Category: Infocom

  • Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական բանավեճին։ Գագիկ Ծ…

    🗳📺 Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական բանավեճին։

    📣 Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը այսօր հայտնել է, որ Ծառուկյանը նախընտրել է «այդ կարևոր օրը լինել իրենց հանրահավաքին, ժողովրդի կողքին, անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ, ներկայացնել կուսակցության ծրագրերը, տեսլականն ու առաջարկվող լուծումները, լսել մարդկանց հուզող խնդիրներն ու հարցերը»։
    🗣 «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը ևս չի մասնակցի բանավեճին։ Այս մասին նա հայտարարել էր Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ընթացքում։
    📌 Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 4-ին՝ ժամը 21:30-ին, կհեռարձակվի նախընտրական վերջին բանավեճը, որին մասնակցելու են քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները։

  • Ուղիղ օդանավակայանում ոչ մեկի չեն կարող վարժական հավաքների ծանուցագիր տալ․ ծանո…

    📃📣 Ուղիղ օդանավակայանում ոչ մեկի չեն կարող վարժական հավաքների ծանուցագիր տալ․ ծանուցման համար կա կարգ․ այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ․ Սուրեն Պապիկյան
    📌 Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարն ասել է Factor.am-ի հարցին ի պատասխան՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե ՌԴ-ից Հայաստան եկող տղամարդկանց ծանուցագրեր են տրվում։
    Հարցին, թե բացառո՞ւմ է, որ ՌԴ-ից եկած քաղաքացիներին կարող են ծանուցագրեր ուղարկվել, ասաց․ «Ինչպես կարող եմ բացառել, ՌԴ-ից եկած ՀՀ քաղաքացին, ով զինապարտ է, հայրենիքի հանդեպ պարտավորություններ չունի՞», — ասաց նա՝ նշելով, որ նույնը վերաբերում է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եկած ՀՀ քաղաքացիներին։
    🗣 Նա անդրադարձել է նաև սահմանային կետերում Ռազմական ոստիկանության ներկայության հարցին՝ նշելով, որ կառույցը ֆունկցիաներ ունի, որը իրականացնում է ըստ անհրաժեշտության։
    🔸 Լրատվամիջոցները գրում են, որ վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են հաձնվում ՌԴ-ից Հայաստան եկող տղամարդկանց. Ռազմական ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում սահմանային կետերում: 💬 «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Գեղամ…

  • Ազատությունից զրկման հարցը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը` Արտուր Օսիպյանի…

    📣 Ազատությունից զրկման հարցը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը` Արտուր Օսիպյանի մասին

    🗣 «Բազմիցս եմ խոսել թե՛ խափանման միջոց կալանքի կիրառման մասին, թե՛ նաև խոսքի ազատության սահմանները խախտելու պարագայում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին… Հիմա հնարավորություն կունենանք փաստաթղթերին ծանոթանալու, որ հասկանանք, թե տարբեր մարմիններ ինչ են հիմքում դրել՝ մարդուն վերաբերելի տարբեր հանգամանքների հետ կապված: Խնդրի վերաբերյալ ապագայում եմ խոսելու», — ասաց Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե Արտուր Օսիպյանը քաղբանտարկյա՞լ է։
    📌 ՄԻՊ-ին հարցրին նաև՝ արդյոք իր մանդատի շրջանակում պատրաստվում է խոսել Փաշինյանի հետ, հատկապես որ Օսիպյանն ասել է, որ մինչև ներողություն չխնդրի, հացադուլը չի դադարեցնելու, Մանասյանը պատասխանեց. «ՄԻՊ գործառույթների մեջ չի մտնում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը կամ դրան նպաստելը: ՄԻՊ-ի գործառույթների մեջ է հացադուլի վարման՝ պետության կողմից ընթացքին հետևելը և անհրաժեշտության դեպքում խախտումներն արձանագրելը»։ |aravot.am|
    ❗️«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»-ը Արտուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ 🗣 «Արտուր Օսիպյանի հնչեցրած հարցադրումները և բարձրաձայնված մտահոգությունները, այդ թվում՝ նրա հրապարակային այլ գործողությունները…

  • ԵՄ-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանին տրվող աջակցության փա…

    💵 ԵՄ-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանին տրվող աջակցության փաթեթը ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով․ «Եվ ավելին ևս կտրամադրվի», — նշել են ԵՄ-ից։
    🌹 «Վաղը Լատվիա է ժամանելու 10 000 ծաղիկ ներառող բեռ։ Դրան կհաջորդեն մյուսները։
    📣 Բոլոր այս ուղղություններով արդյունավետ համակարգումն ապահովելու համար մենք պայմանավորվեցինք ստեղծել ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանքային խումբ։ Այն կվերահսկի բոլոր նախաձեռնությունների իրականացումը, ինչպես նաև ապագայում ձեռնարկվելիք հնարավոր հետագա քայլերը», — նշված է հայտարարության մեջ։
    🇦🇲🇪🇺 Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին. մենք աջակցության փաթեթ ենք պատրաստում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն 🇷🇺 «Ես Նիկոլ Փաշինյանի հետ խոսեցի Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս կիրառված սահմանափակումների մասին։ 🗣 Սա տնտեսական հարկադրանք է և անընդունելի»…

  • Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին. մենք աջակցության փաթեթ են պատրաստում․…

    🇦🇲🇪🇺 Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին. մենք աջակցության փաթեթ են պատրաստում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն
    🇷🇺 «Ես Նիկոլ Փաշինյանի հետ խոսեցի Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս կիրառված սահմանափակումների մասին։
    🗣 Սա տնտեսական հարկադրանք է և անընդունելի», — «X»-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ։

  • Փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Աջափնյակի գրասենյակում որպ…

    🎞 Փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Աջափնյակի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:
    ⚖️ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Հաստատվեց դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա գյուղատնտեսական մշակաբույսեր…

    Հաստատվեց դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա գյուղատնտեսական մշակաբույսեր արտահանող տնտեսվարողներին աջակցության ծրագիրը:
    📌 Մինչ այս ծրագրով աջակցություն էր տրամադրվում միայն մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման համար:
    💰 Աջակցությունը նախատեսում է ներմուծող երկրում առկա մաքսատուրքերի փոխհատուցում:

  • Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Լիբանանի հարավում՝ չնայած Լիբանա…

    🇮🇱🇱🇧 Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Լիբանանի հարավում՝ չնայած Լիբանանի հետ հրադադարի իրականացման մեխանիզմների շուրջ ձեռք բերված համաձայնությանը:
    🗣 Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
    🤝 Լիբանանը և Իսրայելը երեկ էին հայտարարել, որ համաձայնության են եկել Լիբանանում ԱՄՆ-ի աջակցությամբ նոր հրադադարի շուրջ։ |azatutyun.am|

  • ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ձևաչափով ս…

    🇦🇲🇺🇸✍️ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը։
    🗣 Այս մասին մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արարատ Միրզոյանը՝ հրապարակելով կից տեսանյութը:

  • Այս պահին խուզարկություններ են անցկացվում 50-ից ավելի հասցեներում՝ հայտնում են …

    ‼️ Այս պահին խուզարկություններ են անցկացվում 50-ից ավելի հասցեներում՝ հայտնում են ՔԿ-ից:

    🗣 «Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ»,- գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։