Category: Infocom

  • Իշխանության վտանգավոր կենտրոնացումը սակավաթիվ ծայրահեղ հարուստ մարդկանց ձեռքում…

    🇺🇸 Իշխանության վտանգավոր կենտրոնացումը սակավաթիվ ծայրահեղ հարուստ մարդկանց ձեռքում վտանգավոր հետևանքներ կունենա, եթե չվերահսկվի նրանց կողմից իշխանության [հնարավոր] չարաշահումը։ Այսօր Ամերիկայում ձևավորվում է գերհարստության, իշխանության և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին և ազատությանը
    🗣 Այս մասին չորեքշաբթի երեկոյան Օվալաձև գրասենյակից հղած հրաժեշտի ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
    📍 Նախագահը չի ասել, թե ում նկատի ունի՝ օլիգարխիա ասելով։ Սակայն գաղտնիք չէ, որ երկրի խոշորագույն միլիարդատերերից մի քանիսը, ներառյալ՝ Իլոն Մասկը, սերտ կապեր են հաստատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: |amerikayidzayn.com|

  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանու…

    🇦🇿🇺🇸 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) գործունեության շարունակման անհրաժեշտություն այլևս չկա։
    📌 Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական գործողություններից հետո ԱՄՆ-ը ձեռնարկել է «միջազգային իրավունքի հետ անհամատեղելի քայլեր»:
    🗣 «Համաձայնագրի ժամկետն ավարտվել է 2024 թվականի փետրվարին։ Այս տարվա ընթացքում մենք բազմիցս տեղեկացրել ենք ԱՄՆ-ին, որ պայմանագրի երկարաձգումը պետք է քննարկվի նոր պայմաններով։ Սակայն ԱՄՆ-ն փորձել է թելադրել իր պայմանները՝ հաշվի չառնելով Ադրբեջանի շահերը։ Այդ պատճառով որոշում կայացվեց համաձայնագիրը այլևս չերկարաձգել:»,- նշել է Բայրամովը։ |armenpress.am|

  • Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերությ…

    📝 Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ կանոնադրությունը, և թե’ հայկական, թե’ ամերիկյան կողմից հրապարակվեց համատեղ աշխատանքների արդյունքում մշակված ու վերջնական համաձայնեցված բուն փաստաթղթի ամբողջական նույնական տեքստը։
    🇦🇲🤝🇺🇸 Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը և միաժամանակ մեկնարկ է տրվում հանձնաժողովի, որն այն ձևաչափն է, որի շրջանակներում կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, կանոնադրության մեջ հիշատակվող ոլորտային ուղղություններով համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով։
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան]

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձն…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպումն է եղել։
    📌 Այն տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
    ❗️Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
    📌 Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին ու նորանշանակ ռազմա…

    🇦🇲🇮🇳 Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին ու նորանշանակ ռազմական կցորդին՝ կարևորելով առաջին անգամ Երևանում նստավայրով Հնդկաստանի ռազմական կցորդ նշանակելու հանգամանքը:
    🗣 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
    🏅 Պապիկյանը շնորհակալություն է հայտնել առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար, և հանդիպման ավարտին պարգևատրել «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

  • Հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ մենք խոսում ենք լրագ…

    🇷🇺 Հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ մենք խոսում ենք լրագրողի հայտարարությունների մասին․ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ռուսական «Շաբաթվա լուրեր» հաղորդմանը 🗣 «Երևանից մենք միշտ լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը…

  • ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր։ «2025թ. …

    🇦🇲🇷🇺 ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր։ 🗣 «2025թ. հունվարի 12-ին ՌԴ համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված…

  • Կառավարությունն ընդունեց Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեա…

    Կառավարությունն ընդունեց Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը, որը ներդնելու է իրավական հիմք՝ ուղղված բռնություն գործադրած անձանց վերականգնմանը:
    🎯 Ծրագիրը ներառելու է տարբեր մոդուլներ՝ հոգեբանական օգնություն, վերականգնում, կախվածությունների բուժում և այլ ծառայություններ։
    📍 Վերականգնողական աշխատանքները կիրականացնեն հատուկ վերապատրաստված մասնագետները՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և իրավաբաններ։ Նրանք կաշխատեն ինչպես համայնքներում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում։ |civilnet.am|

  • ՀՀ կառավարության որոշմամբ դադարեցվեցին Փարաքարի ավագանու լիազորությունները: ՏԿԵ…

    🗳 ՀՀ կառավարության որոշմամբ դադարեցվեցին Փարաքարի ավագանու լիազորությունները:
    💬 ՏԿԵ նախարարը հայտնեց՝ ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ 2025թ. մարտի 31-ին, Փարաքարում կանցկացնի արտահերթ ընտրություններ: |1lurer.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի անունները ներառված են Դավոսում կայանալիք տնտեսակա…

    ❗️ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի անունները ներառված են Դավոսում կայանալիք տնտեսական ֆորումի մասնակիցների ցանկում: 🌏 Համաշխարհային տնտեսական ֆորումի 2025թ. տարեկան ժողովը տեղի կունենա հունվարի 20-24-ը: Մասնակցելու են 130 երկրների շուրջ 3000 ներկայացուցիչ և…