Category: Hetq

  • Կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումըԱժ լրատվակ…

    Կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը
    Աժ լրատվական ծառայությունից նշում են, որ խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնեւում կայացած նրանց հանդիպումից հետո, եւ պայմանավորվել են շարունակել այդ շփումները:
    📌 Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարեւորությունը՝ երկու հասարակությունների միջեւ վստահության հետագա ամրապնդման համար
  • Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը հայտնում է, որ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պ…

    🔻 Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը հայտնում է, որ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։ Ստորեւ՝ կենտրոնի տարածած հաղորդագրությունը։
    ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։
    📌 Զեկույցի ներկայացման հաջորդ վերջնաժամկետը 2026 թ․ օգոստոսի 31-ն է։
  • «Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել ընտրակաշառքի մեղադրանքովՄեկ տասնյակից …

    «Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել ընտրակաշառքի մեղադրանքով
    Մեկ տասնյակից ավելի անձ է ձերբակալվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Կոմիտեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող ՀԿ-ների կողմից Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել: Կից հրապարակել է նաև տեսանյութ․ «… ասեց, ինչքան շուն շանգյալ կա, բերել գրանցել ես շտաբի վրա 200 ես տալիս, հարազատներին գցել ես գյուղերը, 100 ես տալի՞։ ․․․»
    📌 Սա ձայնագրությունից մի կտոր էր, ամբողջականում կան այլ հատվածներ, որոնցում լսվում է ինչ-որ տեղ գնալու համար շոր գնելու, փող տալու և այլնի մասին։ Ձայնագրություններ կան, որոնք արվել են մինչև մարտը, որովհետև լսվում է․ « ․․․ մարտին չստացամ, էդ ինչքան մարդ եմ գրանցել, ասելու եմ՝ չէթաք դրան ընտրեք․․․»։
    🔻 Առավոտից կուսակցականները հավաքված են Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց։ Նրանք ահազանգում են, որ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել պաշտպանյալների մոտ։

    «Ուժեղ Հայաստանի» անդամներ են ձերբակալվել ընտրակաշառքի մեղադրանքով

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող ՀԿ-ների կողմից Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել:

  • 2026 թվականի հունիսյան ընտրություններին ընդառաջ՝ «Հետքը» որոշել է ներկայացնել վ…

    📌 2026 թվականի հունիսյան ընտրություններին ընդառաջ՝ «Հետքը» որոշել է ներկայացնել վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերի անցած ճանապարհն ու գրանցած արդյունքները։ Նպատակն է՝ ընթերցողին տրամադրել համապարփակ տեղեկատվություն այն կուսակցությունների մասին, որոնք ձևավորել և ձևավորում են Հայաստանի քաղաքական օրակարգը։
    2017 թվականի ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած ուժերին անդրարդարձել էինք մեր նախորդ հոդվածում։
    Այս հոդվածում կանդրադառնանք ընտրությունների արդյունքում խորհրդարան չանցած ուժերին։
    🔗 Ամբողջական հոդվածը՝ ԱՅՍՏԵՂ
    🗳 Դեպի խորհրդարան. 2017 թ. ԱԺ ընտրություններին մասնակցած ուժերը (մաս 1) 📌 2026 թվականի հունիսյան ընտրություններին ընդառաջ՝ «Հետքը» որոշել է ներկայացնել վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերի անցած ճանապարհն ու գրանցած արդյունքները։ Նպատակն…
  • Բիզնես վարկ՝ սկսած 10% տարեկան տոկոսադրույքով:Ձե՛ռք բեր ֆինանսավորում հարմար պա…

    💼 Բիզնես վարկ՝ սկսած 10% տարեկան տոկոսադրույքով:
    Ձե՛ռք բեր ֆինանսավորում հարմար պայմաններով ու զարգացրո՛ւ բիզնեսդ մեզ հետ։
    ✅Շրջանառու միջոցների համալրում
    ✅Սարքավորումների ձեռքբերում
    ✅Անշարժ գույքի ձեռքբերում, կառուցում, վերանորոգում
    ✅Բիզնեսի խթանում
    www.byblosbankarmenia.am | +37460616100
    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
    Ad by Native Network

    Մանրամասներն այստեղ
  • «Մեր միակ ներուժը մարդկային կապիտալն է». Սուրեն Պետրոսյան«Ժողովրդավարական համախմ…

    «Մեր միակ ներուժը մարդկային կապիտալն է». Սուրեն Պետրոսյան
    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ զրուցել ենք 2026 թ․-ի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության, քաղաքական դաշտում առկա խնդիրների, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջարկների և ԹՐԻՓՓ («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի մասին։

    Մեր միակ ներուժը մարդկային կապիտալն է. Սուրեն Պետրոսյան

    Մեր միակ ներուժը մարդկային կապիտալն է. Սուրեն Պետրոսյան
    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն #Պետրոսյան ի հետ զրուցել ենք խորհրդարանական #ընտրություններ ի մասնակցության, #քաղաքական դաշտում առկա խնդիրների, «Ժողովրդավարական համախմբում»…

  • Ճարտարապետ Արսեն Ավետիսյանի հայցն ընդդեմ «Հետք»-ի մերժվեց անհիմն լինելու պատճառո…

    Ճարտարապետ Արսեն Ավետիսյանի հայցն ընդդեմ «Հետք»-ի մերժվեց անհիմն լինելու պատճառով
    Երևանի Կիևյան փողոցի պատմամշակութային շենքում խախտումներով շինարարություն իրականացրած ճարտարապետ Արսեն Ավետիսյանի հայցն ընդդեմ «Հետք»-ի մերժվեց անհիմն լինելու պատճառով։ Վճիռը կայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Աթանեսյանը։
    📌 Արսեն Ավետիսյանը դատարան հայց էր ներկայացրել «Հետք»-ում 2024 և 2025 թվականներին հրապարակված երկու հոդվածի պատճառով, որոնք, ըստ նրա, զրպարտել են իր բարի համբավը։ 🔻Հոդվածներից առաջինում ներկայացրել էինք, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակից, մասնագիտությամբ ճարտարապետ Արսեն Ավետիսյանը խախտումներով շինարարություն իրականացրել և վնասել պատմամշակութային շենքը, իսկ երկրորդում անդրադարձել էինք նույն թեմայի վերաբերյալ զարգացումներին, քանի որ մեր առաջին հոդվածից հետո քրեական վարույթ էր նախաձեռնվել։

    Ճարտարապետ Արսեն Ավետիսյանի հայցն ընդդեմ «Հետք»-ի մերժվեց անհիմն լինելու պատճառով

    Վճիռը կայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Աթանեսյանը։

  • 2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի Դատախազների միջազգային ասոց…

    2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
    📌 Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ այս որոշումը կայացվել է այսօր՝ Շանհայում ընթացող՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում՝ Գործադիր կոմիտեի անդամների միաձայն որոշմամբ:
    Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին, որի ընթացքում Աննա Վարդապետյանն ընտրվել է ԴՄԱ վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ:
  • Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ ՀՀ ՊՆ-ից հաղորդում են,…

    Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։
    📌 ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
  • Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվել էՀսկող դատախազի որոշմամբ՝ դատարանի կողմից…

    Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվել է
    Հսկող դատախազի որոշմամբ՝ դատարանի կողմից 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:
    🔻 Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է իրավասու դատարան: Այսինքն՝ գործի նախաքննությունն ավարտվել է։

    Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվել է

    Արդեն եկեղեցու բակում ձերբակալվել էին 3 անձ՝ 18-ամյա զույգ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև Գևորգ Գևորգյանը։ Վերջինս…