Category: Hetq

  • Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ճեպազրույցում հայտարարեց, որ «նախընտրական քարոզարշավի…

    ❗️Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ճեպազրույցում հայտարարեց, որ «նախընտրական քարոզարշավի մեկնարկի բերումով չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին»։ Այդ մասին նա նախապես տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապրիլին ՌԴ կատարած այցի ընթացքում։
    💡Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ 2025-ին, վարչապետ Փաշինյանը ներկա է եղել Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ վաղվանից սկսվում …

    🔻 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ վաղվանից սկսվում է ԱԺ ընտրությունների քարոզարշավը, և ինքն ու Կառավարության անդամների մեծ մասն արձակուրդում են լինելու` քարոզարշավին մասնակցելու համար։

    «Պետք է զգոնությունը չթուլացնել, որպեսզի բացառվեն ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա։ Մենք 2021թ. կարողացել ենք միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել, հիմա առավել վստահ ենք, որ ի վիճակի ենք դա անել և անպայման կանենք»

    ,- ասաց նա։

  • Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հա…

    Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել
    Մոնումենտի առանձնատների հայտնի գործով, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, նոր մեղադրյալներ կան: ❗️«Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ քրեական հետապնդումներ են հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մազմանյանի և քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի նկատմամբ: ❗️Մեր տեղեկություններով՝ քրեական հետապնդումների շարքն այսքանով չի ավարտվելու, ավելին՝ նշված վարույթով նոր զարգացումներ են սպասվում, և չի բացառվում, որ այս գործով նոր մեղադրյալներ կներգրավվեն:
    🔻Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե։ Նշեցին, որ ավելի ուշ պարզաբանում կներկայացնեն։

    Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել

    «Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ քրեական հետապնդումներ են հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Երևանի…

  • Վճարովի բովանդակությունՎայեգո՝ նոր համակարգային միջատասպան BAYER-իցՎայեգոն բույս…

    Վճարովի բովանդակություն

    Վայեգո՝ նոր համակարգային միջատասպան BAYER-ից
    Վայեգոն բույսերի պաշտպանության միջոցներ արտադրող BAYER ընկերության ուժեղ ազդեցությամբ, նորարարական միջատասպան է, որը պայքարում է վնասատուների դեմ զարգացման բոլոր փուլերում ՝ ձվից մինչև հասուն միջատը ներառյալ:
    📌 Շնորհիվ Վայեգոյի ակտիվ նյութի՝ տետրանիպրոլի, պատրաստուկը հատկապես արագ է ազդում: Այն կուլ տալուց անմիջապես հետո միջատի մկաններն անվերահսկելիորեն կծկվում ու կորցնում են շարժունակությունը, որից հետո միջատն անմիջապես դադարում է սնվել: Բույսը Վայեգոյով մշակելուց մոտ 1-2 ժամ անց վնասատուների թիվը գրեթե կիսով չափ կրճատվում է: Ամենակարևորն այն է, որ պատրաստուկը վնաս չի պատճառում բույսին:
  • Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի …

    Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
    Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:

    «Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ նիստում ներկայացրել է քվեարկության արդյունքները:
    ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: 65 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում»

    ,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • Երևանի կառուցապատման հետևանքները․ 8-րդ հարկ«8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկո…

    Երևանի կառուցապատման հետևանքները․ 8-րդ հարկ
    «8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը Երևանի կառուցապատման և մեծածավալ շինարարության բացասական ազդեցության մասին է։ «Հետքի» լրագրողներ Արեն Նազարյանը, Արմեն Ղազարյանը և Տիրայր Մուրադյանը զրուցել են Երևանի ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության, Երևանում իրականացված խոշորամասշտաբ շինարարության մասին։

    Երևանի կառուցապատման հետևանքները․ 8-րդ հարկ

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Երևանի կառուցապատման հետևանքները․ 8-րդ…

  • Մարտին Գալստյանը վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումԱԺ հաշվիչ հան…

    🗳 Մարտին Գալստյանը վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
    ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն Ազգային ժողովի մայիսի 5-ի հերթական նիստում հայտնել է, որ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում ընտրվելու համար խորհրդարանին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
    📌 Նարեկ Բաբայանի տեղեկացմամբ՝ ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Մարտին Գալստյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 69 պատգամավոր:
  • 19-ամյա տղայի մասնակցությամբ ավտովթարի առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույ…

    🔻19-ամյա տղայի մասնակցությամբ ավտովթարի առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ. ՔԿ
    Համացանցում տարածված՝ 19-ամյա տղայի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026թ. ապրիլի 23-ին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
    📌 Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։
  • ՀՀ գյուղատնտեսությունը՝ կեղծ լուրերի թիրախում. ի՞նչ է իրականում ստորագրվել ԵՔՀ 8…

    ՀՀ գյուղատնտեսությունը՝ կեղծ լուրերի թիրախում. ի՞նչ է իրականում ստորագրվել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին
    Մայիսի 4-ին Երեւանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այս ֆոնին սոցիալական ցանցերում տարածվում է մի տեսանյութ, որում նշվում է, թե Նիկոլ Փաշինյանը այդ գագաթնաժողովի ժամանակ պատրաստվում է ստորագրել փաստաթղթեր, որոնք կվնասեն, կոչնչացնեն Հայաստանի գյուղատնտեսությունը։ Մասնավորապես, նյութում նշվում է՝ «Նիկոլ Փաշինյանը կստորագրի որոշ փաստաթղթեր՝ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար»։
    ❗️Այս պնդումը սուտ է։ Եվրոպական քաղաքական համայնքը (EPC — European Political Community) քաղաքական ֆորում է, որտեղ Եվրամիության անդամ եւ ոչ անդամ պետությունները քննարկում են Եվրոպայի ապագային վերաբերող քաղաքական, ռազմավարական հարցեր՝ նպատակ ունենալով համախմբել եվրոպական պետություններին՝ մայրցամաքի անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու համար։ 🔻Այս գագաթնաժողովի ընթացքում ղեկավարները քննարկում են անվտանգության, տարածաշրջանում կայունության հաստատման, էներգետիկ հարցեր, ԵՄ անդամների եւ ոչ անդամ եվրոպական երկրների միջեւ քաղաքական երկխոսություն է հաստատվում, սակայն չեն ստորագրվում ԵՄ անդամակցության, դրան առնչվող կամ դրան նպատակաուղղված փաստաթղթեր։
    🔗 Մանրամասները՝ ՀՈԴՎԱԾՈՒՄ

    ՀՀ գյուղատնտեսությունը՝ կեղծ լուրերի թիրախում. ի՞նչ է իրականում ստորագրվել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին

    Մասնավորապես, նյութում նշվում է՝ «Նիկոլ Փաշինյանը կստորագրի որոշ փաստաթղթեր՝ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները եվրոպական…

  • Վճարովի բովանդակություն Դեցիս Էքսպերտ՝ պատրաստուկ պաշտպանության բարելավված արդյո…

    Վճարովի բովանդակություն
    💊 Դեցիս Էքսպերտ՝ պատրաստուկ պաշտպանության բարելավված արդյունավետությամբ
    Արագություն և արդյունավետություն լավագույն ձևով

    Դեցիս Էքսպերտը BAYER-ի կոնտակտ-աղիքային նորարարական միջատասպան է, որն առանձնանում է պաշտպանության բարելավված արդյունավետությամբ, ողողվելու ցածր ռիսկով և երկարատև ու կայուն ազդեցությամբ: Հարկ է նշել, որ պատրաստուկը պահպանում է իր հատկությունները նույնիսկ բարձր ջերմաստիճանի պայմաններում: Միջատասպանի առավելություններից է նաև, որ այն բարելավված ձևով ծածկում է տերևի մակերևույթի պաշտպանիչ շերտը:
    🔻 Դեցիս Էքսպերտն արդյունավետորեն պաշտպանում է գյուղատնտեսական մշակաբույսերի լայն տեսականին, որոնց թվում են՝ ընկուզավորները, բանջարեղենը, պտղատու ծառերը, խաղողի վազերը, լոբազգիները, հացազգիները, ցիտրուսները և այլն: ❗️Այն պայքարում է հետևյալ վնասատուների դեմ՝ կարծրաթևեր, թեփուկաթևավորներ, հավասարաթևեր, երկթևանիներ, կիսակարծրաթևեր, բշտիկոտներ, ուղղաթևեր և այլն: