Category: Infocom

  • «Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարա…

    📄 «Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 554 մլն 363 հազար դրամ եկամուտ և 427 մլն 897 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանն ընտրություն կկատարի Ռուսաստանի հետ հարաբերութ…

    🇷🇺🇦🇲 Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանն ընտրություն կկատարի Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
    🗣 «Կարծում եմ՝ վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ պետք է ընտրություն կատարել։ Մենք ակնկալում ենք, որ ընտրությունը պատմականորեն ճիշտ կլինի՝ Ռուսաստանի հետ ավանդական, խորը, եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին, որից միշտ շահել և կշարունակի շահել հայ ժողովուրդը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռյաբկովը։ |factor.am|

  • ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ծ…

    ⚖️ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։
    📣 Ծառուկյանը հերքում է պահանջում Փաշինյանի կողմից մայիսի 28-ի ճեպազրույցի ընթացքում հնչեցված «հանցագործ», «շպիոն», «գործակալ», «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» արտահայտությունների համար։
    💵 ԲՀԿ առաջնորդը 3.000.000 դրամ է պահանջում՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում և 6.000.000 դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում: |news.am|
    🗣 Պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ։ 💬 Այսպես արձագանքեց Փաշինյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ եթե չապացուցեն իր լրտես լինելը, «թող գան, իրենց ոտով մտնեն առյուծի բունը…

  • Փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ընտրությանը մ…

    ⚖️ Փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող ՀՀ հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    📌 Ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ արտերկրում բնակվող և ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
    [Հակակոռուպցիոն կոմիտե]
    ⚖️ «Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ-ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Միքայել Բադալյանի գործողությունների վերաբերյալ, գրել է Դանիել Իոաննիսյանը։ 🗣 «Հաղորդման համար հիմք է Ateo Breaking տելեգրամ…

  • Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնայ…

    📃 Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկի արտահանումը․ Գևորգ Պապոյան
    📌 «Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը: Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ»,-գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
    ‼️ Փաշինյանը Սևանում խոստացավ աջակցության ծրագրեր անել, եթե որևէ ապրանքի արտահանման արգելքը անարդար է եղել: 🗣 «Այն, ինչ պետք էր արտահանել և չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորում կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսության մեջ տուժողներ չլինեն»…

  • Արթիկում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանի…

    🚨 Արթիկում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։
    👮‍♂️ Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել, փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։
    📹 Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ մի տղամարդ մեքենայի վարորդի հատվածում նստած է, ու մի քանի անձ հարվածներ են հասցնում նրան։ Մի փոքր անց, երիտասարդներից մեկը նստում է այդ մեքենան` վարորդի կողքի նստատեղին, ու սկսում բռունցքներով հարվածել վարորդին։
    📌 Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` ծեծի ենթարկողը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակից է։

  • Պուտինի հետ պայմանավորվեցինք՝ ընտրություններից հետո կմեկնեմ նորից, հանդիպում կո…

    📣🇷🇺 Պուտինի հետ պայմանավորվեցինք՝ ընտրություններից հետո կմեկնեմ նորից, հանդիպում կունենանք, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ Նիկոլ Փաշինյան
    📌 Փաշինյանն նշել է, որ այս խոսակցությունը եղել է հունիսի 1-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգել էր իր ծննդյան առթիվ շնորհավորելու։
    🗣 Փաշինյանը հավելել է, որ այն խնդիրները, որոնց շուրջ այսօր ՀՀ–ում մեծ աղմուկ է բարձրացվել, վերջին տասնամյակների ընթացքում բազմիցս առաջացել ու հանգիստ լուծվել են այնպես, որ հանրությունը դրանց մասին նույնիսկ չի էլ իմացել․ «Հիմա էլ կլուծվեն, որևէ վայրկյան կասկած չունենաք», -նշել է Փաշինյանը։ |arm.sputniknews.ru|

  • «Արդարություն և ազատություն Արթուր Օսիպյանին» պահանջի շուրջ միավորված քաղաքացին…

    🚶‍♀️ «Արդարություն և ազատություն Արթուր Օսիպյանին» պահանջի շուրջ միավորված քաղաքացիները երթ են իրականացնում Երևանում։
    ✉️ Նրանք նամակներ են հանձնում տարբեր երկրների դեսպանատներին՝ ի պաշտպանություն ավելի քան 15 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի։
    ℹ️ Նամակում նշված է. «Մենք՝ քաղաքացիներիս խումբը, դիմում ենք ձեզ՝ խնդրելով ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որոնք, մեր համոզմամբ, օգտագործում են պետական լծակները քաղաքացիների արժանապատվությունը նվաստացնելու նպատակով, ինչը հանգեցնում է երկրի շեղմանը ժողովրդավարական սկզբունքներից և ամրապնդում է ավտորիտար միտումները»։ |aravot.am|

  • Փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի կողմից ԱԺ ընտրութ…

    🎞 Փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի կողմից ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև օրենսդրական արգելքի պայմաններում նշված կուսակցությունների դաշինքի պատգամավորի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի կողմից միջնորդավորված եղանակով բարեգործության արգելքը խախտելու տարբեր դեպքերի մասին։
    ⚖️ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Կալանավորված և հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով հայտ…

    ‼️ Կալանավորված և հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով հայտարարություններ են տարածել «Նոր ուժ» և «Միասնության թևեր» կուսակցությունները:
    🔸 «Փաշինյանի և նրա թիմակիցների անհանդուրժող վարքագիծը քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, որոնք արտահայտվել են այլ դրվագներում ևս, ընդդիմախոսներին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ իրավապահներին տրվող ուղիղ հրահանգները համարում ենք ազատ խոսքը ճնշելուն ուղղված գործելաոճ, որը սպառնում է Հայաստանում ժողովրդավարությանն ու իրավական պետության հեռանկարին»,- ասվում է «Նոր ուժ»-ի հայտարարության մեջ:
    🔸 «Այս դեպքն ազդակ է ողջ հասարակությանը, թե ինչ է նշանակում, երբ իշխանությունը քաղաքացուն տեսնում է որպես թշնամի և վերածվում բռնապետության։ Մենք չպետք է թույլ տանք, որ ընտրարշավը լռեցնի այս աղաղակող դեպքը։ Մարդը չպետք է մոռացվի պեռաշկիների, ընդդիմադիրներին կզցնելու և նման վերնագրային նյութերի հետևում»,- հայտարարում է «Միասնության թևեր» կուսակցությունը: