Category: Hraparak.am

  • Երևանում դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտե…

    Երևանում դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մվ արագությամբ։
    Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
    Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 16-19-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։
    Օդի ջերմաստիճանը 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։

  • Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․«Իրենց ապագայի նկատմամբ հստակ ռազմա…

    Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
    «Իրենց ապագայի նկատմամբ հստակ ռազմավարական տեսլական ունեն Իսրայելը, Իսրայելից հետո` Թուրքիան։ Սրանք Մերձավոր Արևելքի երկու երկրներ են, որոնք հստակ գիտեն` «ո՞վ են իրենք, ի՞նչ են ուզում, ինչպե՞ս են ուզում և ե՞րբ են ուզում»։
    Որպես օրինակ` նայեք, թե Իսրայելը պատեհ պահին ինչպե՞ս է ոչնչացնում Սիրիայի ամբողջ ռազմական պոտենցիալը։
    Սիրիան, եթե նույնիսկ մի օր վերադառնա հակաիսրայելական ճամբար, նրան չափազանց մեծ ժամանակ և միջոցներ պետք կլինեն իր ռազմական պոտենցիալը վերականգնելու համար…»։

  • Արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Փաշինյանը փորձում է հարկատու…

    Արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Փաշինյանը փորձում է հարկատուի հերոս «լինելու» գաղափարը մարդկանց ուղեղում ամրապնդել նաև բարոյական հարթության վրա: Ու այդ առումով կատարել է հերթական մտավոր ձեռնածությունը: Փորձել է սխալ հանել եկամտահարկով ծանրաբեռնված աշխատավարձը «կեղտոտ» անվանելը: Եվ եթե հետևենք նրա մտքերի ընթացքին, ստացվում է, որ ինքը դեմ է հարկը որպես կեղտ դիտարկելուն: Ինչը կպչում է աշխատավարձին ու կեղտոտում այն: Հնչում է տրամաբանված, սակայն խնդիրն այն է, որ դա, նախ, հայկական երևույթ չէ: Զուտ կամ «մաքուր» և «կեղտոտ» աշխատավարձերի վերաբերյալ պատկերացումը հայերենին է անցել ռուսերենից («чистая – грязная» заработная плата): Բայց ենթադրում եմ, որ դա սկիզբ է առել ոչ թե այնտեղ, այլ արևմտաեվրոպական երկրներում: Ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ սոցիալական երևույթները: Ենթադրում եմ, որ դրա սկիզբն էլ դրվել է պարտատոմսերի կամ ընդհանրապես արժեթղթերի երևան գալով:

  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Սպորտի ոլորտում տարվա լավագույնների …

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթի տարբեր անվանակարգերում առաջադրած խաղացողներին: «Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգում ՀՖՖ-ն առաջադրել է Հենրիխ Մխիթարյանին և Տիգրան Բարսեղյանին՝ որպես մարզիկների, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետությունը առավել ճանաչելի են դարձնում և նպաստում Հայաստանի Հանրապետության հանրահռչակմանը:
    Վարազդատ Հարոյանին, Էդուարդ Սպերցյանին, Լուկաս Սելարայանին և Օգնյեն Չանչարևիչին ՀՖՖ-ն առաջադրել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ որպես մարզիկների, որոնք առավել համակրանք են վայելում հանրության մեջ իրենց մարզական գործունեության համար:

  • Որտեղ են այս պահին «Գումի» շուկայի հարակից տարածքից այսօր առավոտյան ձերբակալված …

    Որտեղ են այս պահին «Գումի» շուկայի հարակից տարածքից այսօր առավոտյան ձերբակալված մսավաճառները։ 
    Քիչ առաջ տեղեկացանք, որ մսավաճառներին տարել են` ՁՊՎ` ձերբակալված անձանց պահման վայր, և միայն 72 ժամից պարզ կլինի` նրանց մեղադրանք առաջադրվելու է, թե` ոչ։
    Հիշեցնենք, որ այսօր առավոտից Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը: Սկսել են առգրավել միսը, ինչից հետո մսավաճառների և իրավապահների միջև սկսվել է ծեծկռտոց։ Եւ մսավաճառները հայտնվել են ոստիկանությունում:

  • Սիրիայի փաստացի իշխանությունները մտադիր են 700 հազար իրանցիների զրկել քաղաքացիու…

    Սիրիայի փաստացի իշխանությունները մտադիր են 700 հազար իրանցիների զրկել քաղաքացիությունից։ Նրանք սիրիական քաղաքացիություն են ստացել Բաշար ալ-Ասադի վարչակարգի օրոք։ Այս մասին հայտնում է Դամասկոսի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությունը, ըստ սիրիական լրատվամիջոցների փոխանցման։

  • Չգիտեմ ինչ ասեմ էս Հակոբ Ասլանյանի պահով: Ախր ոչ մի քաղաքագիտական վերլուծության …

    Չգիտեմ ինչ ասեմ էս Հակոբ Ասլանյանի պահով: Ախր ոչ մի քաղաքագիտական վերլուծության ենթակա էլ չէ այդ ՔՊ-ական պերսոնաժը: Ոչ այն է՝ ՔՊ-ին քննադատես՝ ինչո՞ւ հեռացրիք խեղճ հարիֆին, ոչ այն է՝ խորանաս հեռացնելու պատճառների մեջ, քանզի պատճառներ չկան առհասարակ: Մարդը տրանսպորտով գալիս էր ԱԺ, գնում տուն, ընդդիմությանը (հիմնականում՝ Դաշնակցությանը) «քննադատող» ելույթներ ունենում, մասնակցում տարբեր հանձնաժողովների աշխատանքներին: Ի՞նչն այնպես չէր անում: Մի անգամ նույնիսկ քիչ էր մնացել ծեծ ուտեր Եռաբլուրում՝ ՔՊ-շնիկ լինելու համար: Դա էլ չօգնեց: Հեռացրին մարդուն, եւ վերջ: Գոնե ժամանակավոր հեռացնեին կամ սառեցնեին, ինչպես ինքն էր խնդրել իր հայտարարության մեջ: Չէ, դրեցին ու չորով հեռացրին ֆրակցիայից: Երեւի կուսակցությունից էլ կհեռացնեն, եւ խեղճ Հակոբ Ասլանյանը կդառնա քայլող հանգուցյալ: Չեմ ասում՝ քաղաքական հանգուցյալ, որովհետեւ նա երբեք քաղաքական գործիչ չի եղել, կարելի է ասել` քաղաքականությամբ չի զբաղվել, այլ միայն քաղաքական պատվերներ է կատարել եւ, ահա, մնաց առանց աշխատանքի, գործատուի՝ իր նմանների պահանջարկ չունենալու պատճառով:

  • Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Թեթև մարդատար տ…

    Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

  • Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․Սիրելի գործընկերներ,Դադա…

    Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․
    Սիրելի գործընկերներ,
    Դադարեցնում եմ ՀՀ քննչական կոմիտեում իմ գործունեությունը. դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ  քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի  պաշտոնից։ 
    Ավելի քան երկու տարի  պարտքս եմ համարել ապահովել Քննչական կոմիտեի արդյունավետ հաղորդակցությունը մեդիայի և հանրային այլ սեգմենտների հետ՝ առաջնորդվելով հավասարության, գործընկերայնության և ազնվության սկզբունքներով, փորձելով դառնալ Քննչական կոմիտեի խոսափողը, միաժամանակ նաև մեդիահանրույթի “դեսպանը” համակարգում։ 
    Շնորհակալ եմ այն մարդկանց, ի մասնավորի Կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի, որոնք հավատացին ինձ ու վստահեցին այս պատասխանատու աշխատանքը` տալով գործելու, մասնագիտական ներուժս մեր հանրությանը ծառայեցնելու լայն հնարավորություն։ 
    Շնորհակալ եմ Կոմիտեի լրատվական ծառայությունն իրականացնող այն փոքրիկ թիմին, որի հետ անցել ենք այս ճանապարհը, որոնք աջակցել են ինձ իմ նախաձեռնություններում և ի սկզբանե ձևավորել հոգատար, ջերմ միջավայր։

  • Մեր տեղեկություններով, հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարական է տրվել՝…

    Մեր տեղեկություններով, հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարական է տրվել՝ հավաքել երրորդ դասարանցիների մայրենիի աղմուկ բարձրացրած դասագրքերը, որպեսզի գրքի կազմի վառվող դրոշի նկարը փոխեն նորով: Տեղեկացրել են, որ ինքնակպչուն նկարներ են ուղարկելու դպրոցներ, որպեսզի վրայից փակցվեն վառվող դրոշով լուսանկարի վրա։ Հիշեցնենք․ դեռեւս ամռանն այս թեմայի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, սոցիալական ցանցում օգտատերերը հրապարակում էին «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջը, որում Հայաստանի դրոշը կարծես այրվելիս լինի։
    Մարդիկ մեղադրում էին գրքի հեղինակներին, հնչեցնում վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ, որ այս սիմվոլիկան մտածված է տեղ գտել գրքի վրա: Դասագրքի հեղինակները պարզաբանում տարածեցին՝ հայտարարելով, որ նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրած ձեւավորման հետ, եւ որ տպագրության ժամանակ տեխնիկական վրիպակ է եղել եւ այլն: Հիմա որոշել են հետողորմյա անել եւ, ըստ էության, ցույց տալ, թե դասագրքի վրա մտածված չեն տեղադրել նման ապազգային նկար։