Category: Hraparak.am

  • Երեւանի Գումի շուկայում իրավիճակն այս պահին խիստ լարված է: ՍԱՏՄ աշխատակիցները կա…

    Երեւանի Գումի շուկայում իրավիճակն այս պահին խիստ լարված է: ՍԱՏՄ աշխատակիցները կարմիրբերետավորների հետ թույլ չեն տալիս մսավաճառներին բացել իրենց կրպակները եւ առեւտուր սկսել:
    Մսավաճառներից մեկը իրավիճակն ներկայացնելով ասաց. «Մեզ մոտ չկա սպանդանոց, որպեսզի սպանդանոցում մորթենք: Միսը մորթել, բերել եմ Երեւան, հիմա միսը առգրավում են՝ ասելով, որ սպանդանոցի թուղթը չունեմ: Էս հարցին լուծում եմ ուզում, եթե ոչ՝ բենզին եմ լցրել վրես, ավելի լավ է ինձ վառեմ, քան էս միսը իմ ձեռքից տանեն: Սա արդեն երկրորդ անգամ է, որ իմ միսը առգրավում են»։

  • «Հայտնություն» աղանդի քարոզը հեռարձակվում է հեռուստաընկերություններովԼոռու «Ֆորտ…

    «Հայտնություն» աղանդի քարոզը հեռարձակվում է հեռուստաընկերություններով
    Լոռու «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ գրեթե ամեն օր եթեր է հեռարձակվում «Հայտնություն» անունով եկեղեցու պաշտամունքի արարողությունը, որը հայ առաքելական եկեղեցին համարում է աղանդ։ Այդ արարողության ժամանակ հովիվ Վարդան Նաջարյանը քարոզ է անում, իսկ հավաքված մարդիկ ունկընդրում են նրան։
    Սա նման է Հայաստանում տարածված ոչ առաքելական եկեղեցիներին, օրինակ՝ Կյանքի խոսքին եւ այլոց։ Տեսանյութում նշվում է իրենց եկեղեցու կայքը՝ Haytnutyun.com, մենք ուսումնասիրեցինք այն․ կայքը հիմնադրվել է՝ 2017 թվականին, հասցեն նշված է՝ ԱՄՆ, Գլենդել, Իսաբել փողոց, պաշտամունքի օրերն էլ՝ կիրակի, ժամը 11։00-ին եւ չորեքշաբթի՝ 7։30-ին։

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր հերթական զառանցագին հայտարարությո…

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր հերթական զառանցագին հայտարարությունն է արել Հայաստանի հասցեին:
    Նա նշել է հայկական կողմի «ռազմաշինության քաղաքականության համար լուրջ սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտության մասին»։
    «Ագրեսոր և օկուպանտ երկրների ռազմական պլանավորման մեջ որոշակի սահմանափակումների կիրառումը միջազգային հարաբերություններում հաստատված պրակտիկա է։ Օրինակ՝ նման միջոցներ են ներդրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից և Իրաքի դեմ իրաքա-քուվեյթյան պատերազմից հետո»,- հոխորտացել է ադրբեջանցի պաշտոնյան:
    Ալիևի օգնականի պնդմամբ, «Հայաստանը՝ որպես ագրեսոր երկիր, նույնպես պետք է բախվի նմանատիպ սահմանափակումների»:
    Բացի այդ, նա նշել է «Հայաստանին հարձակողական զենք մատակարարող երկրների պատասխանատվությունը դիտարկելու անհրաժեշտությունը»։
    Ավելի վաղ, Ալիևյան ռեժիմի խամաճիկը հայտարարել էր, թե Ֆրանսիան, իբր, «մահաբեր» զենք է տրամադրել Հայաստանին:

  • Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է  հանրապետություն այցել…

    Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է  հանրապետություն այցելած Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը։
    Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը:
    Հասանովը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին:
    Շարունակելով Բաքվի անհեթեթ մեղադրանքներն ու խեղաթյուրելով փաստերը՝ նախարարը պնդել է, թե «Հայաստանի վերազինումը բացասաբար է ազդում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա»:
    Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, Հասանովը նշել է՝ «երկու երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը»:

  • Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է  հանրապետություն այցել…

    Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է  հանրապետություն այցելած Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը։
    Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը:
    Հասանովը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին:
    Շարունակելով Բաքվի անհեթեթ մեղադրանքներն ու խեղաթյուրելով փաստերը՝ նախարարը պնդել է, թե «Հայաստանի վերազինումը բացասաբար է ազդում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա»:
    Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, Հասանովը նշել է՝ «երկու երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը»:

  • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցանկացել է կրկին զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պո…

    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցանկացել է կրկին զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Die Zeit թերթը։
    «Դա պետք է արվի, և ես նորից կանեմ դա: Բայց այս հարցում պատրանքներ պետք չէ ունենալ»,- նշել է Գերմանիայի կանցլերը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարի հետ հեռախոսազրույցը։
    Շոլցն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդը «հետախուսազրույցի ընթացքում պարզապես կրկնել է իր՝ նախկինում ասված բոլոր ձևակերպումները»:
    Հիշեցնենք, դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Քաղաքական գործիչները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։

  • ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում,…

    ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․«Ղեկավարվելով «Հանրային ծառայութ…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․
    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Աննա Մարտիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»:

  • Երեկ օրվա հերոսը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն էր, որը հայտարարել էր, որ 1 …

    Երեկ օրվա հերոսը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն էր, որը հայտարարել էր, որ 1 ամսով դադարեցնում է անդամությունը ՔՊ խմբակցությանը, մինչեւ Հովիկ Աղազարյանի հարցը պարզաբանվի։ ՔՊ-ից արձագանքեցին, թե 1 ամսով անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ չկա իրենք կքննարկեն նրան հեռացնելու հարցը: Ժամեր անց Ասլանյանն իր էջում մի տեքստ տեղադրեց մեղայականով, թե հայտարարությունս հիմնված էր սխալ տեղեկությունների վրա, էմոցիոնալ էր` հետ եմ վերցնում:
    Բայց զավեշտն այն էր, որ սքրինշոտի վերեւի հատվածում երեւում էր Մխիթար Հայրապետյանի անունը, որը, ըստ ամենայնի, ուղարկել էր այդ տեքստը եւ համոզել, որ նա տեղադրի: Վահագն Ալեքսանյանը վրդովված էր «ՔՊ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու» սպառնալիքից․ «Այսինքն՝ կար Հակոբ Ասլանյան առանձին մարմի՞ն եւ ՔՊ կուսակցության հետ հուշագի՞ր, որ դադարեցնում է»:

  • Հովիկ Աղազարյանի փաստաբանը նախօրեին դիմել էր դատախազություն` պարզելու, թե ինչպես…

    Հովիկ Աղազարյանի փաստաբանը նախօրեին դիմել էր դատախազություն` պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: Դրանից առաջ գրություններ էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ԱԱԾ, պարզաբանում պահանջելով՝ երբ, ինչու եւ ում է տրամադրվել Աղազարյանի հեռախոսը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված՝ մասնավոր կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու եւ ինչպես են տրամադրվել այլ անձի: ԱԱԾ-ն պատասխանել է․ «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ դրանում հիշատակվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ապացուցողական եւ վարույթային այլ գործողությունների կատարման վերաբերյալ տվյալներ, որոնց կրողը հանդիսանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ուստի առաջարկվում է անհրաժեշտ տեղեկատվությունը հայցել վարույթն իրականացնող մարմնից»։ Իսկ հակակոռուպցիոնից ասել են, թե հեռախոսի տեղեկատվությունն օգտագործել են բացառապես օրենսդրությամբ նախատեսված հիմքերով եւ ընթացակարգերով։