Category: Hetq

  • Ոստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքն ու գործար…

    Ոստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքն ու գործարանը և նոր պոչամբար կառուցել
    Ոստիկանապետի նախկին խորհրդական Գրիգոր Բադիրյանը որոշել է վերազինել Լոռու մարզի Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրում գտնվող ոսկու կորզման ֆաբրիկան և նոր տարածքներ ուսումնասիրել:
    Նրան պատկանող «Բակտեկ էկո» ՍՊԸ-ն Արջուտում ոսկու հանքավայր է շահագործում: Ընկերությունը դիմել էր համայնքին միաժամանակ երկու գործողություն իրականացնելու նպատակով՝ երկրաբանական ուսումնասիրություն գործող հանքի հարակից տարածքներում` հանքավայրն ընդլայնելու նպատակով, և գործող ֆաբրիկայի տեխնոլոգիական վերազինում՝ պոչամբար կառուցելու և առկա պոչամբարն ընդլայնելու համար:  
    Փամբակի ավագանին 10 կողմ և 1 ձեռնպահ ձայնով համաձայնություն է տվել ֆաբրիկայի վերազինման և պոչամբարի կառուցման նախագծին։ 
    📌 Արջուտի վարչական ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս չի քննարկվել նոր պոչամբարի տեղի կամ հողատարածքի հարցը, չգիտեն` որտեղ է ընկերությունը նախատեսում կառուցել այն: Այս պահի դրությամբ քննարկվել է միայն ֆաբրիկայի վերազինման հարցը:  
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Ոստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքն ու գործարանը և նոր պոչամբար կառուցել

    Համաձայն հաշվարկի` արտանետումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված տարեկան վնասը կազմում է` 1-ին արտադրատարածքում` 2 210 800 դրամ, 2-րդ…

  • Աերացիա մաքրման կայանի չշահագործման 10 ամյակըՄոտ տասը տարի առաջ Երևանում 10.4 մի…

    Աերացիա մաքրման կայանի չշահագործման 10 ամյակը
    Մոտ տասը տարի առաջ Երևանում 10.4 միլիոն եվրո վարկային միջոցներով Աերացիա կեղտաջրերի մաքրման նոր կայանը կառուցվեց, որը այդպես էլ չշահագործվեց։ Այն նախատեսված էր օրական 400 հազար խորանարդ մետր կեղտաջրի մեխանիկական մաքրման համար, որը բավարարում էր Երևան քաղաքից բաց թողնվող կեղտաջրերի օրական ծավալին։
    ❔Փորձել ենք պարզել, թե ինչու՞ չի գործում վարկային միջոցներով կառուցված նոր կայանը և, թե ո՞րն է կառավարության ձախողման պատճառը։

    Աերացիա մաքրման կայանի չշահագործման 10 ամյակը

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Աերացիա մաքրման կայանի չշահագործման 10…

  • Գործատուն չի վճարել, ՊԵԿ աշխատակիցը հրավիրել է այգի՝ դիմումը քննարկելու. ինչպես …

    Գործատուն չի վճարել, ՊԵԿ աշխատակիցը հրավիրել է այգի՝ դիմումը քննարկելու. ինչպես են խախտվել աշխատողի իրավունքները
    Ինչ եք կարծում՝ նորմա՞լ է, երբ Դուք աշխատում եք, Ձեզ չեն վճարում, չեն գրանցում, իսկ Պետական եկամուտների կոմիտեին դիմելուց հետո ՊԵԿ աշխատակիցը Ձեզ հրավիրում է  այգի՝ հարցերը քննարկելու։ 
    Ռայիսա Զաքարյանը 2025 թվականի ապրիլին աշխատանքի է անցել Երևանի Քըրք Քըրքորյան փողոցի 8/5 հասցեում գտնվող «Օզոն» սպասարկման կետում որպես սպասարկող: 2026 թվականի հունվարի 26-ին սպասարկման կետի տնօրենը փոխվել է։ Այդ ընթացքում Ռայիսան մի քանի անգամ տնօրենին դիմել է պաշտոնական գրանցման հարցով, սակայն վերջինս ասել է, որ խնդիրներ ունի եւ չի կարող նրան գրանցել: Ռայիսան աշխատել է ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև 21:00-ն։ 
    Ռայիսայի խոսքով՝ նոր տնօրեն Հայկ Դարբինյանը իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել, կոպիտ է խոսել, անցել է իր լիազորությունների սահմանները, ընկերների հետ հաճախ առանց զգուշացման այցելել է սպասարկման կետ։

    «Ես կարող է մենակ լինեի, մեկ էլ մի քանի հոգով գային, նստեին, խոսեին, ծիծաղեին, ու ես ինձ դրանից վատ էի զգում, հետո ամեն ինչ վերահսկում էր՝ սկսած նրանից, թե ինչու եմ հաճախորդի վերադարձը ընդունել։ Որոշել եմ դուրս գալ, քանի որ այլևս այդ միջավայրում աշխատել հնարավոր չէր»

    ,- պատմում է նա։
    🗣Ռայիսա Զաքարյանը մայիսի 5-ին գրություն է ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ հայտնելով, որ աշխատել է առանց գրանցման ու չի ստացել աշխատավարձը։ Նրա խոսքով՝ դիմումից որոշ ժամանակ անց իրեն զանգահարել է Հովհաննես Պողոսյան անունով մի մարդ, ներկայացել որպես ՊԵԿ աշխատակից և առաջարկել հանդիպել Աջափնյակի «Բուենոս Այրեսի» անվան այգում։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Գործատուն չի վճարել, ՊԵԿ աշխատակիցը հրավիրել է այգի՝ դիմումը քննարկելու. ինչպես են խախտվել աշխատողի իրավունքները

    ՊԵԿ աշխատակիցը, իմանալով, որ հոդված ենք պատրաստում, ցանկացավ հանդիպել և տեղում քննարկել։ Մենք հրավիրեցինք նրան «Հետքի»…

  • Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել ենԶինաիդա Վ…

    ✈️ Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են
    Զինաիդա Վարդպարոնյանը 2026 թվականի մայիսի 9-ին Մարիամ Մանուկյանից դեպի Եգիպտոս տուրիստական փաթեթ է գնել։ Նրա մասին իմացել է մատնահարդար ընկերուհուց, որի հաճախորդն է Մարիամ Մանուկյանը։ Զինաիդայի խոսքով` Մարիամն ասել էր, որ զբոսաշրջային ծառայություններ է մատուցում և առաջարկել արտերկրի ուղևորությունների փաթեթներ` շուկայականից զգալիորեն մատչելի գներով։
    💰Մարիամ Մանուկյանը նրան տարբեր առաջարկներ է ուղարկել, որոնք մոտ 30 տոկոսով ավելի մատչելի են եղել, քան այլ ընկերությունների առաջարկները։ Զինաիդան ընտրել է տարբերակներից մեկը և 2026 թվականի մայիսի 9-ին փոխանցել է 50 000 դրամ կանխավճար, օրեր անց՝ 182 000 դրամ՝ հյուրանոցի ամրագրման համար, հետո էլ փոխանցել է մնացած 235 հազար դրամը։ Ընդհանուր վճարել է 467 հազար դրամ։

    Ամբողջ գումարը փոխանցելուց հետո սպասում էի, որ կուղարկի տոմսերը, ամրագրումերը։ Բայց երկու օր էր՝ չէր պատասխանում ո՛չ զանգերին, ո՛չ հաղորդագրություններին։ Մեր ամբողջ նամակագրությունն ու փոխանցումների կտրոնները պահպանել եմ

    ,- ասում է նա։
    Զինաիդան սկզբում մտածել է, թե պարզապես կապի խնդիր է, կամ Մարիամը քաղաքում չէ, բայց կասկածները հաստատվել են, երբ իրենց երրորդ ընկերուհին, որը նույնպես Մարիամ Մանուկյանի միջոցով ավիատոմս էր ձեռք բերել, հուլիսի 13-ին օդանավակայանում պարզել է, որ իր անունով որևէ ամրագրում կամ ավիատոմս գոյություն չունի, իր մոտ առկա ամեն ինչ կեղծ է, ու չի կարողացել մեկնել հանգստանալու։
    Զինաիդայի և մյուս ընկերուհու տոմսերն օգոստոսի համար էին ամրագրված, նրանք հասկացել են, որ իրենք էլ չեն մեկնելու, քանի որ խաբեության զոհ են դարձել։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են

    Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում Մարիամ Համլետի Մանուկյանի վերաբերյալ 2 քրեական գործ կա։

  • Մեխեր, պտուտակներ, կրիչներ կուլ տալուց մինչև ինքնասպանությունՀայաստանի քրեակատար…

    Մեխեր, պտուտակներ, կրիչներ կուլ տալուց մինչև ինքնասպանություն
    Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումները շարունակում են մնալ ամենալուրջ խնդիրներից մեկը։ Դիտորդներն ու մասնագետները պնդում են, որ բազմաթիվ դեպքերում ազատազրկվածների ծանր հոգեկան վիճակի ազդանշանները ժամանակին արձագանք չեն ստանում։
    «Էսի կրիչ ա, էս էլ մեխեր ա, բայց էս վերջին անգամ արդեն դուրս ա եկել, 12 հատից ավել հաշվել էի։ Գամ ա, պտուտակ ա, տեսեք՝ էս մեկն արդեն շարժվում ա։ Երկար ժամանակ շարժ չկար, անընդհատ նույն դիրքում էր, փոփոխություն չկար, բայց էս վերջին անգամ արդեն տվեց տարբերություն»,- ռենտգենյան պատկերները ցույց տալով` պատմում է «Քրեակատարողական բժշկության» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բժիշկ-ռադիոլոգ Անահիտ Գրիգորյանը։

    Մեխեր, պտուտակներ, կրիչներ կուլ տալուց մինչև ինքնասպանություն

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Մեխեր, պտուտակներ, կրիչներ կուլ տալուց…

  • Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են նրա համածառայակիցները․ հարուցվել է քրեա…

    Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են նրա համածառայակիցները․ հարուցվել է քրեական հետապնդում
    Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս երկու համածառայակիցների նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
    📌 Կրտսեր սերժանտի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։
    Շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
    Վարույթի շրջանակում երկու համածառայակիցներն էլ ձերբակալվել են։
    Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
  • Հուլիսի 22-ին՝ ժամը 15։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն …

    ❗️Հուլիսի 22-ին՝ ժամը 15։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։ Ըստ նախնական տվյալների՝ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

    ,- նշվում է հաղորդագրությունում։

  • ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու միջնորդությունը Կենտրոնա…

    ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու միջնորդությունը
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։
    ❗️Ժամեր առաջ ԿԸՀ-ն բավարարել էր Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։
    ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի մանդատ…
  • Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով2026թ. Ազգային ժողովի ընտրո…

    Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով
    2026թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Նա մայիսի 23-ին 2 ամսով կալանավորվել էր։ 
    📌 Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 2026թ. մայիսի 21-ին հաղորդագրություն էր տարածել, որ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ, որն առնչվում է ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանին։
  • ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցե…

    ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Քննարկվում էր նաև Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։
    ԿԸՀ-ն այդ հարցով արտահերթ նիստը հրավիրել էր երեկ՝ 2026թ. հուլիսի 21-ին, իսկ այսօր շարունակել է քննարկումն ու որոշում կայացրել։ Միջնորդությունը ներկայացրել էր Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետ Վարուժան Ղահրամանյանը՝ դեռևս հուլիսի 13-ին։
    📌 Նարեկ Կարապետյանը պատգամավորի մանդատը ստացել է հուլիսի 21-ին, սակայն լիազորությունները ստանձնելու է օգոստոսի 2-ին։
    🗣Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողներին ասել է, որ Ն. Կարապետյանին վերագրվող արարքն առնչվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքին։