Category: Hraparak.am

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հույս ունի, որ Միացյալ Նահան…

    Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հույս ունի, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կկարողանա վերագործակել այն բանից հետո, երբ սկսի աշխատել նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Համաձայն տեղի լրատվամիջոցների փոխանցման, Կոբախիձեն, նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ նաեւ ասել է, որ Թբիլիսիում ընդդիմության ցույցերը շարունակվում են առանց բովանդակության։
    Նա նաեւ ասել է, որ ընդդիմադիրներին այդպես էլ չի հաջողվում մեծ թվով կողմնակիցների ներգրավել։ «Ընդդիմության նպատակն ամեն գնով մինչեւ հունվարի 20-ը, երբ տեղի կունենա ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունը, Վրաստանի գործող իշխանություններին իշխանությունից հեռացնելն է։ Սակայն ես խոստանում եմ, որ ընդիմադիրները հունվարի 20-ից ավելի շուտ կավարտեն իրենց անկարգությունները»,- ասել է Վրաստանի վարչապետը։

  • Նիկոլ փաշինյանը քարոզարշավ է սկսել՝ հատիկառհատիկ ապօրինի գույքը վերադարձնելու, Ա…

    Նիկոլ փաշինյանը քարոզարշավ է սկսել՝ հատիկառհատիկ ապօրինի գույքը վերադարձնելու, Ավինյանն էլ՝  տրանսպորտն էժանացնելու հեշտեգով․ 
    «Հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգին անցում կատարելը երևանցիների համար ոչ միշտ է հասկանալի և ընդունելի, որոշակի ընդվզումներ կան: Քաղաքացիները շատ հարցեր ու մտահոգություններ ունեն, սակայն Երևանի քաղաքապետարանը դրանք անպատասխան չի թողնում: Հանրային փոխադրամիջոցներից օգտվող շուրջ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանա, իսկ մի շարք այլ խմբեր անվճար կերթևեկեն»։ 
    Դուք նշած թիվը պատկերացնու՞մ եք։ Երևանի համարյա կեսը արտոնությամբ կամ անվճար  երթևեկում է։ Կոմունիզմ է եկել, չգիտենք։ Մի պարզ հաշվարկ անեմ։ Եթե բնակչության կեսը արտոնությամբ կամ անվճար է երթևեկում, ի՞նչն է խանգարում, որ տրանսպորտի գինը նույնը թողնեք։ Արտոնությունն էլ, անվճարն էլ ձեր գլխին տված․․․ Եթե անգամ հավատանք ձեր ստերին, հարց է առաջանում՝ դուք այդ ինչքա՞ն եք բարձրացրել տրանսպորտի գինը, որ մի կեսը ապրում է մյուս կեսի հաշվին։  

  • Բոլոր երկրները պետք է ունենան ձայնի իրավունք, հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը…

    Բոլոր երկրները պետք է ունենան ձայնի իրավունք, հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ Սուրբ Աթոռում հավատարմագրված նոր դեսպանների հավատարմագրերի ընդունման հանդիսավոր արարողության ժամանակ։ Vatican News-ի փոխանցմամբ, Սրբազան Քահանայապետը նշել է, որ դեսպանները Սուրբ Աթոռում իրենց առաքելությունը սկսում են միջազգային դիվանագիտության համար բավականին ծանր փուլում, եւ այժմ հատկապես կարեւոր է, որ երկրները մեկմեկու հետ համաձայնեցված գործեն՝ աչքի առաջ ունենալով այնպիսի գլոբալ մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունները, ռազմական հակամարտություններն ու միգրացիան։
    Համաձայն Կաթոլիկ եկեղեցու հովվապետի, գլոբալ հիմնախնդիրները չեն կարող մեկ երկրի կամ երկրների խմբի կողմից կարգավորվել։ Սրբազան Քահանայապետը նաեւ ասել է, որ միջազգային հանրությունը հանձնառություն ունի խաղաղությունը վերականգնել երկխոսության, հաշտության, փոխադարձ հասկացոողության, արժանապատվության հարգման, յուրաքանչյուր մարդու եւ ժողովրդի իրավունքների ընդունման, ինչպես նաեւ՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։

  • Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում դեռ ընթանում են թիվ…

    Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում դեռ ընթանում են թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները: 2021 թվականի դեկտեմբերից մեկնարկել են դպրոցական հին շենքի ապամոնտաժման աշխատանքները, 2022թ. հունվարի վերջերից սկսվել է նոր շենքի շինարարությունը, որը պայմանագրով նախատեսված էր ավարտին հասցնել 26 ամսվա ընթացքում: Շինաշխատանքների պատճառով դպրոցի մոտ 600 աշակերտների ուսումնական գործընթացը կազմակերպվում է գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում` երկրորդ հերթափոխով: Հարյուրից ավելի աշակերտներ դպրոց են հասնում կտրելով 3 կմ-ից ավելի ճանապարհ: 
    Գեղարքունիքի մարզպետարանը 3 ավտոբուս է հատկացրել 600 դպրոցականներին տեղափոխելու համար: Գյուղացիներին առաջնահերթ մտահոգում է, թե ինչո՞ւ խոստացված ժամկետում դպրոցը չկառուցվեց:

  • «Հրապարակ»-ի տեղելություններով, երեկ ուշ երեկոյան Սյունիքի մարզի պարեկները 9 կիլ…

    «Հրապարակ»-ի տեղելություններով, երեկ ուշ երեկոյան Սյունիքի մարզի պարեկները 9 կիլոգրամ թմրանյութ են հայտնաբերել: Օպերատիվ տեղեկությունների հիման վրա պարեկները Մեղրիի սար կոչվող հատվածում խուզարկել են Իրանից Հայաստան մտած հայկական մեքենան: Մինչ վարորդը բացել է մեքենայի բեռնախցիկը, որպեսզի պարեկները ստուգեն, ուղևորը նստել է ղեկին ու մեքենան վարելով` հեռացել, սակայն մի քանի կիլոմետր վարելուց հետո պարեկային ծառայության էկիպաժները շրջափակել են թմրանյութը իրացնել ցանկացող անձին և ձերբակալել:
    Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, քննչական գործողությունները շարունակվում են: Հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրանյութ, այդ թվում՝ մեթադոն: 
    ՆԳՆ-ից այս տեղեկությունը հաստատեցին: 
    Պարզ չէ, թե այդ անձինք ինչպես են անցել հայ-իրանական սահմանը և ինչու են ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների ուշադրությունից դուրս մնացել:

  • Չնայած խորհրդարանի հերթական ընտրություններին դեռ տարիուկես կա, բայց ընդդիմադիրնե…

    Չնայած խորհրդարանի հերթական ընտրություններին դեռ տարիուկես կա, բայց ընդդիմադիրներից ոմանք վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը գարնանն արտահերթ ընտրությունների է գնալու դատելով նրա ակտիվ փիառ քայլերից: Ուստի ընտրություններին մասնակցության ձեւաչափեր են արդեն քննարկում, որ անակնկալի չգան, երբ Փաշինյանը հայտարարի այդ մասին։ Ամենաինտրիգայինը, իհարկե, նախկին նախագահների մասնակցության հարցն է: Տեղեկություններ կան, որ նախկին 3 նախագահներն էլ իրենց դեմքով չեն մասնակցելու: Հաջորդ ինտրիգը վերաբերում է այսօր խորհրդարանում ամենամեծ ֆրակցիան ունեցող ՀՅԴ-ին: Լուրեր են շրջանառվում, որ Դաշնակցությունը մտադիր է ընտրություններին միայնակ մասնակցել առանց քոչարյանականների հետ համագործակցելու։
    2021 թվականի ընտրություններին, հիշեցնենք, «Հայաստան» դաշինքի մաս կազմեց 3 ուժ` Ռոբերտ Քոչարյանի անկուսակցական թիմակիցները, ՀՅԴ-ն եւ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանը»:

  • Աշտարակի մշակույթի տունը, որի հաստիքացուցակն արդեն քանի օր է՝ ակտիվ քննարկվում է…

    Աշտարակի մշակույթի տունը, որի հաստիքացուցակն արդեն քանի օր է՝ ակտիվ քննարկվում է համացանցում, ղեկավարում է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կինը՝ Մարինա Մկրտչյանը: Մարզպետի կինը մշակույթի տան տնօրեն է նշանակվել անցած տարի: Մենք անդրադարձել էինք այդ նշանակմանը, գրել էինք, որ հատուկ մարզպետի կնոջ համար վերակազմակերպել են կառույցը, ավելի խոշորացրել՝ ներառելով Աշտարակ համայնքին միավորված բոլոր համայնքների մշակույթի տները։
    Նշենք, որ, ըստ հրապարակված հաստիքացուցակի, մշակույթի տունն ունի 19 հավաքարար, 5 պահակ, 10 հսկիչ, 20 դերասան, ընդհանուր թվով՝ 191 աշխատակից։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սերգեյ Մովսիսյանից, սակայն նա չպատասխանեց զանգերին։

  • Եվրամիության դիտորդական առաքելության անդամների մի խումբ՝ 13-14 հոգուց կազմված, մ…

    Եվրամիության դիտորդական առաքելության անդամների մի խումբ՝ 13-14 հոգուց կազմված, մշտապես տեղակայված է Ջերմուկում: Նրանք վարորդների, օգնականների հետ, հանգրվանել են Ջերմուկի 3-աստղանի «Անի» հյուրատանը, այն ամբողջությամբ փակել միայն իրենք են բնակվում, այլեւս դրսից հյուրեր չեն ընդունում: Ջերմուկցիները պատմեցին, որ դիտորդները գրեթե ամեն օր շրջում են մարզում մեկնում են սահման, սահմանից մի քանի կիլոմետր այս կողմից հետեւում են իրավիճակին: Տեղի ադմինիստրացիայի հետ եվրադիտորդները գրեթե շփում չունեն ոչ մի տեղեկատվություն չեն պահանջում, չեն փոխանցում, եւ ոչ ոք չգիտի, թե նրանց գործունեությունն ինչում է արտահայտվում:
    Սակայն բոլորը միաբերան նշում են, որ եվրոպացի դիտորդների ժամանումը շատ է ուրախացրել ջերմուկցիներին` նրանց ներկայությամբ մարդիկ իրենց պաշտպանված են զգում: 2022-ից հետո ադրբեջանական կողմի ագրեսիայի բացակայությունն էլ ջերմուկցիները դիտորդների ներկայության հետ են կապում եւ ուզում են, որ նրանք էլի մնան: