Category: Hetq

  • Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ հուլիսի 13-ին՝ ժամը 15։40-ին, 112 օպերատի…

    ‼️ Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ հուլիսի 13-ին՝ ժամը 15։40-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։
    «Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, իսկ մեկ երեխա՝ 7 ամսական, մահացել է։
    Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են համապատասխան աշխատանքներ։ Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։
  • Կիբեռհանցագործները Telcell Wallet-ի անունից թալանում են քաղաքացիներինՀայաստանում…

    Կիբեռհանցագործները Telcell Wallet-ի անունից թալանում են քաղաքացիներին
    Հայաստանում արձանագրվում են համակարգչային հափշտակության նոր և վտանգավոր դեպքեր։ Խարդախները, օգտագործելով քաղաքացիների վստահությունը, կեղծ գովազդների միջոցով հասանելիություն են ստանում նրանց ֆինանսական միջոցներին։
    Այս մասին պաշտոնական հայտարարությամբ ահազանգում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը:
    Ինչպե՞ս է գործում խարդախության սխեման
    🔻Կեղծ գովազդներ սոցցանցերում. Facebook և Instagram հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են գրավիչ գովազդներ, որոնք քաղաքացիներին խոստանում են մեկ ամիս անվճար օգտվել Երևանի հասարակական տրանսպորտից։
    🔻Կեղծ հղումներ և կոդի պահանջ. Գովազդի հղումով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել իրենց հեռախոսահամարին ստացված SMS հաստատման կոդը։
    🔻Գումարների հափշտակում. Հենց քաղաքացին տրամադրում է կոդը, հանցագործները լիարժեք հասանելիություն են ստանում նրա «Telcell Wallet» հաշվին։ Արդյունքում՝ նրանք գողանում են ինչպես դրամապանակում եղած գումարը, այնպես էլ դրան կցված բանկային քարտերի ֆինանսական միջոցները։
    Ոստիկանությունը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և հետևել անվտանգության այս կանոններին.
    ❗️Մի՛ անցեք սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից:
    ❗️Երբեք և ոչ մեկին մի՛ տրամադրեք SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ անձնական տվյալներ:
    ❗️«Telcell Wallet»-ի հետ կապված ցանկացած գործողություն կատարեք միայն պաշտոնական հավելվածի միջոցով:
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում են, որ հուլիս 13-ին բժշկական կենտրոն է…

    ▪️«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում են, որ հուլիս 13-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:
    Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։
    Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։
  • Ռուս գործարարներն ուզում են Արմանիսում նոր տարածքներ ուսումնասիրել. ի՞նչ ռիսկեր …

    Ռուս գործարարներն ուզում են Արմանիսում նոր տարածքներ ուսումնասիրել.❓ ի՞նչ ռիսկեր են տեսնում փորձագետները
    «Սագամար» ՓԲԸ-ն 2026 — 2029թթ. -ին ցանկանում է երկրաբանական ուսումնասիրություններ կատարել Լոռու մարզի Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերում:
    «Սագամար» ՓԲԸ-ն, հիշեցնենք, ընդերքօգտագործման իրավունք ունի Արմանիսի ոսկի-բազմամետաղների հանքավայրի համար, սակայն արդեն 10 տարի է` չի շահագործում հանքավայրը:
    📌Ընկերության բաժնետերերը երկու ռուս գործարարներ են` Դմիտրի Կորժևը` 29,66% և Դմիտրի Տրոիցկին` 70,34% մասնաբաժիններով:  
    Արմանիսի հանքային դաշտը գտնվում է Ստեփանավան քաղաքից 1.6 կմ արևելք, Արմանիս և Ուրասար բնակավայրերից հարավ: «Սագամար» ՓԲԸ-ն երկրաբանական ուսումնասիրությունների համար հայցում է Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերը: Հայցվող տեղամասերը ներառված են Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար և Արմանիս բնակավայրերի վարչական սահմաններում, զբաղեցնում են համապատասխանաբար 894.98 հա և 549.84 հա մակերեսներ:
    📍Հյուսիսարևմտյան թևի (Ուրասարի կողմ) տեղամասը գտնվում է Արմանիսի ոսկու հանքավայրի բացահանքից և հարստացուցիչ ֆաբրիկայից արևմուտք՝ ձգվելով դեպի Ուրասար բնակավայրի վարչական տարածք։
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Ռուս գործարարներն ուզում են Արմանիսում նոր տարածքներ ուսումնասիրել. ի՞նչ ռիսկեր են տեսնում փորձագետները

    «Սագամար» ՓԲԸ-ն ընդերքօգտագործման իրավունք ունի Արմանիսի ոսկի-բազմամետաղների հանքավայրի համար, սակայն արդեն 10 տարի է` չի շահագործում:…

  • Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում«Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջ…

    Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում

    «Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված ա, Արծվաշենը առանձին նշված ա ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք»

    ,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
    ❌ Բայց նրա այս հայտարարությունը մանիպուլյատիվ է, քանի որ ներկայացնում է ճշմարտության կեսը:
    👆🏼Մանրամասները` լուսանկարներում
    🔗Ամբողջական հոդվածը` ԱՅՍՏԵՂ

  • Թեմա համար 1. ի՞նչ սպասել նոր խորհրդարանից ու ովքեր են նոր դերակատարներըԽորհրդար…

    Թեմա համար 1. ❔ի՞նչ սպասել նոր խորհրդարանից ու ովքեր են նոր դերակատարները
    Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, Սահմանադրական դատարանը հրապարակեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, իսկ իշխանությունը սկսել է արդեն պաշտոններ բաշխել թիմի ներսում։
    📌 «Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կամփոփենք ընտրություններին հաջորդած իրադարձությունները։

    Թեմա համար 1. ի՞նչ սպասել նոր խորհրդարանից ու ովքեր են նոր դերակատարները

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Թեմա համար 1. ի՞նչ սպասել նոր #խորհրդարան…

  • Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆիա Հովսեփյանի դեմ. պահանջու…

    Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆիա Հովսեփյանի դեմ. պահանջում է հրապարակային ներողություն, հերքում և փոխհատուցում
    Հայցով պահանջվում է, որ Սոֆիա Հովսեփյանը, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, hraparak.am լրատվական կայքում և ֆեյսբուքյան էջում հրապարակային ներողություն խնդրի վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ 2026թ. հունիսի 9-ին «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերնագրովհրապարակված հոդվածում նրան «տականք» անվանելու համար։ 
    📌 Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա նա նույնպես ընտրական թեմայով է խոսել և իր ֆեյսբուքյան էջում ընտրակեղծարար է անվանել Ն. Փաշինյանին։ Վարչապետը այդ արտահայտությունը համարել է վիրավորանք։
    Է. Մարուքյանի դեմ ներկայացված հայցի մանրամասները և ամբողջական պահանջը հայտնի չեն, քանի որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալները թերի են լրացված։
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հաղորդում են, որ ուժի մեջ է մտն…

    🧑‍🧑‍🧒‍🧒 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հաղորդում են, որ ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։
    ❓ Ի՞նչ է սա նշանակում։
    Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։
    💡Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը։
    Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․
    • մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե,
    • մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ,
    • մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։
    ❔Ինչպե՞ս օգտվել։
    Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։
    ℹ️ Կարևոր է իմանալ։
    Ծնողական ժամի կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։
  • Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմա…

    🪣❕Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ։
    📍Հուլիսի 11-ի ժամը 18։00-ից մինչև հուլիսի 12-ի ժամը 24։00-ն ներառյալ փակ կլինի նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս)։
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեցՀակակոռուպցիոն դատարանն այսօ…

    Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց
    Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ 2026թ. հուլիսի 9-ին հրավիրած դատական նիստում քննելով գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, որոշեց երկու ամսով երկարացնել տնային կալանքի ժամկետը։
    Մեղադրողը պահանջում էր ժամկետը երկարացնել երեք ամսով։
    ❌ Տնային կալանքի ընթացքում Սամվել Կարապետյանին արգելվում է շփվել այն անձանց հետ, որոնց տվյալները քրեական վարույթի շրջանակում նշված են դատարանի նախորդ որոշումներում։ Մյուսների հետ շփումները չեն արգելվում։