Category: Hetq

  • Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերը. ՀԿՀակակոռուպցիոն կ…

    Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերը. ՀԿ
    Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքային պատասխանատուն, իր մերձավոր ազգականների և այլ անձանց հետ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ գործընթացը քողարկելով նշված անձանց կուսակցության տարածքային գրասենյակներում որպես պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելու և կաշառք–գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ:
    ❗️«Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում։
  • Սատկած կենդանիներ, աղբ ու գարշահոտություն` Մասիսի դրենաժներումՄասիս համայնքից Սի…

    📍Սատկած կենդանիներ, աղբ ու գարշահոտություն` Մասիսի դրենաժներում
    Մասիս համայնքից Սիս բնակավայր տանող ճանապարհի դրենաժային համակարգերից մեկը վերածվել է աղբավայրի։ Ջրատարում պլաստիկ շշեր են, կենցաղային, շինարարական աղբ և սատկած կենդանիներ։ Աղբով լցված դրենաժը ոչ միայն էկոլոգիական աղետի, այլև՝ համաճարակային բռնկումների աղբյուր է։
    🐟 Դրենաժի հարակից տարածքում ձկնաբուծարան, քարերի մշակման արտադրամաս և այլ տնտեսություններ կան։ Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էլ Մասիս քաղաքի աղբավայրն է։

    Սատկած կենդանիներ, աղբ ու գարշահոտություն. ի՞նչ կա Մասիսի դրենաժներում

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Սատկած կենդանիներ, աղբ ու գարշահոտություն.…

  • Ստվերային քարոզչություն. ինչպես են ՔՊ-ի թեզերը տարածվում սոցցանցերումՀայաստանում…

    Ստվերային քարոզչություն. ❓ինչպես են ՔՊ-ի թեզերը տարածվում սոցցանցերում
    Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` սոցցանցերում քաղաքական գովազդն ակտիվացել է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեզերը տարածվում են Facebook, Instagram, Youtube, Telegram, WhatsApp և այլ հարթակներում։ Մեր ուսումնասիրությամբ պարզել ենք, որ այդ հրապարակումները տեղադրող և գովազդող էջերը շատ դեպքերում նույնականացնել հնարավոր չէ, չենք կարող ասել, թե ովքեր են կառավարողները և գովազդների համար վճարողները:
    ❗️Հիմնականը` հակիրճ.

    🔻 Սոցցանցերում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեզերն ակտիվ տարածում են տասնյակ էջեր:
    🔻 Meta-ում տարածվող շատ գովազդների դեպքում չի նշվում, որ դրանք քաղաքական են, ինչի արդյունքում ծախսերի ու տարածման շրջանակը գաղտնի է մնում:
    🔻 Facebook-ում մեր դիտարկած էջերը ստեղծվել կամ անվանափոխվել են 2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին` Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին:
    🔻 Այդ էջերում ակտիվություն է նկատվում հատկապես նախընտրական շրջանում:
    🔻 Ընդդիմադիր գործիչներին թիրախավորող հոլովակներ են գովազդվում նաև YouTube-ում:

    🔗ամբողջական հոդվածը` ԱՅՍՏԵՂ

    Ստվերային քարոզչություն. ինչպես են ՔՊ-ի թեզերը տարածվում սոցցանցերում

    Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` սոցցանցերում քաղաքական գովազդն ակտիվացել է:

  • Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ից փակվելու է 48 դպրոց, որտեղ սովորում է 1622 աշակեր…

    Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ից փակվելու է 48 դպրոց, որտեղ սովորում է 1622 աշակերտ
    2026-ի փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» վերտառությամբ աշխատաժողով, որը կազմակերպել էր Ազգային կրթության խորհուրդը: Մասնակիցներին ներկայացվեցին 3 ամիս տևած ուսումնասիրությունների արդյունքները: Զեկույցը ներկայացնող բանախոսներն ահազանգեցին՝ գյուղական բնակավայրերում գործում է 800 դպրոց, որի 1/4-րդը Կառավարության որոշմամբ փակվում է:
    Ազգային կրթության խորհրդի անդամ Արմեն Ներսիսյանի տվյալներով՝ փակման ենթակա է 229 դպրոց, որից 218-ը՝ միակ դպրոցներն են տվյալ բնակավայրի:

    «Դպրոցաշինության դեմ ոչ ոք չի բողոքում,- ասում է Ազգային կրթության խորհրդի անդամ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ներսիսյանը,- բողոքը պարտադրանքի դեմ է: Եթե գյուղը չունի նորմալ դպրոց, պետությունը պարտավոր է նորը կառուցել, բայց ոչ մյուսների փակման հաշվին: Նաև պիտի հասկանանք ու ընդունենք կարևոր մի ճշմարտություն, որ գյուղերում, հատկապես սահմանամերձ ու բարձր լեռնային, համայնքները պահողները հենց այդ դպրոցներն են: Դու փակում ես 4 գյուղի դպրոց ու առաջարկում, որ երեխաները գնան սովորելու 5-րդ գյուղի դպրոցում՝ ասելով՝ ճանապարհները կասֆալտեմ, դա հարցի լուծում չէ: Եթե գյուղից ընտանիքները որոշեն հեռանալ դպրոցների փակման հետևանքով, ոչ ոք էդ ասֆալտին չի նայելու»:

    🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ից փակվելու է 48 դպրոց, որտեղ սովորում է 1622 աշակերտ

    Շիրակի մարզում ամենաքիչ թվով դպրոցներ միավորվելու են Արթիկ և Անի խոշորացված համայնքներում: Արթիկում նախատեսվում է լուծարել 4 դպրոց,…

  • «Բոլոր հրապարակված հարցումների համաձայն՝ մեր վարկանիշն առնվազն կրկնակի ավել է ա…

    🗣 «Բոլոր հրապարակված հարցումների համաձայն՝ մեր վարկանիշն առնվազն կրկնակի ավել է ամենաբարձր վարկանիշն ունեցող ընդդիմադիր ուժից»․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Ես ԱԺ-ում խնդիր եմ ձևակերպել, և այդ խնդրով քաղաքացիների հետ աշխատելու ենք, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը։ Մեր ծրագիրը դա է։ Կոնկրետ խոսում եմ «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների մասին»

    ,- հայտնել է Փաշինյանը։

  • Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ճեպազրույցում հայտարարեց, որ «նախընտրական քարոզարշավի…

    ❗️Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ճեպազրույցում հայտարարեց, որ «նախընտրական քարոզարշավի մեկնարկի բերումով չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին»։ Այդ մասին նա նախապես տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապրիլին ՌԴ կատարած այցի ընթացքում։
    💡Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ 2025-ին, վարչապետ Փաշինյանը ներկա է եղել Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ վաղվանից սկսվում …

    🔻 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ վաղվանից սկսվում է ԱԺ ընտրությունների քարոզարշավը, և ինքն ու Կառավարության անդամների մեծ մասն արձակուրդում են լինելու` քարոզարշավին մասնակցելու համար։

    «Պետք է զգոնությունը չթուլացնել, որպեսզի բացառվեն ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա։ Մենք 2021թ. կարողացել ենք միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել, հիմա առավել վստահ ենք, որ ի վիճակի ենք դա անել և անպայման կանենք»

    ,- ասաց նա։

  • Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հա…

    Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել
    Մոնումենտի առանձնատների հայտնի գործով, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, նոր մեղադրյալներ կան: ❗️«Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ քրեական հետապնդումներ են հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մազմանյանի և քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցի նկատմամբ: ❗️Մեր տեղեկություններով՝ քրեական հետապնդումների շարքն այսքանով չի ավարտվելու, ավելին՝ նշված վարույթով նոր զարգացումներ են սպասվում, և չի բացառվում, որ այս գործով նոր մեղադրյալներ կներգրավվեն:
    🔻Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե։ Նշեցին, որ ավելի ուշ պարզաբանում կներկայացնեն։

    Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել

    «Հետքի» աղբյուրը տեղեկացնում է, որ քրեական հետապնդումներ են հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Երևանի…

  • Վճարովի բովանդակությունՎայեգո՝ նոր համակարգային միջատասպան BAYER-իցՎայեգոն բույս…

    Վճարովի բովանդակություն

    Վայեգո՝ նոր համակարգային միջատասպան BAYER-ից
    Վայեգոն բույսերի պաշտպանության միջոցներ արտադրող BAYER ընկերության ուժեղ ազդեցությամբ, նորարարական միջատասպան է, որը պայքարում է վնասատուների դեմ զարգացման բոլոր փուլերում ՝ ձվից մինչև հասուն միջատը ներառյալ:
    📌 Շնորհիվ Վայեգոյի ակտիվ նյութի՝ տետրանիպրոլի, պատրաստուկը հատկապես արագ է ազդում: Այն կուլ տալուց անմիջապես հետո միջատի մկաններն անվերահսկելիորեն կծկվում ու կորցնում են շարժունակությունը, որից հետո միջատն անմիջապես դադարում է սնվել: Բույսը Վայեգոյով մշակելուց մոտ 1-2 ժամ անց վնասատուների թիվը գրեթե կիսով չափ կրճատվում է: Ամենակարևորն այն է, որ պատրաստուկը վնաս չի պատճառում բույսին:
  • Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի …

    Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
    Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:

    «Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ նիստում ներկայացրել է քվեարկության արդյունքները:
    ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: 65 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում»

    ,- նշվում է հաղորդագրության մեջ: