Category: Infocom

  • Յոթ անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել պաշտոնեակա…

    ‼️ Յոթ անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար:
    📌 Ըստ ՔԿ-ի՝ Աշոտյանը Գագիկ Խաչատրյանի և նրա որդու համար օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Բրյուսովի համալսարանի ղեկավար անձնակազմի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձի հանցակցությամբ ՀՀ սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերել Պուշկին փողոցի ավելի քան 208 մլն դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ:
    📌 Խաչատրյանն ու որդին որպես գույք ձեռք բերող ներկայացրել են Հ.Թ.-ին, ապա բարեխիղճ ձեռք բերող հանդես գալու ակնկալիքով վերջինիցս 75 մլն ՀՀ դրամով գնել են նշված գույքը՝ գրանցելով այն Ա.Խ.-ի անվամբ:

  • Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի նախավերջին՝ 28-րդ օրն…

    🗳 Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի նախավերջին՝ 28-րդ օրն է։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 28-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 28-րդ օրը — Infocom

    Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի նախավերջին՝ 28-րդ օրն է։ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝

  • Ո՞ւմ կընտրի Հայաստանը հունիսի 7-ին«Հանրույթը հունիսի․ նախընտրական հարցում 2026»…

    🗳 Ո՞ւմ կընտրի Հայաստանը հունիսի 7-ին
    «Հանրույթը հունիսի․ նախընտրական հարցում 2026» հետազոտությունը իրականցրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը։
    📌 Ինֆոգրաֆիկաները՝ crrc.am-ի
  • «Հայաստանի շնորհապետական» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուներ…

    📄 «Հայաստանի շնորհապետական» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 765 մլն 665 հազար դրամ եկամուտ և 1 մլրդ 974 մլն դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությո…

    🔸 Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․
    📣 «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»,- նշված է հայտարարության մեջ։
    📃📣 Ուղիղ օդանավակայանում ոչ մեկի չեն կարող վարժական հավաքների ծանուցագիր տալ․ ծանուցման համար կա կարգ․ այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ․ Սուրեն Պապիկյան 📌 Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարն ասել է Factor.am-ի հարցին ի պատասխան՝ մեկնաբանելով…

  • Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի …

    🇷🇺🇦🇲 Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
    🔸 Նա նշել է, թե Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի։
    🗣 «Մենք զգալի ներուժ ենք տեսնում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, այսինքն՝ Հարավային Կովկասի երկրները և նրանց պատմական հարևաններին», – հայտարարել է Գալուզինը։ |factor.am|

  • Արտուր Օսիպյանի վիճակը ծանր է և գնալով վատանում է․ այսօր հացադուլի 17-րդ օրն է։ …

    ❗️Արտուր Օսիպյանի վիճակը ծանր է և գնալով վատանում է․ այսօր հացադուլի 17-րդ օրն է։ Այս մասին հայտնել է Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը, որն իր պաշտպանյալին ՔԿՀ-ում տեսակցել է երեկ։
    🗣 «Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա, և ամեն օր կարող է ինչ-որ վատ բան պատահել, քանի որ ըստ բժիշկների՝ արդեն 14-րդ օրը օրգանիզմը սկսում է գլյուկոզա ստանալ սրտամկանից։ Եվ սա կյանքի համար արդեն լուրջ սպառնալիք է»։
    🔸 Պաշտպանը նշել է, որ Օսիպյանը մեղադրվում է 3 ենթադրյալ հանցագործությունների մեջ․ «Առաջինը՝ քարոզարշավին խոչընդոտելը, որը դրսևորվել է Նիկոլ Փաշինյանին ոչ ցանկալի հարցեր ուղղելու եղանակով, սա զարմանալի է, և ժողովուրդը պետք է հասկանա, որ Փաշինյանին հարցեր տալը ուղիղ կապ ունի անազատության հետ։ Երկրորդն այն է, որ նա կատարել է խուլիգանություն՝ հայհոյանքներ հնչեցնելու եղանակով, ինչը եւս ապօրինի է։ Երրորդը՝ բռնության կոչ, որ ֆեյսբուքում գրել է՝ «ողնաշարդ կջարդեմ» «բմբուլներդ քամուն կտամ»,- նշել է պաշտպանը՝ հավելելով՝․
    🔹 «Բա Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր «սատկացնում է», «կզացնում է», ով է իմանում՝ սպառնում է, ինչ է անում։ Նրան կարելի է, Օսիպյանին չի՞ կարելի։ Թե՞ ՀՀ-ում միայն վարչապետը իրավունք ունի քաղաքական իմաստով «կզացնի» կամ «սատկացնի», իսկ Օսիպյանը [չի կարող] քաղաքական առումով «ողնաշար ջարդի» կամ «բմբուլներ քամուն տա»»։
    Կարդալ ավելին
    📣 Ազատությունից զրկման հարցը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը` Արտուր Օսիպյանի մասին 🗣 «Բազմիցս եմ խոսել թե՛ խափանման միջոց կալանքի կիրառման մասին, թե՛ նաև խոսքի ազատության սահմանները խախտելու պարագայում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին……

  • Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում 37 անձի նկատմամբ քրեական …

    ⚖️ Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 25 անձ ձերբակալվել է. Քննչական կոմիտե
    🗣 «Նախաքննության փուլում կատարված 50-ից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անձանց գումարներ բաժանելու, արտերկրում բնակվող՝ ՀՀ քաղաքացիություն և ընտրելու իրավունք ունեցող անձանց կոնտակտային տվյալների վերաբերյալ ցուցակներ, քաղաքացիների հավաքագրումների, կոնկրետ անձանց՝ կատարված «բարեգործությունների» վերաբերյալ հաշվետվություն տալու մասին փաստաթղթեր:
    📌 Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    👨‍⚖️ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է երկու ամսով: 🗣 Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ ՔԿ-ից:

  • ԿԸՀ-ն հիշեցնում է, որ ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրակ…

    📌 ԿԸՀ-ն հիշեցնում է, որ ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը։
    📣 Ընտրական օրենսգիրքը չի արգելում ՏԸՀ անդամներին լինել կուսակցական, սակայն երբ վերջիններս նշանակվում են որպես ընտրական հանձնաժողովի անդամ, որևէ կերպ իրավունք չունեն կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն, այդ թվում՝ սոցիալական հարթակներում։
    🗣 ՏԸՀ անդամները քարոզչական բովանդակությամբ հրապարակումները պետք է հեռացնեն սոցիալական իրենց հարթակներից։
    ❗️ Հիշեցնենք, որ այսօր News.am-ը հոդված էր հրապարակել, ըստ որի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների մի խումբ անդամներ օրենքի խախտմամբ մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին:

  • Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի այսօրվա բանավեճին։ «Վերջին օրերի քննարկ…

    📺 Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի այսօրվա բանավեճին։
    🔸 «Վերջին օրերի քննարկումները ցույց տվեցին, որ առաջարկված ձևաչափը լիարժեք հնարավորություն չի տալիս քաղաքական ուժերին ներկայացնելու իրենց ծրագրերը, տեսլականն ու իրական ասելիքը հանրությանը։
    📣 Տարիներ անց սերունդներին չի հետաքրքրելու, թե ով հաղթեց որևէ բանավեճում։ Նրանք չեն հարցնելու, թե ով ավելի գեղեցիկ խոսեց կամ ով էր ավելի համոզիչ քաղաքական վեճերի ընթացքում։ Նրանք մեզ հարցնելու են` ի՞նչ արեցիք դուք Հայաստանի համար, երբ այն ձեր կարիքն ուներ։ Մտածենք այս մասին։ Ես հավատում եմ մեր ժողովրդին։ Հավատում եմ մեր երիտասարդությանը», — նշել է Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածուն։