Category: Hraparak.am

  • Օրեր առաջ անդրադարձել էինք Ագրարային համալսարանի ուսանողների բողոքին, որ իրենց շ…

    Օրեր առաջ անդրադարձել էինք Ագրարային համալսարանի ուսանողների բողոքին, որ իրենց շուրջ 3 ամիս կրթաթոշակ չի վճարվել, եւ համալսարանի ղեկավարությունը պատշաճ պարզաբանում չի տալիս, թե ինչու: Սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում վարչապետի հարցին՝ ուսանողները սեպտեմբերի՞, թե՞ հոկտեմբերի 1-ից կստանան կրթաթոշակը, Ժաննա Անդրեասյանը պատասխանել էր, որ սեպտեմբերի համար առաջին կրթաթոշակը կստանան հոկտեմբերին:
    Մեր հրապարակումից մի քանի օր հետո վճարել են ուսանողների կրթաթոշակի երեք ամսվա պարտքը: Փաստորեն, ժամկետները խախտող պաշտոնյաներին անձնական պատասխանատվության ենթարկելու Փաշինյանի հայտարարությունը կրում է սելեկտիվ բնույթ, եւ ԿԳՄՍ նախարարն այսուհետ եւս հանգիստ կարող է խախտել վարչապետի հանձնարարականների կատարման ժամկետները:

  • ՔՊ-ն Հակոբ Ասլանյանին հեռացրեց խմբակցությունիցՔիչ առաջ վարտվել է Քպ խմբակցության…

    ՔՊ-ն Հակոբ Ասլանյանին հեռացրեց խմբակցությունից
    Քիչ առաջ վարտվել է Քպ խմբակցության նիստը,որի օրակարգում Հակոբ Ասլնյանի հարցն էր,մեր տեղեկություններով ասլանյանին խմբակցությունից հեռացնելու որոշում է կայացվել

  • ԲՏԱՆ մամուլի խոսնակ Կարինե Տերտերյանը պարզաբանում է տարածել ՔՊ խմբակցության պատգ…

    ԲՏԱՆ մամուլի խոսնակ Կարինե Տերտերյանը պարզաբանում է տարածել ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրության վերաբերյալ, որի սքրինշոթը հրապարակվել էր պատգամավորի ֆեյսբուքյան էջում։
    «Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված: Այսքանը»,- ասված է պարզաբանման մեջ:

  • Քիչ առաջ մենք հրապարակում էինք արել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պ…

    Քիչ առաջ մենք հրապարակում էինք արել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որ այսօր հայտարարել էր մեկ ամսով ՔՊ-ում գործունեությունը դադարեցնելու մասին, որպեսզի կուսակցությունը շանս տա իր ընկեր Հովիկ Աղազարյանին` պարզաբանումներ տալու, այդ հայտարարությունից ժամեր անց Ֆեյսբուքի իր էջում մի երկխոսություն է հրապարակել, որից պարզ է դառնում, որ պատգամավորը հետ է վերցնում խոսքերը, փոշմանել է եւ շարունակում է  է մնալ ՔՊ անդամ։
    Նկատեցինք, որ «փոշմանելու» տեքստը գրել, Ասլանյանին է ուղարկել ՔՊ-ական, Բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ասլանյանը ոչ թե իր էջում տեքստ էր գրել, այլ «սքրինշոտով» էր այն տեղադրել, որի վերեւի հատվածում երեւում էր Մխիթար Հայրապետյանի նկարը: Րոպեներ անց, Ասլանյանը «սքրին շոթը» խմբագրեց` հեռացնելով այն հատվածը, որտեղից երևում էր, որ տեքստն իրեն ուղարկել է Հայրապետյանը։

  • Շիրակի գործող մարզպետ Մուշեղ Մուրադյանին պաշտոնից հեռացնելու մասին լուրերը նոր չ…

    Շիրակի գործող մարզպետ Մուշեղ Մուրադյանին պաշտոնից հեռացնելու մասին լուրերը նոր չեն` դրանք վաղուց էին շրջանառվում: Ասում էին` Նիկոլ Փաշինյանը հարմար պահ եւ հարմար կադր է փնտրում: Երեկ իրականացված փրայմըրիզից առաջ էլ արդեն խոսում էին, որ գյումրեցի պատգամավոր Դավիթ Առուշանյանին մարզպետ են նշանակելու: Ներքին քվեարկության արդյունքում Առուշանյանը` ՔՊ համակիրների շրջանում 7 թեկնածուի մեջ երկրորդ տեղը զբաղեցրել եւ նրա` մարզպետ նշանակվելն արագաավ: Այսօր արդեն նա պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց ԱԺ նախագահին:
    Ինչ վերաբերում է Մուշեղ Մուրադյանին, ապա նա մարզպետ էր նշանակվել 2023-ի հունվարին, այսինքն` կանխատեսումներից մի բան էլ երկար պաշտոնավարեց` մոտ 2 տարի: Իսկ մինչ այդ նա Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր` 2019 թվականից սկսած:

  • Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ռուս…

    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց եք տվել, սակայն այն գրեթե եթեր չի գնացել: Սրբազանը հաստատեց այդ տեղեկությունը, ասաց, որ մոտ 3 ամիս առաջ՝ սեպտեմբերին, Известия լրատվամիջոցն իրեն հրավիրել է հարցազրույցի: Այն տեւել է գրեթե 40 րոպե, սակայն եթեր է գնացել ընդամենը մեկ րոպեանոց տեսանյութ: «Ես Մոսկվայում էի, իմացել են, որ այնտեղ եմ, հարցազրույց են վերցրել: Ոչ այնքան իրենց հաճելի պատասխաններ եմ տվել երեւի, դրա համար 40 րոպե տեսագրեցին՝ մեկ րոպեն էլ ցույց չտվեցին»,- ասաց Միքայել արքեպիսկոպոսը։
    Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞ր հատվածն են հրապարակել. պարզվեց՝ հայ առաքելական եւ ռուս ուղղափառ եկեղեցիների՝ խաղաղություն հաստատելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին խոսքն են միայն հրապարակել: Իսկ ի՞նչ հարցեր են տվել, ի՞նչ է Սրբազանը պատասխանել, որ ռուսական լրատվամիջոցի դուրը չի եկել։

  • «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել դատարանում: Հայցվորը Երեւանի պետական համա…

    «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել դատարանում: Հայցվորը Երեւանի պետական համալսարանն է: Դատարանը մերժել է ԵՊՀ հայցը, մեր օգտին անգամ 300 հազար դրամ փոխհատուցում սահմանել` որպես փաստաբանի ծառայությունների խելամիտ վարձատրության գումար: Չանդրադառնալով բուն հրապարակմանը, նշենք միայն այն, որ մայր բուհը, որը հսկա աշխատակազմ ունի, իրավաբանական ծառայություն, իրավագիտության ֆակուլտետ, չի կարողացել գրագետ հայց գրել, պահպանել դատարան դիմելու տարրական կանոնները, օրենքով առաջնորդվել եւ խելամիտ պահանջ ներկայացնել դատարան: Եվ դատարանների ահռելի ծանրաբեռնվածության պայմաններում մի անհեռանկար վեճով շուրջ 1 տարի զբաղեցրել է դատարանին:
    Ի դեպ, ԵՊՀ-ն միակը չէ․ «Հրապարակը» մի «դարակազմիկ» դատական վեճ էլ ունի Ագրարային համալսարանի հետ, որի ներկայացուցչի գրությունները` ուղղված դատարանին, Իլֆ-Պետրովի գրչին արժանի ստեղծագործություններն են հիշեցնում: Ագրարայինի պարտությունից հետո կհրապարակենք նրանց ներկայացուցչի մտքի գոհարները։

  • Այս օրերին ԱՄՆ գործուղված արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հակակոռուպցիո…

    Այս օրերին ԱՄՆ գործուղված արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկի իր մրցանակը ստանալուց անմիջապես հետո, հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, այժմ կոնգրեսական Նենսի Փելոսիի հետ:
    Ուշագրավ է, որ այս հանդիպման մասին պաշտոնապես չհաղորդեցին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկել են ԱՄՆ մանդատի ներքո Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքը: Ենթադրվում է՝ հատկապես ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը։ Հանդիպման մասին ԱՆ մամուլի խոսնակը նշեց, որ մանրամասներ այս պահին հայտնել չի կարող:

  • Րոպեներ առաջ Գյումրու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում ավարտվե…

    Րոպեներ առաջ Գյումրու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում ավարտվեց քաղաքապետի ընտրությունների նախնական հաշվարկը, ըստ որի 253 ձայնով առաջատար էր Սարիկ Մինասյանը, 220 ձայնով նրան հետևում էր Դավիթ Առուշանյանը, մյուս թեկնածուները հավաքել էին համեմատաբար քիչ ձայներ: 
    Հիշեցնենք, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել էին  7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը: