Category: Hetq

  • Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 հոգևորականի գործն ուղարկվել է Արմավիրի մարզի դատարա…

    Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 հոգևորականի գործն ուղարկվել է Արմավիրի մարզի դատարան
    Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս 6 բարձրաստիճան հոգևորականի քրեական գործը 2026թ. հուլիսի 27-ին ուղարկվել է Արմավիրի մարզի դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Բոլորին մեղադրանք է առաջադրվել դատարանի որոշման կատարումը խոչընդոտելու համար։ Գործի հիմքում ընկած է Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկության և կարգալույծ հռչակելու հանգամանքը, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասը գործել է դատարանի արգելքին հակառակ։
    🔻Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, խոչընդոտել է դատարանի կայացրած որոշման կատարմանը։ Մասնավորապես, 2026թ. հունվարի 15-ին Արման Սարոյանը, ով ղեկավարել է Մասյացոտնի թեմը, դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Գարեգին Բ-ի՝ իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։ Նշված հայցադիմումի հետ Արման Սարոյանը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն։
  • Ուսուցիչների, բժիշկների ու խնամողների կողմից երեխաների նկատմամբ սեռական հանցագոր…

    Ուսուցիչների, բժիշկների ու խնամողների կողմից երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար խիստ պատիժ է առաջարկվում
    Արդարադատության նախարարությունը առաջարկում է խստացնել քրեական պատասխանատվությունն այն դեպքերի համար, երբ երեխայի նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունը կատարվի կրթական, խնամքի, բժշկական հաստատության աշխատակցի կամ երեխայի վստահությունը վայելող այլ անձի կողմից։ Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել անչափահասի նկատմամբ կատարված կամ նախապատրաստվող մի շարք սեռական հանցագործությունների մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար։ Փոփոխությունների հիմքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արձանագրած խնդիրներն ու Հայաստանի միջազգային պարտավորություններն են։
    📌 Հանրային քննարկման է ներկայացվել «Քրեական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, քանի որ գործող օրենսդրությունը լիարժեք չի կարգավորում այն դեպքերը, երբ երեխայի նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունը կատարվում է վստահության կամ ենթակայության հարաբերությունների պայմաններում, ինչպես նաև չի ապահովում բոլոր նման հանցագործությունների մասին պարտադիր հաղորդման արդյունավետ մեխանիզմ։ 
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Ուսուցիչների, բժիշկների ու խնամողների կողմից երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար խիստ պատիժ է առաջարկվում

    Ըստ նախագծի հեղինակների՝ դրա ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել երեխաների քրեաիրավական պաշտպանության…

  • 8-րդ հարկ․ ինչու պարտվեցինք 44-օրյա պատերազմում2020թ․-ի 44-օրյա պատերազմում հայկ…

    8-րդ հարկ․ ինչու պարտվեցինք 44-օրյա պատերազմում
    2020թ․-ի 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտության պատճառների փնտրտուքը չի դադարում։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո «Հետքը» բազմաթիվ հրապարակումներ է ունեցել մարտական գործողությունների մասին։ Ջրականից մինչեւ Շուշի տեղի ունեցած ռազմական գործողությունները վկայությունների միջոցով ներկայացնելուց բացի առանձին ներկայացրել ենք նաև անհետ կորածների և պատերազմում զոհվածների պատմությունները։
    «8-րդ հարկ» փոդքասթի այս թողարկմանը «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ու լրագրող Հայկ Մակիյանը խոսել են պատերազմական գործողություններից, բանակի կառավարումից, զորքերի համալրումից և այլ թեմաներից։

    Ինչու պարտվեցինք 44-օրյա պատերազմում․ 8-րդ հարկ

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Ինչու պարտվեցինք 44-օրյա պատերազմում․…

  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կգործարկվի 2026-ի օգոստոսիցԱրարատի մար…

    🚌 Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կգործարկվի 2026-ի օգոստոսից
    Արարատի մարզում ներդրվել է միասնական երթուղային ցանց։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախարարության հայտարարած մրցույթում հաղթել է «Վեդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՍՊԸ-ն։
    «Հետքի» հետ զրույցում ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն ասաց, որ նոր ավտոբուսներն ու միկրոավտոբուսները երթուղի դուրս կգան հաջորդ շաբաթվանից։

    «Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն առկա են, մնացել է միայն դեղին պետհամարանիշները տրամադրվեն»

    ,- ասաց Հարությունյանը։
    Արարատի մարզի միասնական երթուղին կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցներով։

    «Տրանսպորտային միջոցների մի մասը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար, հագեցած են օդափոխության համակարգերով»

    ,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
    🚏Միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո կթարմացվեն նաև չվացուցակները․ կավելանա մեկնման և վերադարձի հաճախականությունը։ Չվացուցակներն ամբողջությամբ հասանելի են նախարարության կայքում։
    Ուղեվարձի փոփոխություններ առաջիկայում չեն նախատեսվում։

  • Ինչո՞ւ Դատախազության հրապարակային ներողությունը չի հասնում հանրությանը2024թ․ դատ…

    Ինչո՞ւ Դատախազության հրապարակային ներողությունը չի հասնում հանրությանը
    2024թ․ դատարանն արդարացրել է Գերասիմ Ավետիսյանին և պարտավորեցրել է դատախազությանը հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Սակայն Ավետիսյանը չգիտեր, որ ներողության տեքստն արդեն հրապարակվել է։ Օրենքը նախատեսում է հրապարակային ներողություն՝ որպես ապօրինի քրեական հետապնդման հետևանքների վերականգնման միջոց, սակայն այդ ներողությունները հաճախ մնում են աննկատ։
    Գ․ Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2023թ․ սեպտեմբերի 21-ին, Հանրապետությունում ստեղծված քաղաքական լարված իրավիճակի պայմաններում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է 1 րոպե 33 վայրկյան տևողությամբ տեսանյութ։ Ըստ մեղադրանքի՝ այդ տեսանյութում նա հնչեցրել է քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
    2021թ․ հունիսի 30-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ արդարացված անձի պահանջով քրեական հետապնդում հարուցած մարմինը պարտավոր է հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Նպատակը արդարացված անձի հեղինակությունն ու բարի համբավը վերականգնելն է։
    🔻 Քրեական հետապնդման մասին պաշտոնական տեղեկությունները սովորաբար արագ և լայնորեն տարածվում են։ Սակայն, եթե հետագայում պարզվում է, որ անձն անմեղ է, օրենքով նախատեսված հրապարակային ներողությունը հաճախ նույն հրապարակայնությունը չի ստանում։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Ինչո՞ւ Դատախազության հրապարակային ներողությունը չի հասնում հանրությանը

    Եթե հրապարակային ներողությունը չի տեղադրվում այն պաշտոնական հարթակում, որտեղ Դատախազությունը հրապարակում է իր հաղորդագրություններն…

  • Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին Ավետ Կ…

    Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ❓ի՞նչ է նախորդել ծեծին Այսօր առավոտյան լրագրող Գայանե Զարգարյանը հրապարակել է մի տեսանյութ, որում, ըստ լրագրողի, երևում էր՝ ինչպես են մի խումբ տղամարդիկ ծեծում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար…

    Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը ի՞նչ է նախորդել ծեծին

    Այսօր առավոտյան լրագրող Գայանե Զարգարյանը հրապարակել է մի տեսանյութ, որում, ըստ լրագրողի, երևում էր՝ ինչպես են մի խումբ տղամարդիկ ծեծում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից…

  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։Զրույցի ընթ…

    🇦🇲🇷🇺 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։
    🔻Զրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
    📌 Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։
    ՀՀ կառավարություն
  • Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծինԱյսօր ա…

    Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ❓ի՞նչ է նախորդել ծեծին
    Այսօր առավոտյան լրագրող Գայանե Զարգարյանը հրապարակել է մի տեսանյութ, որում, ըստ լրագրողի, երևում էր՝ ինչպես են մի խումբ տղամարդիկ ծեծում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա երկու ձերբակալված։
    «Հետքի» տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը՝ Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանն է։ 
    «Հետքը» զրուցել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի, Նաիրի Հակոբյանի հոր՝ Սամվել Հակոբյանի և Նաիրի Հակոբյանի պաշտպանի հետ։
    ❗️Հակոբյանը պատմել է, որ Հովակիմյանին առաջարկել է ընկերոջը՝ Կոնջորյանին նշանակել «Միլոն Ռիելթի» ՍՊԸ-ի տնօրեն, որը նախկինում եղել է անշարժ գույքի գործակալ։ Այս ընկերությունը զբաղվում էր «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած բնակարանների վաճառքով։
    «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի իրավաբանը՝ Լավրենտ Հարությունյանը, պատմեց, որ «Միլոն Ռիելթի»-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ երկու տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել, վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Իրավաբանը դժվարացավ նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասաց, որ վստահաբար այդ գումարը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը։
    🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

    Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին

    «Հետքը» զրուցել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի, Նաիրի Հակոբյանի հոր՝ Սամվել Հակոբյանի և Նաիրի Հակոբյանի…

  • COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճըCOP17-ի փաստաթղթերու…

    COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը
    COP17-ի փաստաթղթերում Հայաստանը պարտավորվում է ընդլայնել կանաչ տարածքները, իսկ Երևանի քաղաքապետարանը խոստանում է Հրազդանի կիրճին տալ բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Այս ֆոնին համաժողովի անցկացման վայրում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում, շինարարական թափոնը լցնում են հենց Հրազդանի կիրճը։ 
    «Մերիդիան» էքսպոկենտրոնում շինարարություն է։ Շենքի հարակից տարածքում տեղի են ունենում տարածքի հողային շերտի հարթեցման ու ասֆալտապատման աշխատանքներ։
    📍Հուլիսի 13-ին «Հետքն» արձանագրել է, որ տարածքի հարթեցման հետևանքով առաջացած հողային զանգվածները թափվել են կիրճը՝ լցվելով գետի հունը և վնասելով տարածքի ծառերը։
    📌«Հետքը» գրավոր հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ճշտելու՝ արդյոք վերջինս տեղյակ է շինարարության հետևանքների ու Հրազդանի կիրճում ստեղծված իրավիճակի մասին և արդյոք նախարարությունը պատրաստվում է միջոցներ ձեռնարկել արձանագրված փաստի կապակցությամբ:
    ❗️Ի պատասխան նախարարությունը միայն նշել է, որ շրջակա միջավայրի պահպանության նորմերի նկատմամբ վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմին չէ:
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը

    COP17-ի փաստաթղթերում Երևանի քաղաքապետարանը խոստանում է Հրազդանի կիրճին տալ բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Այս ֆոնին…

  • Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն Սպիտակ տանըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մ…

    Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն Սպիտակ տանը
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է երեքշաբթի՝ հուլիսի 28-ին, Սպիտակ տանը հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Reutes-ի և Axios-ի փոխանցմամբ՝ առաջիկա բանակցությունների փաստը հաստատել են ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները։
    Reuters-ի ուկրաինական աղբյուրը հայտնել է, որ Զելենսկին հետաքրքրված է այդ հանդիպմամբ, բայց նրա թիմը սպասում էր Սպիտակ տան կողմից Թրամփի ժամանակացույցի վերջնական հաստատմանը: Այցի ամբողջական ծրագիրը դեռևս չի հրապարակվել։
    📌Axios-ի տվյալներով էլ՝ Զելենսկին մտադիր է ներկա գտնվել հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հրաժեշտի արարողությանը, որն ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինային ռազմական աջակցության կողմնակիցներից մեկն էր: Մահից անմիջապես առաջ Գրեհեմը Կիևում հանդիպել էր Զելենսկու հետ։

    Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն Սպիտակ տանը

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է երեքշաբթի՝ հուլիսի 28-ին, Սպիտակ տանը հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Reutes-ի և…