Category: Hetq

  • Իսպանիայի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն…

    🥇🇪🇸Իսպանիայի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն
  • Բյուրեղավանում նորից աղիքային վարակի դեպքեր են գրանցվելԲյուրեղավանի համայնքապետա…

    Բյուրեղավանում նորից աղիքային վարակի դեպքեր են գրանցվել
    Բյուրեղավանի համայնքապետարանը նորից կոչ է անում իր բնակիչներին ջուր չօգտագործել կամ օգտագործելուց առաջ եռացնել։
    Մոտ երեք ամիս առաջ՝ 2026 թվականի ապրիլին, համայնքում աղիքային վարակի տասնյակ դեպքեր էին գրանցվել։ Մի շարք քաղաքացիներ հոսպիտալացվել էին ինչպես Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում, այնպես էլ Հրազդանի բժշկական կենտրոնում։ «Հետքի» հետ զրույցում բնակիչներից մի քանիսը պնդել էին, որ պատճառը կոյուղաջուրն է, որը նորից է խառնվել խմելու ջրին։
    🗣Այսօր՝ հուլիսի 17-ին, «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ նույն համայնքում նույն վիճակն է սկսվել, ինչ ամիսներ առաջ։

    «Կանչերը երեկ երեկոյան են սկսել։ Գիշերը 11 հոգի է դիմել, որից երեքը հոսպիտալացվել են։
    Առավոտյան ՀՎԿԱԿ-ից երեք խումբ է եկել։ Մարդիկ հիմա էլ գալիս են՝ կամ ոտքով, կամ շտապօգնության մեքենայով, ոչ միայն մեր պոլիկլինիկա, այլ Աբովյանի, Հրազդանի բժշկական կենտրոններն էլ»

    ,- նշել է Արմեն Վարդումյանը։

  • Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ Բյուրեղավան համայնքում աղիքայի…

    📍🏥Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։
    Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:
    🔻Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
  • Իբրահիմ Մաալուֆը Երևանում. Միքելանջելոյի շեփորների լիբանանյան համը1980թ.-ին Բեյ…

    🎺 Իբրահիմ Մաալուֆը Երևանում. Միքելանջելոյի շեփորների լիբանանյան համը
    1980թ.-ին Բեյրութում քաղաքացիական պատերազմ էր, քաղաքը բաժանված էր երկու մասի, ընթանում էին մարտեր, ամենուրեք՝ կրակոցներ, պայթյուններ։ Այդ պայմաններում ծնվեց շեփորահար Նասիմ Մաալուֆի և դաշնակահարուհի Նադա Մաալուֆի որդին՝ Իբրահիմը։
    Տարիներ հետո արդեն հայտնի շեփորահար, կոմպոզիտոր ֆրանսաբնակ Իբրահիմ Մաալուֆը գրեց մի ստեղծագործություն իր հուշերի, ավերվող ու վերածնվող քաղաքի՝ Բեյրութի մասին։ Ստեղծագործությունը, տեսահոլովակը տարածվեց ամբողջ աշխարհով։ Մոտ 15 տարի առաջ Հայաստանում շատերը հենց այս ստեղծագործությամբ ծանոթացան Իբրահիմ Մաալուֆ երաժշտական երևույթի հետ։
    📌 Հուլիսի 14-ին՝ երևանյան համերգից մեկ օր առաջ, Իբրահիմ Մաալուֆը «Հետք»-ի տաղավարում էր, ներկայացնում ենք նրա հետ զրույցը վիդեո և տեքստային տարբերակով։

    Իբրահիմ Մաալուֆը Երևանում. Միքելանջելոյի շեփորների լիբանանյան համը

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Իբրահիմ Մաալուֆը Երևանում. Միքելանջելոյի…

  • Տիգրան Պետրոսյան փողոցում միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում…

    ❌ Տիգրան Պետրոսյան փողոցում միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք հուլիսի 17-ին՝ ժամը 21:00-ից նշված հատվածում ավտոմեքենաներ չկայանել:
    Երևանի քաղաքապետարան
  • ՄՕԿ-ը տեղյակ է ՀԱՕԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակից. ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսվա…

    ՄՕԿ-ը տեղյակ է ՀԱՕԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակից. ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսված օլիմպիական խարտիայով
    Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) «Հետքին» հայտնել են, որ կառույցը տեղեկացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) շուրջ ստեղծված իրավիճակի մասին եւ կապի մեջ է եղել ՀԱՕԿ-ի հետ՝ ուշադիր ուսումնասիրելու բոլոր վերաբերելի տարրերը եւ փնտրելու համապատասխան լուծումներ՝ ՀԱՕԿ-ը, որպես ինստիտուտ, պաշտպանելու եւ Հայաստանում օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը ապահովելու համար:
    📌Հիշեցնենք, որ գործարար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում իրավապահները կապարակնքել են ոչ միայն նրան պատկանող ձեռնարկությունների դռները, այլեւ փակել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռները, ինչով ՀԱՕԿ-ի գործունեությունը փաստացի դադարեցվել է: Նույնը վերաբերում է «Օլիմպավան» մարզական համալիրին, որը պատկանում է Ծառուկյանին:
    🔻Բացի դրանից՝ ապրիլի 9-ին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, որի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, ՀԱՕԿ-ի դեմ հայց է ներկայացրել Երեւանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով 2025 թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանի եւ ՀԱՕԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները եւ որպես դրա հետեւանք անվավեր ճանաչել 2025 թ. սեպտեմբերի 9-ից հետո վերստուգիչ հանձնաժողովի կողմից կայացված բոլոր որոշումները եւ գործողությունները։ Ապրիլի 10-ին դատավոր Անուշավան Մուշեղյանը հայցը վարույթ է ընդունել:
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    ՄՕԿ-ը տեղյակ է ՀԱՕԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակից. ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսված օլիմպիական խարտիայով

    Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) «Հետքին» հայտնել են, որ կառույցը տեղեկացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) շուրջ…

  • Անգլիա — 1Արգենտինա — 2 Արգենտինայի հավաքականը ԱԱ եզրափակչում է։…

    🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿Անգլիա — 1
    🇦🇷Արգենտինա — 2
    ❗️ Արգենտինայի հավաքականը ԱԱ եզրափակչում է։
  • Ե՞րբ կգործեն ԵՄ առևտրային արտոնությունները Հայաստանի գյուղմթերք արտահանողների հ…

    🇦🇲🇪🇺 Ե՞րբ կգործեն ԵՄ առևտրային արտոնությունները Հայաստանի գյուղմթերք արտահանողների համար. իրատեսական ժամկետներ և ընթացակարգեր
    Հայաստան իր վերջին այցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնեց, որ ռուսական պատժամիջոցները մեղմելու և Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ն կկիրառի ինքնավար առևտրային միջոցներ (autonomous trade measures -ATMs) և ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը կազատի մաքսատուրքերից։

    «[Եվրոպական- խմբ.] շուկան բաց կլինի մասնավորապես հայկական թարմ գյուղմթերքի 99 տոկոսի համար, որոնք մինչ այդ արտահանվում էին Ռուսաստան։ Դուռ է բացվելու նաև ավելի քան 90 տոկոս հայկական ըմպելիքների և ոգելից խմիչքների համար»

    ,- ասաց ԵՀ նախագահը։
    ❓Իրատեսական ժամկետների մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են ԵՄ-ում սովորաբար ընդունվում նման օրենքներն ու որոշումները։
    Եվրոպական Միության պաշտոնական փաստաթղթերի EUR-Lex հարթակում տեսնում ենք, որ Եվրոպական հանձնաժողովը օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է հուլիսի 2-ին։ Այս առաջարկը պետք է անցնի ԵՄ սովորական օրենսդրական ընթացակարգով (Ordinary Legislative Procedure — OLP)։
    💡Որպեսզի այս նախաձեռնությունը դառնա պաշտոնական օրենք, պետք է քննարկվի, անցնի բանավեճերի փուլ և հաստատվի երկու առանձին մարմինների կողմից՝ Եվրոպական խորհրդարանի (European Parliament), որը ներկայացնում է ԵՄ քաղաքացիներին և Եվրոպական խորհրդի (European Council), որը պատասխանատու է ԵՄ որոշումների կատարման և օրենսդրական առաջարկների համար։
    Օրենսդրական առաջարկը արդեն փոխանցվել է Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովին (INTA), որը երեկ՝ հուլիսի 14-ին առաջին անգամ քննարկեց այն։ Ի դեպ, քննարկմանը մասնակցում էր նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։
    Սովորաբար, այս հանձնաժողովը ամիսներ շարունակ քննարկում է առաջարկված նախաձեռնության տեքստը, դրա անդամները առաջարկում են լրամշակումներ, ինչից հետո օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվում է Եվրախորհրդարան՝ լիագումար նիստում վերջնական քվեարկության։
    ❗️ԵՄ ստանդարտ օրենքի ընդունումը կարող է տևել մեկ տարի և ավելի։
    ❗️Եթե արագացված ընթացակարգով հարցի քննարկումը հարթ անցնի՝ առանց քաղաքական խոչընդոտների, Հայաստանի հանդեպ ինքնավար առևտրային միջոցների կիրառումը կարող է ուժի մեջ մտնել ամենաշուտը 2026-ի աշնանը։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

  • Ֆրանսիա — 0Իսպանիա — 2 Իսպանիայի հավաքականը ԱԱ եզրափակչում է։…

    🇫🇷 Ֆրանսիա — 0
    🇪🇸Իսպանիա — 2
    ❗️ Իսպանիայի հավաքականը ԱԱ եզրափակչում է։
  • «Հետք»-ի տաղավարում այսօր հատուկ հյուր ունեինք: Hayk Makiyan-ի հյուրը շեփորահա…

    🎺 «Հետք»-ի տաղավարում այսօր հատուկ հյուր ունեինք: Hayk Makiyan-ի հյուրը շեփորահար Իբրահիմ Մաալուֆն էր:
    🎺 Նրա հետ զրուցել ենք իր արմատների, երաժշտության միջոցով խաղաղություն հաստատելու, վերջին ալբոմի ու երևանյան առաջիկա համերգի մասին:
    Վիդեոհարցազրույցը՝ շուտով, Hetq TV յութուբյան ալիքում: