Category: Hetq

  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով դատախազությունը դ…

    Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով դատախազությունը դիմել է ԿԸՀ
    Դատախազը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Այդ մասին հայտնեցին Դատախազության լրատվության բաժնից։
    📌 ԿԸՀ-ն պետք է արտահերթ նիստ հրավիրի և քննության առնի դատախազի միջնորդությունը։ Ծառուկյանը պատգամավորի թեկնածու է, այդ պատճառով ԿԸՀ-ից քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն դտանալը պարտադիր է։
  • Դեղատան փողոցի մայթի սեփականաշնորհման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԵրևան…

    📌 Դեղատան փողոցի մայթի սեփականաշնորհման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
    Երևանի կենտրոնում՝ Մհեր Մկրտչյան և Դեղատան փողոցների խաչմերուկում, մայթը հայտնվել է ցանկապատի ներսում։ «Հետքի» ուսումնասիրության համաձայն՝ կասկածելի հանգամանքներում սեփականաշնորհվել է փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող, համայնքին պատկանող հողատարածքը՝ կից մայթի հետ միասին։ 
    Հողատարածքի սեփականատերը Սուրեն Արծվունին է: Նա հողամասը գնել է 2003 թվականին՝ Համազասպ Գրիգորյանից։ Վերջինս էլ հողամասը ձեռք է բերել դատարանի վճռով՝ գնման նախապատվության իրավունք ձեռք բերելով։ Սակայն հողամասի գնման նախապատվության իրավունքի ճանաչումից հետո Երևան համայնքի հետ չի կնքվել հողամասի առքուվաճառքի պայմանագիր։
    Միաժամանակ, Կադաստրի էլեկտրոնային քարտեզի համաձայն՝ մայթի տարածքն ընդգրկող հողամասը 85 քմ է, մինչդեռ սեփականատիրոջը Կադաստրի կոմիտեից տրված վկայականում հողամասի մակերեսը նշված է 110 քմ (0.011հա)։ 
    «Հետքի» հրապարակումից հետո Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է հողատարածքի սեփականաշնորհման պատմությունը։
    📌 Դատախազությունը «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել է․ 

    «Մհեր Մկրտչյան և Դեղատան փողոցներով պարփակված հողամասի նկատմամբ 2003 թվականի դեկտեմբերի 19-ին Համազասպ Գրիգորյանի սեփականության իրավունքը գրանցվել է առանց հողամասի օտարման պայմանագրի։ Որպես գրանցման հիմք՝ ծառայել են 2003 թվականի դատարանի վճիռն ու հարկադիր կատարողի որոշումը, որոնք, սակայն, իրականում չեն պարտավորեցրել գրանցել սեփականության իրավունքը։
    Նշված փաստաթղթերը հաստատել են միայն իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, այն է՝ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը, ինչը չէր կարող հիմք հանդիսանալ սեփականության իրավունքի պետական գրանցման համար»։

  • «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ …

    ❗️«Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Գյումրի քաղաքում խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
    📌 Այսօր՝ 2026թ. հունիսի 25-ի առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկել են նաև Գյումրի համայնքի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը։ Թե ինչ են փնտրում կամ ինչ են առգրավել՝ հայտնի չէ։
    Դաշինքի համակիր այլ անձանց տներում ևս խուզարկություններ են կատարվում։
  • Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՀասարակական-…

    Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
    Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Ավետիք Չալաբյանի  փաստաբան Վարազդան Հարությունյանի փոխանցմամբ՝ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:

    «Գործի «փաստական հանգամանքներին» չենք կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին»

    ,-նշում է փաստաբանը։

  • Ո՞վ մնաց տանը հունիսի 7-ին․ ընտրողների ակտիվության պատկերը2026թ. հունիսի 7-ի Ազ…

    🗳❓ Ո՞վ մնաց տանը հունիսի 7-ին․ ընտրողների ակտիվության պատկերը
    2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58.97%-ը։ Ամենաակտիվ ընտրողները եղել են 50-65 տարեկանները՝ 62% մասնակցությամբ։ Բայց երիտասարդների մասնակցության ցուցանիշները ևս հերքում են նրանց «անտարբեր» լինելու մասին պատկերացումը։ Համեմատաբար պասիվ են եղել 35-50 տարեկանները՝ 56% մասնակցությամբ: Գրեթե նույն պատկերն է եղել նաև 2021թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այդ ժամանակ նույնպես ընտրությանն ամենաակտիվը մասնակցել են 50-65 տարեկան ընտրողները՝ 55%, իսկ պասիվ են եղել 30-50 տարեկանները՝ 45%:
    📌 «Հետքն» ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվությունը, որը վերաբերում է 2021 և 2026 թվականների Ազգային ժողովի ընտրողների մասնակցության ցուցանիշներին՝ ըստ սեռի, տարիքի, մարզի:
  • Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն ու Գլխավոր դատախազությունը հաշտո…

    Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն ու Գլխավոր դատախազությունը հաշտություն են կնքել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործին զուգահեռ դատախազությունն ու պաշտոնյան, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները, հաշտություն են կնքել։
    Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում ընթացող դատավարության ժամանակ գործը քննող դատավոր Լիլի Դրմեյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ հաշտության մասին դատարանը գրություն է ստացել։ Այն ներկայացրել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը։
    📌 Դատախազությունը պատգամավորին և նրա ընտանիքի անդամներին ֆինանսական և գույքային պահանջ էր ներկայացրել 2024 թ․-ին, որից հետո պահանջը ներկայացվել է դատարան։ ❗️Երկու տարի տևած դատավարության ընթացքում երկրորդ փորձից կողմերը հաշտության եզրեր գտան։ Հաշտությանը նախորդեց դատախազության պահանջի փոփոխությունը, որի ամբողջ մանրամասները երկու կողմն էլ առայժմ չեն հանրայնացնում։

    Իշխան Զաքարյանի առանձնատունը չի բռնագանձվի․ դատախազությունն ու Զաքարյանը հաշտություն են կնքել

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործին զուգահեռ դատախազությունն ու պաշտոնյան, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները,…

  • Իշխան Սաղաթելյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հայտարարագիր չներկայաց…

    Իշխան Սաղաթելյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հայտարարագիր չներկայացնելու և արգելանքի տակ գտնվող գույքի մասով
    Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 5-ին տրված կատարողական թերթով արգելվել է Ի.Ս.-ին (Իշխան Սաղաթելյանին — խմբ․) և նրա կնոջը՝ իրենց պատկանող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել:

    «Բացի այդ, դատարանի որոշմամբ 258 մլն 146 հզր 843 ՀՀ դրամի չափով պետք է արգելանք դնել Ի.Ս.-ին և Լ.Խ.-ին (Լիանա Խաչատրյանին — խմբ․) սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա:
    2026 թվականի հունիսի 23-ին Ի.Ս.-ի բնակության վայրում, նրա կնոջը սեփականության իրավունքով պատկանող երկու տրանսպորտային միջոցներում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են արտարժույթի տեսքով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր:
    Նախաքննությունը շարունակվում է»

    ,- նշվում է հաղորդագրության մեջ:

    Խուզարկում են պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանը. տարել են գումար և զարդեր Թե իրավապահներն ինչ են փնտրել՝ հայտնի չէ, սակայն իրենց հետ տարել են գումար ու զարդեր։ Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ծիծաղելի դրվագով։…
  • Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախատեսում է այցելել ՀայաստանՀաջորդ շաբաթ Եվրոպական հանձ…

    Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախատեսում է այցելել Հայաստան
    Հաջորդ շաբաթ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախատեսում է այցելել Հայաստան։ Այդ մասին գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ 
    Եվրոպացի այս պաշտոնյայի պատվիրակության կազմում Երևան կայցելի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Ինչպես գրում է պարբերականը, բարձրաստիճան այս այցը կլինի եվրոպական կողմի աջակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, որը մի քանի շաբաթ առաջ հաղթել էր խորհրդարանական ընտրություններում։ 
    Politico-ի տվյալներով՝ այցը նախատեսված է հուլիսի 1-ին, սակայն ծրագրերը դեռ վերջնականացված չեն։

    «Մենք տեսել ենք, որ այդ երկիրը (Հայաստանը՝ խմբ.) գտնվում է Ռուսաստանի կողմից ինտենսիվ և մշտական ճնշման տակ: Այս այցը կլինի աջակցության հզոր ազդանշան՝ ի լրումն արդեն իսկ ցուցաբերված կոնկրետ աջակցության»

    ,- պարբերականին հայտարարել է այցի կազմակերպման մեջ ներգրավված ԵՄ պաշտոնյաներից մեկը։ Վերջինիս պնդմամբ՝ ֆոն դեր Լեյենի Երևան այցն ունի հստակ ուղերձ՝ «Եվրոպան Հայաստանի կողքին է»։

  • Անկլավները Հայաստանում. նախկինում՝ անկլավ, այսօր՝ ՀՀ տարածքԽորհրդային տարիներին …

    Անկլավները Հայաստանում. նախկինում՝ անկլավ, այսօր՝ ՀՀ տարածք
    Խորհրդային տարիներին Իջեւանի շրջանում ձեւավորվել էր ադրբեջանական մի անկլավ, որտեղ 2 գյուղ կար՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն: Սա Հայաստանի տարածքում առաջացած ադրբեջանական 3 անկլավներից միակն էր, որտեղ մեկից ավելի բնակավայր կար:
    Ըստ Google Maps-ով չափումների, Բարխուդարլու-Սոֆուլու անկլավի տարածքը 10 քկմ-ից մի փոքր ավելի է: Այս առումով այն փոքր էր Վերին Ոսկեպարից (Յուխարը Ասկիպարա, մոտ 26 քկմ), բայց մեծ էր Քյարքիից (Տիգրանաշեն, շուրջ 8 քկմ):
    Հայաստանում ադրբեջանական անկլավների դիրքը պատահական չի եղել. դրանք առաջացել են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների՝ մայրուղիների ու երկաթուղու վրա: Եթե Տիգրանաշեն-Քյարքին ստեղծվել է Երեւանն ու Արարատյան դաշտը երկրի հարավին, մասնավորապես՝ Զանգեզուր-Սյունիքին ու Արցախին կապող ավտոմայրուղու վրա, որն անկախությունից հետո ապահովում է նաեւ ՀՀ-ի կապը Իրանի հետ, ապա Վերին Ոսկեպարը ստեղծվել է Երեւան-Իջեւան-Վրաստան մայրուղու անմիջական հարեւանությամբ:
    1926-1928 թթ. խորհրդային քարտեզներում Հայաստանի տարածքում անկլավներ չեն արձանագրվել, իսկ ահա 1939 թ. քարտեզում արդեն իսկ առանձնացված են երկրի հյուսիս-արեւելքում գտնվող ադրբեջանական 2 անկլավները՝ Վերին Ոսկեպարն ու Բարխուդարլու-Սոֆուլուն: Ամեն դեպքում, ինչպես նշեցինք, սրանց ձեւավորման իրավական հիմքը հստակ չէ:
    🔗 Մանրամասները՝ կարդա ԱՅՍՏԵՂ
  • Հայաստանը հավակնում է դառնալ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում հաշվողական …

    🤩 Հայաստանը հավակնում է դառնալ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում հաշվողական ռեսուրսներ ունեցող առաջատար երկիր ամբողջ աշխարհում. ❔ինչպե՞ս է ընթանում Firebird ԱԲ նախագծի իրագործումը Հայաստանում

    Հրազդանում կառուցվող ԱԲ գործարանը ԱՄՆ-ում հիմնադրված, սակայն հայկական արմատներ ունեցող Firebird ընկերության, ամերիկյան տեխնոլոգիական հսկա NVIDIA-ի, հայկական Team Group-ի ու ՀՀ կառավարության համագործակցության արդյունք է: Հայտարարվել էր, որ գործարանի ստեղծման առաջին փուլում ներդրվելու է 500 մլն դոլար, և գործարկվելու է մոտ 6000 գրաֆիկական պրոցեսոր (GPU):
    📌 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր կիսահաղորդիչների և արհեստական բանականության գործընկերության ոլորտում։ Հայաստան սկսեցին արտահանվել NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներ (GPU)։ 🔻Երկրորդ փուլում նախատեսվում է GPU-ների թիվը հասցնել 50 հազարի, իսկ ներդրումները՝ 4 մլրդ դոլարի:
    Նորաստեղծ գործարանում 50 հազար GPU ունենալու դեպքում, ըստ գնահատականների, Հայաստանը կմտնի ԱԲ ոլորտում այսպիսի հաշվողական ռեսուրս ունեցող երկրների թոփ-5: Երրորդ փուլի համար էլ ծրագրվում է GPU-ների քանակը հասցնել 110 հազարի:
    💡Այսօր արդեն մեծ աղմուկ հանած նախագծի մասին 2025-ի հուլիսին «Հետքը» զրուցել էր Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիգ Հովակիմյանի, Ալեքսանդր Եսայանի ու NVIDIA-ից Ռև Լեբարեդեանի հետ։ Վերջինս նշել է, որ նախագծի սերմերը հայտնվել են դեռ 2018 թ.։

    Կառավարությունը Firebird-ից կվերցնի հզորության մի մասը և կկիսի այն մեր հետազոտական ինստիտուտների, մեր համալսարանների և ստարտափ ընկերությունների, նորարար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ մեր հետազոտողներին ու ինժեներներին տալու առաջատար դիրք, առավելություն աշխարհի մյուս հետազոտողների նկատմամբ

    ,- պատմել էր Լեբարեդեանը։
    2026 թ. ապրիլի 17-ին ԲՏԱՆ-ի և Firebird ընկերության միջև ստորագրվեց բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր 5 տարի ժամկետով։ Պետությունը ձեռք կբերի 25 մլն դոլար արժողությամբ ռեսուրսներ։
    2026 թ. հունիսի 2-ին «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց Հրազդանի ԱԲ գործարանի առաջին փուլի համար նախատեսված 6144 հատ NVIDIA Blackwell պրոցեսորների առաջին մեծ խմբաքանակը (1792 հատ)։
    📌 Գործարանի աշխատանքները մեկնարկելու են 2026 թ. հուլիսի 15-ին: Այս փուլում կենտրոնը զբաղեցնում է 200 հազ. քմ տարածք, որտեղ աշխատելու է մինչև 100 մասնագետ, իսկ երկրորդ փուլի կառուցման և ընդլայնման աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1000 մասնագետ: Տեղական ջրային ռեսուրսների սպառումից խուսափելու համար ներդրված է փակ ցիկլով ջրային սառեցման համակարգ։
    2026-ի մայիսին Firebird-ը թվային և էներգետիկ ոլորտներում ռազմավարական համագործակցության հռչակագիր է ստորագրել ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի հետ: Հունիսին էլ ռազմավարական համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել Ղազախստանի կառավարության հետ: