարեքտարի 552 դիրքում2023 թվականի…

    Հինգ զոհ, մեկ անհետ կորած․ ի՞նչ է տեղի ունեցել Չարեքտարի 552 դիրքում
    2023 թվականի սեպտեմբերի 19-ին Չարեքտարի 552 մարտական դիրքում հերթապահող Հաթերքի գումարտակի յոթ պայմանագրայիններից հինգը զոհվել են, մեկը համարվում է անհետ։
    Դիրքում այդ օրը հերթապահել են յոթ հոգի՝ Մուշեղ Գրիգորյանը, Նվեր Գրիգորյանը, Արտյոմ Բաղդասարյանը, Արշակ Սարգսյանը, Ռոբերտ Վանյանը, Վահագ Բարսեղյանը և Աբել Միրզոյանը։ Նրանցից հինգն այդ օրը զոհվել են, Աբել Միրզոյանը համարվում է անհետ կորած։ Մուշեղ Գրիգորյանը վերջինն է եղել, որ 552 դիրքի անձնակազմին ողջ է տեսել։ Նա կարողացել է դուրս գալ դիրքից, երկու օր անտառներում մնալուց հետո հասնել Ստեփանակերտ։
  • Վաղը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս վեց…

    🤎 Վաղը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս վեց բարձրաստիճան անդամների քրեական գործի դատաքննություն է։
    Քրեական գործը վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (նախկինում՝ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկությանը և կարգալույծ հռչակմանը։ 👿Ըստ մեղադրանքի՝ այդ որոշումներն ընդունելիս եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները գործել են դատարանի կիրառած ապահովման միջոցին հակառակ և չեն կատարել դատարանի որոշումը։
    Իսկ դատարանը որոշել էր, որ Արման Սարոյանը պետք է շարունակի զբաղեցնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնը, քանի դեռ չի ավարտվել նրա հայցի քննությունը իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ կաթողիկոսի տնօրինությունը անվավեր ճանաչելու և իրեն թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջի մասին։
    🗓 Կաթողիկոսի և մյուս բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատաքննության առաջին նիստը կայացավ օգոստոսի 7-ին։ Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց՝ նշելով, որ եղել է փաստաբան և արտոնագիրը ստացել է այն ժամանակ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից, որը ներկայում դատարանում ներկայացնում է հոգևորականների շահերը։
    🗣Դատական նիստից հետո Արա Զոհրաբյանը նշել է, որ թեև այդ հանգամանքը չէր կարող կաշկանդել դատավորին, սակայն ուրախ է, որ նա, փաստացի հրաժարվելով գործի քննությունից, մաս չի կազմի «ամոթալի գործընթացին»։
    Գործով նոր դատավորը Սերժ Ռուշանյանն է, որը հաջորդ նիստը նշանակել է վաղը՝ օգոոստոսի 28-ին, ժամը 16:30-ին։ 📍Նիստին կներկայանան պաշտպանները, իսկ կաթողիկոսը և մյուս հոգևորականները չեն ներկայանա։
  • Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Տեր Թադեն ու կինը վտարվել են եկեղեցու բն…

    Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Տեր Թադեն ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից
    «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանի (Տեր Թադե) և կնոջ բավարարվել է։ Դատարանը որոշել է նրանց վտարել Թալին քաղաքի բնակարանից և այն վերադարձնել եկեղեցուն։
    🏠Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ) սեփականության իրավունքով պատկանող Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի հասցեում գտնվող բնակարանը փոխանցվել է Արամայիս Թախմազյանին՝ անհատույց բնակվելու համար: Վերջինս բնակարանում բնակվում է կնոջ և երեխաների հետ: Մայր Աթոռը 2026թ. հունվարի 9-ին գրություններ է ուղարկել Արամայիս Թախմազյանին և կնոջը՝ պահանջելով մինչև 2026թ․ հունվարի 25-ն ազատել բնակարանը, սակայն նրանք չեն ազատել։
    Մայր Աթոռը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և կնոջը վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, ինչպես նաև՝ նրանց վտարել բնակարանից:
    Արամայիս Թախմազյանը դատական նիստում առարկել է հայցի դեմ։ Նա ընդունել է, որ բնակարանն իրեն տրամադրվել է առանց որևէ փաստաթղթի կամ պայմանագրի։ Նրա խոսքով՝ Թալինի հոգևոր հովիվ նշանակվելուց հետո բնակարանը ստացել է բանավոր պայմանավորվածությամբ, առանց բնակվելու ժամկետ կամ այլ պայման սահմանելու։
    Թախմազյանը նշել է, որ Մայր Աթոռին պատկանող բնակարանները նախատեսված չեն միայն հոգևորականների համար և կարող են տրամադրվել նաև այլ կարիքավոր մարդկանց։ Նրա խոսքով՝ Թալինում Մայր Աթոռն ունի երեք բնակարան․ մեկում ինքն է բնակվում, մեկում՝ մեկ այլ հոգևորական, իսկ երրորդում՝ երեխաների հետ բնակվող կարիքավոր կին։ Հայտնել է նաև, որ իրենից առաջ նույն բնակարանում ապրել է ոչ հոգևորական, որը հետո ազատել է այն։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Տեր Թադեն ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից

    Հայցի դեմ առարկել է նաև Տեր Թադեի կինը։ Նա ևս ընդունել է, որ ինքը և ընտանիքի անդամները բնակարանի սեփականատեր չեն, սակայն հայտնել է, որ…

  • Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 12։35-ին, ՆԳՆ 112 օպ…

    🚒 Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 12։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։

    «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

    Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ»

    ,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Հրդեհ՝ թիվ 52 ավտոբուսում. ուղեւորներն անվտանգ տարհանվել ենԱյսօր՝ 8:30-ի սահման…

    🚌 Հրդեհ՝ թիվ 52 ավտոբուսում. ուղեւորներն անվտանգ տարհանվել են
    Այսօր՝ 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։
    Երեւանի քաղաքապետարանի հաղորդմամբ, ուղեւորները տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։

    «Հրդեհը մարվել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։ Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը»

    ,- ասված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

  • Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեցՇուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո Ռոբերտ…

    Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց
    Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց և քննիչի միջնորդությունը քննարկվել է առանց պաշտոնաթող նախագահի։
    📌 Նշենք, որ Ռ. Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև 2026թ. օգոստոսի 25-ին, երբ ձերբակալել ու տարվել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Այդ ժամանակ շտապօգնություն էր հրավիրվել և ստուգման նպատակով տեղափոխվել էր բժշկական հաստատություն։