Category: Hetq

  • Հայ-ռուսական հարաբերություններում էսկալացիան անխուսափելի է դառնում. Դավիթ Պետրոս…

    Հայ-ռուսական հարաբերություններում էսկալացիան անխուսափելի է դառնում. Դավիթ Պետրոսյան
    «Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի» համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ զրուցել են Բիշքեկում կայացած Փաշինյան- Պուտին հանդիպման, հայ-ռուսական հարաբերությունների, գազի գնի հնարավոր բարձրացման, ռուսական ռազմաբազայի հետագա ճակատագրի, ԹՐԻՓՓ ուղու, զինված ուժերում կատարվող փոփոխությունների և վերջին շրջանում տեղի ունեցած դժբախտ պատահարների մասին։
  • Նարեկ Նալբանդյանը գնել է Հրազդանի ցեմենտի գործարանըԳագիկ Ծառուկյանին պատկանող «Ա…

    Նարեկ Նալբանդյանը գնել է Հրազդանի ցեմենտի գործարանը
    Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի գործարանի կառավարումը պետության կողմից ստանձնելու ֆոնին Հայաստանի ցեմենտի մեկ այլ խոշոր գործարանի վաճառք է տեղի ունեցել։
    💰Գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը, որը շահագործող ընկերության սնանկ ճանաչվելուց հետո դարձել էր «ԱՄԻՕ» բանկի սեփականությունը։
    Գործարանը վաճառվել է գնահատված արժեքից 4 միլիարդ դրամով պակաս գնով։ Բանկը այս տարվա մարտին էր գործարանը աճուրդով վաճառելու մասին հայտարարել։ Աճուրդի էր հանվել 44 առանձին գույք՝ մեկ միասնական լոտով, որի ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 15 միլիարդ 228 միլիոն դրամ: Աճուրդին մասնակցած և հաղթող ճանաչված «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն այն գնել է 11 միլիարդ 101 միլիոն դրամով։

    Նարեկ Նալբանդյանը գնել է Հրազդանի ցեմենտի գործարանը

    Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» ցեմենտի գործարանի կառավարումը պետության կողմից ստանձնելու ֆոնին Հայաստանի ցեմենտի մեկ այլ…

  • Ստեփանավանի ԲԿ նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի և բժշկական կենտրոնի նախկին գլխավոր…

    📌 Ստեփանավանի ԲԿ նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի և բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահ Նորայր Ղուկասյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։
    ❗️Հիշեցնենք՝ «Հետք»-ը հետաքննություն էր հրապարակել, որտեղ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները պատմել էին, որ տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում էր աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ էր տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։
    8-րդ հարկ․ Բժշկական կենտրոնի «ստվերային» կողմը՝ վարկեր, պարտքեր և քրեական հետապնդումներ Ստեփանավանի բժշկական կենտրոնում կառավարչական կամայականությունների մի ուշագրավ պատմություն է բացահայտվել, որի կենտրոնում հաստատության տնօրենն է։ Նախկին աշխատակիցները «Հետքին»…

    Ստեփանավանի ԲԿ նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանի վերաբերյալ գործը Հակակոռուպցիոն դատարանում է

    «Հետք»-ը հետաքննություն էր հրապարակել, որտեղ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները պատմել էին, որ տնօրեն Անուշ Իսպիրյանը…

  • Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ «Լամբադա» կամուրջի փակ լինելու պատճա…

    🚘 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ «Լամբադա» կամուրջի փակ լինելու պատճառով․

    📍Կոմիտասի պողոտայով և Դավիթ Անհաղթ փողոցով խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն գլխավոր ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել ուղիղ կամ աջ ուղղություններով,
    📍Ազատության պողոտայից խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն երկրորդական ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել միայն աջ ուղղությամբ,
    📍Կոմիտասի պողոտայով դեպի Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցների խաչմերուկ երթևեկող և Դավիթ Անհաղթի փողոցով դեպի Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար կկազմակերպեն հետադարձի տեղեր:
  • Պատգարակով դատարան տեղափոխված Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեցՀակակոռուպցիո…

    Պատգարակով դատարան տեղափոխված Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
    Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորել։
    Քննչական կոմիտեն 2026թ. սեպտեմբերի 1-ին հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։ 

    «Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու վերաբերյալ»

    ,- նշված էր ՔԿ հաղորդագրությունում։
    📌 Դրանից ժամեր անց Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել են Գագիկ Խաչատրյանի տուն և նրան ձերբակալել։ Տարածված տեսանյութում երևում է, որ Գ. Խաչատրյանը պառկած է անկողնում, վատառողջ է, և չի կարողանում տեղաշարժվել։ ❗️Մինչդեռ իրավապահ մարմինների ներկայացուցիչները նրան դնում են պատգարակի վրա և տանում Հակակոռուպցիոն դատարան՝ անտեսելով ցավից նրա գոռոցները։ 

  • Բիշքեկում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հ…

    🇷🇺🇦🇲Բիշքեկում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղարը։
    Հանդիպման մանրամասները հայկական կողմը դեռ չի հաղորդում։
  • Ստեփան Ասատրյանը պետք է հերքում տարածի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փոխհատ…

    Ստեփան Ասատրյանը պետք է հերքում տարածի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փոխհատուցի 1 մլն դրամ
    Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Էմին Աբգարյան) բավարարել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ կարգալույծ հռչակված հոգևորական Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ)՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Ստեփան Ասատրյանը ոչ միայն պետք է հերքում տարածի, այլև վճարի փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով։
    2026թ. հունվարի 22-ին «Հայկական ժամանակ» (armtimes.com) լրատվական կայքի YouTube-յան ալիքում հրապարակվել է հարցազրույց, որի ընթացքում Ստեփան Ասատրյանը նշել է, թե Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «տեռորիզմ էր խրախուսում» և «բանտից սպառնալիքներ էր հնչեցնում ՀՀ նկատմամբ», ինչպես նաև պնդել է, թե նա ունի «կին և աղջիկ, որոնք Գյումրիի փողոցներում ազատ շրջում են»:
    Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ներկայացուցիչներ Տաթևիկ Շալջյանն ու Մարինե Ֆարմանյանը պնդել են, որ Ս. Ասատրյանի հնչեցրած հայտարարություններն ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հոգևորականի պատիվն ու արժանապատվությունը:
    📌Պնդել են, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կուսակրոն հոգևորական է, չունի ընտանիք՝ կին կամ երեխա, ինչպես նաև երբևէ որևէ առնչություն չի ունեցել ահաբեկչության կամ պետության դեմ սպառնալիքներ հնչեցնելու հետ:
    🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    Ստեփան Ասատրյանը պետք է հերքում տարածի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին փոխհատուցի 1 մլն դրամ

    Դատարանը վճռել է Ստեփան Ասատրյանից հօգուտ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի  բռնագանձել մեկ միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար…

  • Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել։ Նրան մեղադրանք է …

    Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել է «բացակայելու արգելքը»։
    📌 Հակակոռուպցիոն կոմիտեից մեղադրանքի վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնում։
    Ձերբակալվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավարը Ձերբակալվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։ Նրան տեղափոխում են Երևան՝ քննչական գործողություններ իրականացնելու համար։ Ա. Աղաբաբյանն ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։ 🗣️ Ձերբակալման…
  • Դատախազության երրորդ փորձը․ «Սիլ պլազայի» գործը առաջ չի գնումՇուրջ 4 տարի է՝ Դատ…

    Դատախազության երրորդ փորձը․ «Սիլ պլազայի» գործը առաջ չի գնում
    Շուրջ 4 տարի է՝ Դատախազությանը չի հաջողվում գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը վերադարձնել պետությանը։ 1990-ականներին Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի (ներկայում ՀՀ նախագահ) որոշումներով կատարված սեփականաշնորհումը իրավապահները 2022թ․-ին անօրինական էին համարել։
    Սկզբում Վարչական, ապա Հակակոռուպցիոն դատարանում արդյունքի չհասնելով՝ 2026թ․-ի հուլիսին Գլխավոր դատարախազությունը կրկին դիմել է Վարչական դատարան։ Հաշվի առնելով, որ Հակակոռուպցիոն դատարանը Դատախազության հայցը վարույթ չէր ընդունել, ինչպես նաև չէր բավարարվել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ ներկայացված բողոքները՝ Դատախազությունից փորձել էինք պարզել՝ արդյո՞ք սպառվել է Երևան համայնքին պատկանած գույքը կրկին համայնքին վերադարձնելու հնարավորությունը։
    🔗Ավելին` ԱՅՍՏԵՂ

    Դատասխազության երրորդ փորձը․ «Սիլ պլազայի» գործը առաջ չի գնում

    Շուրջ 4 տարի է դատախազությանը չի հաջողվում գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես…

  • Երևանում սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբան…

    📍Երևանում սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում`
    🚙 Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ, Վարդանանց փողոց 5 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ և Նալբանդյան 50 հասցեին հարակից ճանապարհահատվածին հարակից հետիոտնային անցումից մինչև վճարովի ավտոկայանատեղին փոխադրամիջոցների կանգառը կարգելվի,
    🚙 Նալբանդյան 48 հասցեին հարակից ճանապարհահատվածի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտով Հանրապետության հրապարակի կողմից դեպի Սախարովի հրապարակ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ:
    Երևանի քաղաքապետարան