Category: Infocom

  • Իրանի մայրաքաղաք Թեհրանում հրաձգություն է տեղի ունեցել Գերագույն դատարանի տարած…

    🇮🇷 Իրանի մայրաքաղաք Թեհրանում հրաձգություն է տեղի ունեցել Գերագույն դատարանի տարածքում։
    ❗️ 2 դատավոր սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել, հայտնում է Իրանի պետական IRNA գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

  • Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջանում է, նրան ընդունել է Իլհամ Ալիևը: «…

    🇹🇷🇦🇿 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Ադրբեջանում է, նրան ընդունել է Իլհամ Ալիևը:
    💬 «Հանդիպմանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- հայտնել են Ադրբեջանի նախագահի գրասենյակից։ |1lurer.am|

  • Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն և խոր մտահոգություն է առաջացն…

    💬 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն և խոր մտահոգություն է առաջացնում։
    📌 Արձանագրվում են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք հակասում են միջազգային նորմերին և արդար դատաքննության սկզբունքներին։ Փաստերը վկայում են, որ հայազգի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող խտրականությունը պայմանավորված է ազգային պատկանելությամբ։
    🗣 Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով։
    [ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյան]

  • Ադրբեջանական Հովսան քաղաքում երեկ մեկնարկած շինծու դատավարությունը շարունակվելո…

    🇦🇿 Ադրբեջանական Հովսան քաղաքում երեկ մեկնարկած շինծու դատավարությունը շարունակվելու է հունվարի 27-ին։
    ⚖️ Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպանները նախ միջնորդել են միացնել Վարդանյանի դեմ հարուցված գործը գերեվարված մյուս 15 անձի գործին, ինչը մերժվել է դատարանի կողմից, ապա միջնորդել են լրացուցիչ ժամանակ տրամադրել գործին ծանոթանալու համար։ Մեղադրող կողմը, նշելով, թե բավարար ժամանակ տրվել է նախապես, չի առարկել, և դատարանը բավարարել է միջնորդությունը։
    📌 Նշենք, որ Վարդանյանն իր վերջին ուղերձում հայտարարել էր, որ իրեն ու իր փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրգործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:

  • Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է այսօր մեկնարկող ապօրինությանը։ …

    📢 Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է այսօր մեկնարկող ապօրինությանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հանրապետական Կուսակցության գործադիր մարմինը՝ անդրադառնալով Բաքվում մեկնարկած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությանը։
    ❗️ «Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ Բաքվում մեկնարկած դատավարությունը ծաղր է արդարության, արդարադատության և միջազգային իրավունքի նկատմամբ։ Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ:
    🔸 Ցավով ենք արձանագրում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են, իսկ համազգային ջանքերը հեռու են բավարար լինելուց։ Բաքվում մեկնարկող դատական ֆարսը հնարավոր է դարձել նաև ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության և կապիտուլյանտական քաղաքականության պատճառով»,- ասված է ՀՀԿ հայտարարության մեջ։

  • Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Արցախի` գերության մեջ պահվող …

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Արցախի` գերության մեջ պահվող ռազմաքաղաքական ղեկավարության այսօրվա՝ շինծու գործերով դատավարությունից։
    📌 Դատական ​​նիստը հետաձգվել է մինչև հունվարի 21-ը:
  • ՀՀ ՄԻՊ-ն իր մանդատի շրջանակներում շարունակում է հետևել Ադրբեջանում ապօրինի ազատ…

    📢 ՀՀ ՄԻՊ-ն իր մանդատի շրջանակներում շարունակում է հետևել Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր էթնիկ հայերի իրավունքներին առնչվող հարցերին։
    🇦🇲🇦🇿 Բաքվում ընթացող՝ նրանց վերաբերելի բոլոր գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով։
    ⚖️ Ակնհայտ է, որ պետության կողմից հովանավորվող էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես արդար և անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող։
    [ՀՀ ՄԻՊ հայտարարություն]

  • Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի որոշմամբ՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը նշանակվել …

    📝 Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի որոշմամբ՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը նշանակվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
    🗣 «Կատարելու եմ ամեն բան՝ պահպանելու մեր համայնքի արժեքներն ու մշակույթը, ինչպես նաև ապահովելու դրա կայուն զարգացմանը նպաստող նոր ծրագրեր ու նախաձեռնություններ»,- գրել է Գյուլնազարյանը։

  • Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել, որու…

    📢 Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել, որում մասնավորապես ասված է. ⚖️ «Մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց…

  • Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Նախն…

    ✈️ Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Նախնական տվյալներով պատճառը եղել է օդորակման համակարգի անսարքությունը։
    🔸 Այս մասին հայտնել է Rиа новости-ն՝ հղում անելով ԱԻՆ-ին: