Category: Hetq

  • Գառնիում 230 երեխա դուրս է մնացել նախադպրոցական կրթությունիցԳառնի գյուղում նախադ…

    Գառնիում 230 երեխա դուրս է մնացել նախադպրոցական կրթությունից
    Գառնի գյուղում նախադպրոցական տարիքի 365 երեխայից 230-ը մանկապարտեզ չի հաճախում։ Գյուղի միակ մանկապարտեզում, որը 1960–ական թվականների կառույց է՝ նախատեսված 80 երեխայի համար, ներկայումս 135 երեխա է հաճախում։ «Գառնի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը 2025թ․ հունիս ամսից չի գործում՝ հիմնական շենքի կոսմետիկ նորոգման և շենքի ընդլայնման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով։🗣 Համայնքապետարանից տեղեկացնում են, որ մանկապարտեզի վերաբացումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերի 1-ին։
    📌 Մանկապարտեզի նոր մասնաշենքը կունենա ննջասենյակ, դահլիճ, խոհանոց և սանհանգույց։ Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը հայտնում է, որ կցակառույցը երեխաների քանակն ավելացնելու հնարավորություն չի տա։ Այն ընդամենը առավելագույն խտության պայմաններում գործող մանկապարտեզի պայմաններն է բարելավելու 135 երեխայի համար։
    🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Գառնիում 230 երեխա դուրս է մնացել նախադպրոցական կրթությունից

    Գառնիի բոլոր ժամանակների կառավարիչները երբևէ իրենց հարց տվե՞լ են՝ ինչպիսի՞ն կլիներ Գառնին, եթե այս գյուղում չլիներ հեթանոսական…

  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մ…

    Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
    📌 Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։
  • Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով Երևանում մարտի 9-ի ցերեկը,…

    🌡 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով
    ⛅️ Երևանում մարտի 9-ի ցերեկը, 10-13-ին. 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
    🌨 Մարտի 9-ի և 13-ի ցերեկը, 14-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 10-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
  • Մոջթաբա Խամենեին՝ Իրանի նոր գերագույն առաջնորդԻրանի փորձագետների խորհուրդը ձայնե…

    Մոջթաբա Խամենեին՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ
    Իրանի փորձագետների խորհուրդը ձայների մեծամասնությամբ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրել Մոջթաբա Խամենեին՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդուն։ Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
    📌 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն իսկ հավատարմության երդում է տվել Իրանի նոր գերագույն առաջնորդին։ Ինչպես նշվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ, կորպուսն աջակցում է Փորձագետների խորհրդի ընտրությանն ու պատրաստ է «լիակատար հնազանդության և անձնազոհության՝ հանուն նոր գերագույն առաջնորդի ցուցումների կատարման»:
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գերագույն առաջնորդի պաշտոնում Մոջթաբա Խամենեիի նշանակումն անվանել է «ազգային միասնության ամրապնդմանն ուղղված իսլամական ազգի ձգտման դրսևորում»: Նրա պնդմամբ՝ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը «ազդարարելու է իրանական ազգի համար արժանապատվության և իշխանության նոր դարաշրջանի սկիզբը»։
  • Թեմա համար 1. Ջրանջատումները, Վեոլիան և Կառավարության միջամտությունը2026 թվական…

    🚰 Թեմա համար 1. Ջրանջատումները, Վեոլիան և Կառավարության միջամտությունը
    2026 թվականի փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակեց ջրամատակարարումների այս տարվա գրաֆիկը։ Ընկերությունից հայտնեցին, որ Երևանի ու մարզերի մի շարք հասեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը խմելու ջուրը կեսգիշերից մինչև առավոտյան 7-ը կանջատվի: Այս հայտարարությունը դժգոհության ալիք առաջացրեց։
    📌 «Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կպատմենք, թե ինչու է Հայաստանում շուրջօրյա ջրամատակարարումը երազանք:

    Թեմա համար 1. Ջրանջատումները, Վեոլիան և Կառավարության միջամտությունը

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    Թեմա համար 1. Ջրանջատումները, Վեոլիան և Կառավարության միջամտությունը
    2026 թվականի փետրվարին « #Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակեց ջրամատակարարումների այս տարվա գրաֆիկը։ Ընկերությունից հայտնեցին…

  • Հայաստան-Իրան սահման, Մեղրիի անցակետ (լուսանկարներ)Առաջին բանը, որ անում են Իրան…

    Հայաստան-Իրան սահման, Մեղրիի անցակետ (լուսանկարներ)
    Առաջին բանը, որ անում են Իրանից ցամաքային սահմանով Մեղրիի անցակետը հատած քաղաքացիները, ինտերնետին միանալն է, որպեսզի իմանան իրենց երկրում տեղի ունեցող պատերազմական վիճակի մասին ու կապ հաստատեն հարազատների և ծանոթների հետ։
    Պատերազմի և դրա հետևանքների մասին իրանցիները տեսախցիկնեերի առաջ շատ չեն խոսում, միայն հույս են հայտնում, որ ամեն ինչ շուտափույթ ավարտվի և խաղաղություն հաստատվի իրենց հայրենիքում։
  • Արայիկ Հարությունյանը մանիպուլացնում է Հայաստանի երկնքով տարանցիկ թռիչքների թեմ…

    ✈️ Արայիկ Հարությունյանը մանիպուլացնում է Հայաստանի երկնքով տարանցիկ թռիչքների թեման
    ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին մանիպուլյատիվ հայտարարություն է արել Հայաստանի երկնքով տարանցիկ (տրանզիտ) թռիչքներ իրականացնող օդանավերի վերաբերյալ:
    «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքից մի պատկեր տեղադրելով՝ Հարությունյանը գրել է. 🗣«Էն, որ առաջին օրից Խաղաղության խաչմերուկը ծաղրում էիք, ասում էիք մեռելածին նախագիծ է, հիմա զգու՞մ եք ձեր սնանկությունը: «Թրիփն» էլ առաջիկա տարիներին կբացվի, եւ Հայաստանը կամրապնդվի որպես շատ կարեւոր հանգույց»:
    ❗️Բարձրաստիճան պաշտոնյան չի նշել եւ օբյեկտիվորեն չէր էլ կարող նշել ՀՀ գործող իշխանության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի եւ Հայաստանի երկնքով անցնող թռիչքների հոսքի որոշակի ավելացման պատճառահետեւանքային կապը, քանի որ այն պարզապես չկա:
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Արայիկ Հարությունյանը մանիպուլացնում է Հայաստանի երկնքով տարանցիկ թռիչքների թեման

    Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին մանիպուլյատիվ հայտարարություն է արել Հայաստանի երկնքով տարանցիկ…

  • ԱԱԾ շենքը հրդեհելու փորձի մեջ կասկածվողը ձերբակալվել էԱյսօր՝ 2026թ. մարտի 6-ին,…

    🔥 ԱԱԾ շենքը հրդեհելու փորձի մեջ կասկածվողը ձերբակալվել է
    Այսօր՝ 2026թ. մարտի 6-ին, ինքնությունը դեռ չպարզված անձը դյուրավառ նյութով տարան նետել է Ազգային անվտանգության ծառայության շենքի ուղղությամբ, ինչից հրդեհ է առաջացել։ ❗️ Ենթադրվում է՝ քաղաքացին փորձել է հրդեհել շենքը։
    Արարքը պատկերող տեսանյութ է տարածվել սոցիալական ցանցերում։
    🗣️ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հետքին» հայտնեց, որ հանցագործություն կատարելու կասկանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
  • Իրանցի դատապարտյալները ներում են խնդրում, որպեսզի վերադառնան ու գտնեն իրենց ընտ…

    🇮🇷 Իրանցի դատապարտյալները ներում են խնդրում, որպեսզի վերադառնան ու գտնեն իրենց ընտանիքի անդամներին
    Այցելել էինք «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու դատապարտյալների պահման պայմաններին, զբաղվածությանը և առօրյային։ Ուսումնասիրությունը կհրապարակվի առաջիկայում: Զրուցել ենք նաև իրանցի դատապարտյալների հետ, նրանք ծանր հոգեվիճակում են։ Մտահոգված են Իրանի տարածքում ծավալված պատերազմով։ Արդեն մեկ շաբաթ է ընտանիքի անդամների հետ կապ չկա։ Չգիտեն՝ ողջ են, որտեղ են։ Լուրերին հետևում են միայն քրեակատարողական հիմնարկի կացարանի հեռուստացույցով։
    «Սևան» քրեակատարողական հիմնարկում պահվում է 14 իրանցի դատապարտյալ։ Նրանք հանրապետության նախագահից, վարչապետից խնդրում են ներում շնորհել, որպեսզի վերադառնան իրենց ընտանիքների մոտ։ Ասում են՝ ընդունել են իրենց մեղքը, զղջում են կատարվածի համար։ Որպես մարդասիրական քայլ՝ խնդրում են իրենց ուղարկել Իրան։

    Իրանցի դատապարտյալները ներում են խնդրում, որպեսզի վերադառնան ու գտնեն իրենց ընտանիքի անդամներին

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    Իրանցի դատապարտյալները ներում են խնդրում, որպեսզի վերադառնան ու գտնեն իրենց ընտանիքի անդամներին
    Այցելել էինք «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու #դատապարտյալ ների պահման պայմաններին,…

  • Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկ…

    ❗️Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ

    Դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից՝ նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցին՝ սպանությանն ականատես վկային, հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։
    Բացի այդ, վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած վկան հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք: 
    Նախաքննության ընթացքում ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել երեք անձանց, այդ թվում՝ փաստաբանի նկատմամբ

    ,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։