Category: Hraparak.am

  • Եթե Յանուկովիչն իրեն ճիշտ պահեր և միգուցե ինչ-որ տեղ ուժ գործադրեր ու կանխեր այս…

    Եթե Յանուկովիչն իրեն ճիշտ պահեր և միգուցե ինչ-որ տեղ ուժ գործադրեր ու կանխեր այս «մայդանը», Ուկրաինայում իրադարձությունները գուցե զարգանային ավելի էվոլյուցիոն ճանապարհով։
    ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է 2003-2016 թվականներին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան․
    «Ուկրաինայում ռազմական հակամարտություն սկսելու նախադրյալներն արդեն 2013-ին էին, սակայն այն ժամանակ դեռ հնարավորություն կար խուսափել իրավիճակի ռազմական զարգացումից։ Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վիկտոր Յանուկովիչը կարող էր կանխել հակամարտությունն ուժի կիրառմամբ։
    Եթե ​​Յանուկովիչն իրեն ճիշտ պահեր և միգուցե ինչ-որ տեղ ուժ գործադրեր ու կանխեր այս «մայդանը», Ուկրաինայում իրադարձությունները գուցե զարգանային ավելի էվոլյուցիոն ճանապարհով։ Փոփոխությունները, որոնք նրանք ցանկանում էին իրականացնել, կկատարվեին, ես կասեի, խաղաղ ճանապարհով»,-նշել է Բորդյուժան։

  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռա…

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։
    Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
    Նրա տեղեկություններով՝ զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի երեկոյան։
    «Զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են առևանգվածներին վերադարձնելու ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները Սիրիայում և Գազայում»,- գրել է նա Telegram ալիքում։

  • Ամերիկյան Newsweek ամսագիրը հրապարակել է Երրորդ համաշխարհային պատերազմի ենթադրյա…

    Ամերիկյան Newsweek ամսագիրը հրապարակել է Երրորդ համաշխարհային պատերազմի ենթադրյալ ճակատի քարտեզը։
    Հրատարակության համաձայն՝ Եվրոպայում ճակատը կարող է ձգվել Ֆինլանդիայի հետ Ռուսաստանի սահմանից Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Շվեդիայի և Լեհաստանի միջով մինչև Գերմանիա։
    Պարբերականը հատուկ ուշադրություն է դարձրել Լեհաստանի և Լիտվայի միջև Սուվալկսկի միջանցքին, որը կարող է դառնալ բախման առաջին կետը՝ Կալինինգրադի մարզի և Բելառուսի միջև գտնվելու պատճառով։
    Ակտիվ ռազմական գործողություններ, ըստ Newsweek-ի, կարող են ծավալվել նաև Սև և Ազովի ծովերում։ Հարավային ուղղությամբ Եվրոպան կարող է դժվարությունների հանդիպել Աբխազիայում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման պատճառով, կարծում են վերլուծաբանները։

  • Փրկարարը փրկում է տանիքի վրա հայտնված անօգնական շանըՀերթական արտառոց դեպքը։ Կապա…

    Փրկարարը փրկում է տանիքի վրա հայտնված անօգնական շանը
    Հերթական արտառոց դեպքը։ Կապանի բնակիչներից մեկը զանգահարել է ՆԳՆ Փրկարար ծառայություն եւ հայտնել, որ իր շան կյանքը վտանգված է, կենդանին հայտնվել է տանիքի վրա, եւ չի կարողանում իջնել։ Դեպքի վայր ժամանած փրկարար Գարիկ Նուրիջանյանը վտանգելով կյանքը` կանգնում է թույլ հիմքերով բարակ թիթեղի վրա և փրկում անօգնական շանը։
    ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին ասացին, որ դեպքը տեղի ունեցել օրեր առաջ՝ Կապանում։

  • Դեկտեմբերի 15-ի կիրակնօրյա սուրբ պատարագին Մայր Աթոռը կիսադատարկ էր։ Ցավալի պատկ…

    Դեկտեմբերի 15-ի կիրակնօրյա սուրբ պատարագին Մայր Աթոռը կիսադատարկ էր։ Ցավալի պատկեր։ Սուրբ պատարագի իմաստն ու խորհուրդը կարծես հայ ազգի համար վերջին պլան է մղվել, մինչդեռ եկեղեցին դարեր ի վեր եղել է հայի տունը բոլոր իմաստներով։ Թվում էր, թե Մայր Տաճարի վերաօծման արարողությունից հետո մարդկանց հոսքը մի քանի անգամ կմեծանա, սակայն այսօրվա տեսարանը այլ բանի մասին էր վկայում: Ինչո՞ւ մարդիկ եկեղեցի չեն գնում, պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած ժամանակի սղությունից, մինչեւ ավելի խորքային՝ հոգեւոր ունայնություն։ Փորձեցինք պատճառները հասկանալ հոգեւոր տեսանկյունից։ Տեր Արամ քահանա Միրզոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ սուրբ պատարագին մասնակցողները եւ հաղորդություն ստացողները իրապես քիչ են, եւ սա ունի իր պատճառները։  

  • Սիրիայում փաստացի իշխանությունը վերցրած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար…

    Սիրիայում փաստացի իշխանությունը վերցրած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար Ջուլանին Իսրայելին մեղադրել է Սիրիայի վրա անօրինական հարձակման համար։
    «Իսրայելցիներն ակնհայտորեն խախտել են թույլատրելի սահմանները, ինչը տարածաշրջանում անհիմն էսկալացիայի վտանգ է ստեղծում»,- ասել է նա։

  • Ամանորյա տոների առիթով իշխանականները որոշել են մի քանի ժամով բացել Ազգային ժողով…

    Ամանորյա տոների առիթով իշխանականները որոշել են մի քանի ժամով բացել Ազգային ժողովի դարպասները։ «Դեկտեմբերի 25-ին մի քանի ժամով բացվելու են Ազգային ժողովի այգու դռները: 
    Հրաշքի սպասումով՝ կտեսնվե՛նք ԱԺ այգում»,-հայտնում են ԱԺ-ից։
    Հիշեցնենք՝  Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած Փաշինյանը իշխանության գալուն պես՝ 2018 թվականի հոկտեմբերի 3-ին հրահանգեց բացել ԱԺ-ի դարպասները քաղաքացիների համար՝ հայտարարելով, որ ԱԺ դարպասները միշտ բաց պետք է լինեն ՀՀ քաղաքացիների առաջ։  Սակայն պաշտոնավարման առնվազն 3-րդ տարում նույն  դարպասներն այնպես փակվեցին, որ ոչ մի քաղաքացի անգամ չկարողանա անցնել ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրի խորհրդարանի կողքով։ ԱԺ-ի զոդված դարպասներին մոտենալիս շենքը հսկող Պետական պահպանության ծառայության աշխատակիցները մոտենում ու արգելում են դիպչել դարպասներին։

  • Հարավային Կովկասում կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղա…

    Հարավային Կովկասում կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը
    «Անկարան դրական է գնահատում այս ուղղությամբ երկու երկրի ջանքերը, ինչպես նաև բանակցություններում ձեռք բերված առաջընթացը»,- նշել է Գյուլերը։

  • Բագրատ Սրբազանը խոսեց իշխանափոխության ծրագրից․ ինչ է սպասվումԲագրատ Սրբազանը հան…

    Բագրատ Սրբազանը խոսեց իշխանափոխության ծրագրից․ ինչ է սպասվում
    Բագրատ Սրբազանը հանդիպում է իր համակիրների հետ։ Լրագրողների հետ զրույցում ասաց, որ նպատակն է՝ հասկանալ, թե ինչ իրավիճակ է։ «Այս ընթացքում շատերին կալանավորել են, հալածել են, գումարների վրա կալանքներ են դրել, ահռելի մեքենա է աշխատում։ Այս մարդկանց հետ պետք է հաճախ հանդիպել, որպեսզի նրանք իմանան, որ լքված չեն»,-ասաց Սրբազանը։
    Հարցին՝ մեկ անգամ արդեն շարժումը տապալվել է, դրանից ի՞նչ դասեր եք քաղել, Բագրատ Սրբազանն ասաց՝ պետք է մատների արանքով այլեւս չնայել իրավիճակին։
    «Պիտի մարդկանց վստահությունը մինչեւ վերջ տանենք։ Կարող է լինել մեկ օր, մի շաբաթ, տասը օր, երկու շաբաթ»,,- անորոշ ասաց Սրբազանը՝ խոսելով իշխանափոխություն անելու ծրագրից։
    Խոստովանեց՝ բացթողումներ մի քանի անգամ եղել են, բայց այլեւս թույլ չեն տալու։ «Մենք մի քանի անգամ որոշակի բացթողումների պատճառով չենք կարողացել վերջնարդյունքն արձանագրել։ Մեզ համար հիմա ավելի լավ է ժամանակի մեջ տեղավորվել, մեր հարցերը լուծել։ Ասել եմ՝ այն օրը երբ դուրս գանք հրապարակ՝ լինելու է վերջնական»,-ասաց նա։

  • Երևանի «Գումի» շուկայում  ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը, ըստ Sputnik Ա…

    Երևանի «Գումի» շուկայում  ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը, ըստ Sputnik Արմենիայի  տեղեկությունների, հրաժարվել են փաստաբանի ծառայություններից։
     Sputnik Արմենիայի տեղեկություններով` մսավաճառներն ազատ կարձակվեն ձերբակալման 72 ժամը լրանալուն պես, և չի բացառվում, որ նրանց մեղադրանքը սահմանափակվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով։